Յոհան Կեպլեր
| Յոհան Կեպլեր | |
|---|---|
(մաթեմատիկոս, աստղագետ) |
|
| ԱԱՀ՝ | Յոհան Կեպլեր |
| Ծննդյան օր՝ | դեկտեմբերի 27, 1751 |
| Ծննդավայր՝ | Վայլ դեր Շտատ (Վյուրտենբերգ) |
| Վախճանի օր՝ | նոյեմբերի 15, 1630 |
| Վախճանի վայր՝ | Ռեգենսբուրգ (Բավարիա) |
Յոհան Կեպլեր (գերմ՝ Johannes Kepler, ծնվ. 1571, դեկտեմբերի 27, Վայլ դեր Շտատ, Վյուրտենբերգ, մահ. 1630, նոյեմբերի 15 ք. Ռեգենսբուրգ, Բավարիա), գերմանացի աստղագետ Կեպլերը տեսական աստղագիտության հիմնադիրն է, հայտնագործել է մոլորակների շարժումները բնութագրող 3 օրենքներ։
Յոհան Կեպլերն ուսանում էր համալսարանում և պատրաստվում էր քահանա ձեռնադրվելու, երբ ծանոթացավ Նիկոլայ Կոպեռնիկոսի Տիեզերքի արևակենտրոն կառուցվածքի ուսմունքին։ Նրա մեջ մեծ ցանկություն առաջացավ հասկանալու, թե ինչ օրենքներով են շարժվում մոլորակներն Արեգակի շուրջը։ Այդ նպատակով 1601 Կեպլերը տեղափոխվեց Պրահա՝ դանիացի աստղագետ Տիխոն Բրահեի մոտ։ Իսկ վերջինիս մահվանից հետո՝ 1602 Կեպլերը նշանակվեց պալատական մաթեմատիկոս և ժառանգեց Բրահեի 40 ամյա աստղագիտական դիտումների արդյունքները։ Դրանց տեսական հիմնավորման ընթացքում նա հայտնագործեց մոլորակների շարժման 3 օրենքները, որոնք հետագայում կոչվեցին Կեպլերի օրենքներ։ 1619 լույս ընծայած «Աշխարհի ներդաշնակությունը» նա ընդհանրացրեց իր աշխատանքներում առաջ քաշված հարցերն ու ստացավ մոլորակների շարժման օրինաչափություններն ամփոփող մի կույր տեսություն։ 1627 նա ավարտեց իր ամենամեծ՝ «Ռուդոլֆյան աղյուսակներ» աշխատությունը, որը հնարավորություն էր ընձեռնում բավական մեծ ճշտությամբ որոշել մոլորակի դիրքը ժամանակի ցանկացած պահին։ Նա կազմեց նաև Արեգակի ու Լուսնի խավարումների աղյուսակը և բացատրեց դրան առաջացման պատճառները՝ Լուսնի, Արեգակի և Երկրի միմիանց նկատմամբ ունեցած դիրքերով։ Նա աշխատություն ունի նաև աստղագիտության մեջ օպտիկայի կիրառության, օվկիանոսների և ծովերի մակընթացությունների ու տեղատվությունների վերաբերյալ. այդ երևույթները նա բացատրում էր Լուսնի ձգողությամբ։
Կյանքի վերջին տարիներին ապրուստի միջոց հայթայթելու համար նա զբաղվել է նաև աստղագուշակությամբ։
Աղբյուրներ [խմբագրել]
- Դպրոցական մեծ հանրագիտարան:Գիրք 1, հատոր 1:Երևան 2009, էջ 470