Կանոնիկոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կանոնիկոս (լատ. canonicus), հոգևորականների՝ ովքեր ապրել են ըստ եկեղեցական օրենքների՝ արքեպիսկոպոսական տաճարներին կից, միջնադարյան անվանումը։ Կանոնիկոսը կաթոլիկ եպիսկոպոսին կից խորհրդակցական մարմնի անդամ է։ Ներկայումս այդ կոչումով պարքևատրվում են այն քահանաները, ովքեր նշանավոր ներդրում ունեն եկեղեցու կյանքում։

Անցյալում կանոնիկոսներից չեն պահանջվել քահանայական ձեռնադրություններ, պահանջվել է միայն տոնզուրա (Կուլակ՝ կաթոլիկ հոգևորականների գլխի գագաթի բոլորակաձև ածիլված տեղը)։