Նիկոլայ Կոպեռնիկոս
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Կոպեռնիկոս (գերմաներեն` Nikolas Koppernigk, լեհերեն` Mikołaj Kopernik, լատիներեն` Nicolaus Copernicus, փետրվարի 19, 1473, Թորուն, Լեհաստան - մայիս 24, 1543, Ֆրոմբորկ, Լեհաստան)` լեհ աստղագետ, մաթեմատիկոս, տնտեսագետ, կանոնիկոս։ Առավել հայտնի է որպես միջնադարյան աշխարհի հելիոցենտրիկ (արևակենտրոն) համակարգի հեղինակ, որը սկզբնավորեց առաջին գիտական հեղափոխությունը։ Կոպերնիկոսի դարակազմիկ գիրքը` De revolutionibus orbium coelestium («Երկնային ոլորտների պտույտի մասին»), հրատարակված իր մահի նախօրյակին, որոշ ուսումնասիրողների կողմից համարվում է ժամանակակից աստղագիտության մեկնարկային կետ։ Նա գործը խրախուսեց հետագա գիտական ուսումնասիրությունները` դառնալով գիտության պատմության ուղենիշերից մեկը։