Հողագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հողը դիտարկում

Հողագիտություն, բնապատմական գիտություն հողի, նրա բաղադրության, հատկությունների, ծագման, զարգացման, աշխարհագրական տարածվածության, արդյունավետ օգտագործման մասին։ [1]

Ուսումնասիրությունների պատմություն[խմբագրել]

Ուսումնասիրվում է հողը՝ որպես բնական մարմին, արտադրության միջոց և աշխատանքի առարկա։ Հողագիտական ուսումնասիրությունների սկիզբը դրվել է 18-րդ դարի վերջերին։ 18-րդ և 19-րդ դարերի սահմաևագծում Գերմանիայում Թեյերն առաջարկեց բույսերի սննդառության հումուսային տեսությունը։ 19-րդ դարի 40-ական թվականներին Յուրի Լիբիխը առաջ քաշեց բույսերի հանքային սննդառության տեսությունը, որը նպաստեց հողի քիմիական հետազոտության ընդլայնմանը և հողագործության մեջ ագրոերկրաբանական ուղղության ձևավորմանը, ըստ որի հողը դիտվում էր որպես երկրաբանական գոյացություն, հոդմնահարման արդյունք։

Գենետիկական հողագործություն[խմբագրել]
Վ. Վ. Դոկուչաև

Գենետիկական հողագործությունը ստեղծվել է Ռուսաստանում։ Դրա ծագման թվականը ընդունվում է «Ռուսական սևահող» ("Русский чернозем") մենագրության հրատարակման տարեթիվը (1883)։ Այստեղ ձևակերպված են նրա տեսության հիմնական դրույթները՝ հողը ինքնուրույն բնապատմական մարմին է, առաջացել է լեռնային ապարների (որոնցից որակապես տարբերվում է) մակերևութային շերտերից՝ կենդանի օրգանիզմների ներգործության և կլիմայական որոշակի պայմաններում։

Հողի գլոբալ քարտեզ

Հողի հիմնական հատկություն[խմբագրել]

Հողի հիմնական հատկությունը նրա բերրիությունն է։ Գիտական հողագիտության ստեղծման գործում մեծ դեր է կատարել նաև Պ. Ա. Կոստիչևը, որը զարգացրել է ագրոնոմիական ուղղությունը (ուսումնասիրել է հոդի և բուսականության, հողի բերրիության փոխհարաբերության հարցերը), հետագայում այն զարգացրեց Վ. Ռ. Վիլյամսը։ Գենետիկական հողագիտության հետագա զարգացման գործում մեծ դեր ունեն Դոկուչաևի աշակերտները՝ Ն. Մ. Սիբիրցևը, Ֆ. Չու. Լևինսոն-Լեսսինգը, Պ. Ա. Զեմյատչենսկին, Գ. Ն. Վիսոցկին, Վ. Ի. Վերնադսկին, Կ. Դ. Գլինկան և ուրիշները։ 20-րդ դարի սկզբին Կ. Կ. Գեդրոյցը մշակեց հողերի կոլոիդ քիմիայի հիմունքները։ 1920-ական թվականներին շնորհիվ Վերնադսկու հողագիտության մեջ զարգացավ կեևսաերկրաքիմիական ուղղությունը, որն ուսումնասիրում է կենդանի օրգանիզմների դերը հողառաջացման պրոցեսում։

Հողագիտության բաժիններ[խմբագրել]

1930-ական թվականներին ձևավորվեցին նաև հողագիտության այլ բաժիններ՝ հողի ֆիզիկական քիմիա, ֆիզիկա, հանքաբանություն, մանրէաբանություն բաժինները։ Հողագիտության մեջ աշխարհագրական, քիմիական և կեևսանրկրաքիմիական ուղղությունների համադրման շնորհիվ ստեղծվեց ժամաևակակից տեսություն հոդի մասին, համաձայն որի հողը, որպես բնական համակարգ, բաղկացած է 4 հիմնական մասից՝

Դրանցում անընդհատ ընթանում են նյութերի և էներգիայի փոխակերպման ու տեղաշարժման պրոցեսներ, որոնք գտնվում են մշտական փոխազդեցության մեջ։ tժամանակակից հողագիտության մեջ օգտագործվում են հետազոտման դաշտային, գիտարշավային և ստացիոնար, լաբորատոր (ֆիզիկական, ֆիզիկա-քիմիական, քիմիական, մանրադիտակային, ռենտգենագրաֆիական, ռադիոիզոտոպային, սպեկտրասկոպային), համեմատական-աշխարևագրական և քարտեզագրական մեթոդները։

Կապը այլ գիտությունների հետ[խմբագրել]

Հողադիտությունը սերտորեն կապված է կլիմայագիտության, գեոմորֆոլոգիայի, հանքաբանության, պետրոգրաֆիայի, միկրոկենսաբանության, բույսերի ֆիզիոլոգիայի, քիմիայի, ֆիզիկայի և այլ գիտությունների հետ։ Հողագործությունն օգնում է լուծելու հողի բերրիության բարձրացման, պարարտանյութերի կիրառման, հողերի բարելավման խնդիրները։ ԽՍՀՄ-ում հողագիտության բնագավառի գիտահետազոտական աշխատանքները ղեկավարում են Վ. Վ. Դոկուչաևի անվան հողագիտության և ԽՍՀՄ ԳԱ ագրոքիմիայի և հողագիտության գիտահետազոտական ինստիտուտները։ ԽՍՍՀ-ում գիտահետազոտական աշխատանքներ են տարվում գյուղատնտեսության մինիստրության հողագիտության և ագրոքիմիայի ու այլ գիտահետազոտական ինստիտուտներում և բուհերում։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Jackson, J. A. (1997). Glossary of Geology (4. ed.). Alexandria, Virginia: American Geological Institute. p 604. ISBN 0-922152-34-9

Գրականություն[խմբագրել]

  • Ганжара Н. Ф. Почвоведение.— М.: Агроконсалт, 2001. — 392 с. — ISBN 5-94325-003-4
  • Добровольский Г.В., Никитин Е.Д. Сохранение почв как незаменимого компонента биосферы. — М.: Наука, 2000. — 185 с.
  • Крупеников И. А. История почвоведения. — М.: Наука, 1981
  • Розанов Б. Г. Генетическая морфология почв. — М.: Изд-во Московского университета, 1975
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png