Էկոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էկոլոգիան (հին հուն.՝ οἶκος — կացարան, բնակարան, տուն, ունեցվածք,և λόγος — հասկացություն, գիտություն, ուսմունք, տեսություն), գիտություն է կենդանի օրգանիզմների և նրանց համակեցությունների միմյանց միջև ու շրջակա միջավայրի միջև հարաբերությունների մասին: Այս տերմինը առաջին անգամ առաջարկել է գերմանացի կենսաբան Հեկկելը 1866 թ. «Օրգանիզմների ընդհանուր մորֆոլոգիա» գրքում («Generelle Morphologie der Organismen»)։

Էռնստ Հեկկել, էկոլոգիական պաստառ

Բովանդակություն

Սահմանումներ [խմբագրել]

Էկոլոգիա տերմինը ժամանակակից պայմաններում ավելի լայն նշանակություն ունի, քան այդ գիտության զարգացման առաջին տասնամյակների ընթացքում: Ներկայումս ավելի հաճախ էկոլոգիական հարցեր ասելով հասկացվում են, նախ և առաջ, շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող հարցերը(նայի’ր նաև էնվայրոնմենտալիզմ): Մեծամասամբ իմաստի այդպիսի աղավաղումը կատարվել է մարդու կողմից շրջակա միջավայրի վրա առավել շոշափելի ազդեցության հետևանքով: Սակայն անհրաժեշտ է միմյանցից տարբերել ecological («որը վերաբերում է էկոլոգիա գիտությանը») և environmental («որը վերաբերում է շրջակա միջավայրին») հասկացությունները: Էկոլոգիայի նկատմամբ համընդհանուր ուշադրությունը հանգեցրել է նրան, որ այդ գիտության վերաբերյալ նախկինում Հեկկելի կողմից(բացառապես կենսաբանական) տրված առաջնային, բավականին հստակ բնորոշումը ընդլայնվել է, և այն իր մեջ ներառում է նաև այլ բնագիտական և նույնիսկ հումանիտար գիտությունների ոլորտները: Էկոլոգիայի դասական սահմանումները: Էկոլոգիան գիտություն է, որն ուսումնասիրում է կենդանի և անկենդան բնության միջև փոխհարաբերությունները: Այդ գիտության երկու այլընտրանքային սահմանումներն են.

  • Էկոլոգիան բնության էկոնոմիկայի ճանաչումն է, կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի օրգանական և անօրգանական բաղադրիչների միջև բոլոր տեսակի փոխհարաբերությունների միաժամանակյա հետազոտությունն է . . .Այսպիսով, էկոլոգիան գիտություն է, որն ուսումնասիրում է բնության մեջ գոյություն ունեցող բոլոր բարդ փոխադարձ կապերը, որոնք Դարվինի կողմից դիտարկվել են որպես գոյության պայքարի պայմաններ:
  • Էկոլոգիան կենսաբանական գիտություն է, որը հետազոտում է վերօրգանիզմային մակարդակի համակարգերի (պոպուլյացիաներ, նոր համակեցություններ, էկոհամակարգեր ) կառուցվածքը և գործառույթները տարածության ու ժամանակի մեջ` բնական և մարդու կողմից փոխակերպված պայմաններում:

Էկոլոգիայի երկրորդ բնորոշումը տրվել է 5-րդ Միջազգային էկոլոգիական կոնգրեսում(1990)` նպատակ ունենալով հակազդել էկոլոգիա տերմինի իմաստի աղավաղմանը, որը դիտվում է ներկայումս: Սակայն այդ սահմանումը լիովին բացառում է էկոլոգիայի կառուցվածքից աուտոէկոլոգիայի` որպես գիտության բացառումը, ինչը արմատապես սխալ է:

Էկոլոգիայի սահմանման բարդությունները [խմբագրել]

  • Դիսցիպլինի սահմանների և հարակից դիսցիպլինների հետ փոխհարաբերությունների անորոշությունը
  • Դիսցիպլինի կառուցվածքի մասին չկայացած պատկերացումները
  • Էկոլոգիայի բաժանումը ընդհանուր և մասնավոր էկոլոգիայի
  • Էկոլոգիայի ստորաբաժանումը երեք մակարդակների`առանձնյակների, պոպուլյացիաների և կենացենոզների էկոլոգիա
  • Պոպուլյացիաների էկոլոգիայի տեղը աուտոէկոլոգիայի և սինէկոլոգիայի բաժանման ժամանակ
  • Բույսերի և կենդանիների էկոլոգիայի միջև տերմինաբանության տարբերակումը

Գիտության պատմությունը [խմբագրել]

Դեռևս վաղ ժամանակներից մարդիկ սկսել են նկատել կենդանիների և նրանց ու շրջակա միջավայրի միջև փոխհարաբերությունների տարբեր օրինաչափություններ: Սակայն, այն ժամանակ էկոլոգիան նույնիսկ չի եղել որպես առանձին գիտություն, այլ հանդես է եկել որպես փիլիսոփայության մի մաս:

Հնագիտություն [խմբագրել]

Կենդանիների էկոլոգիայի առաջին բնորոշումը կարելի է վերագրել հնդկական և հին հունական ակնարկներում:

  • «Ռամայանայի», «Մախաբխարատի» ( մ. թ. ա. VI—I դդ. ) հնդկական ակնարկները` գազանների կենսակերպի (մոտ 50 տեսակի), բնակության վայրի, սննդի, բազմացման, օրական ակտիվության, բնության փոփոխված իրավիճակներում վարքի վերաբերյալ.
  • Արիստոտել — «Կենդանիների պատմությունը» — կենդանիների էկոլոգիական դասակարգումը, բնակության միջավայրը, շարժման ձևը, բնակության վայրը, սեզոնային ակտիվությունը, հասարակական կյանքը, ապաստարանի առկայությունը, ձայնի օգտագործումը.
  • Թեոֆրաստ — տրված են էկաբասաբանության հիմունքները, ինչպես նաև նկարագրված է կենդանիների գույնի փոփոխության հարմարեցման նշանակության նկարագրումը.
  • Ավագ Պլինիյ — «Իրական պատմություն» — ներկայացված են կենդանական էկոլոգիական պատկերացումների տնտեսական բնութագրերը.

Նոր ժամանակներ [խմբագրել]

Նոր ժամանակներում, որը բնութագրվում է գիտության ասպարեզում վերելքով, էկոլոգիական օրինաչափությունները վերծանվում են սանրագիտաբանագետների կողմից, որոնք հաճախ սեփական հետազոտություններում բավականին հեռանում էին կենսաբանությունից.

  • Ռ. Բոյլ — նրա կողմից է անցկացվել առաջին էկոլոգիական գիտափորձերից մեկը —կենդանիների վրա մթնոլորտային ճնշման ազդեցությունները, ջրային, ջրացամաքային և այլ պոյկիլոտերմ կենդանիների վակուումին.
  • Անտոնի Վան Լեվենհուկ — սննդային շղթայի նկարագրությունը, պոպուլյացիաների թվաքանակի կարգավորումը.
  • Դերեմ — «ֆիզիկո-կրոնագիտություն» (1713), այս աշխատության մեջ առաջին անգամ նկարագրված է “հաշվեկշիռ” տերմինը կենդանիների թվաքանակի կարգավորման իմաստով.
  • Ռ. Բրեդլի — առաջին անգամ Էկոլոգիան նկարագրվում է քանակապես — ճնճղուկների դերը վտանգավոր միջատների ոչնչացման հարցում.
  • Ռենե Ռեոմյուր — «Միջատների իրական պատմության հուշերը» —դիտարկվում են քանակական կլիմայական գործոնները — օրգանիզմների կյանքում սեզոնային շրջանի համար ստվերում միջին ցերեկային ջերմաստիճանի գումարի անընդհատությունը.
  • Կ. Լիննեյ — «Բնության էկոնոմիկա», «Բնության համընդհանուր մեխանիզմը» — նկարագրված է բնության մեջ հավասարակշռության հայեցակարգը, օգտագործվել է բնության նկատմամբ համակարգային մոտեցումը, գնահատված է կլիմայական պայմանների առաջնային ազդեցությունը, նկարագրված են ֆենոլոգիական դիտարկումները - մեկ տեսակի օրգանիզմների մահը որպես միջոց այլ օրգանիզմների գոյութան համար բնութան համեմատութունը մարդկային համայնքի հետ.
  • Ժ. Բյուֆֆոն — «Իրական պատմություն» — նկարագրված է շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունը, պոպուլյացիաների էկոլոգիայի հետազոտությունները – պոպուլյացիաների վրա կլիմայի, տեղայնքի և այլ արտաքին պայմանների ազդեցությունը: Նկարագրված է որոշ կենդանիների թվաքանակի աճը երկրաչափական պրոգրեսիայի տեսքով.
  • Ս. Պ. Կրաշենիննիկով (1713—1755) «Կամչատկա երկրի նկարագրությունը» (1755), կենդանիների մասնավոր էկոլոգիա, բույսերի նկարագրությունը, կենսակերպը.
  • Ի.Ի. Լեպյոխին «Գիտությունների ազգային ակադեմիայի դոկտոր Իվան Լեպյոխինի ՌԴ-ի տարբեր գավառներով ճանապարհորդության ցերեկային գրառումները», որը թարգմանվել է Բյուֆֆոնի կողմից: Կենդանիների և թռչունների կենսաբանական բնութագրերը: Կենդանիների գոյության և աշխարհագրական տեղաբաշխման կախվածությունը կյիմայական պայմաններից և բուսականությունից: Սկյուռների, մայրահավերի և այլ կենդանիների թվաքանակի, տեղաբաշխման, պտղաբերության և միգրացիայի կախվածությունը ընկույզի բերքից և այլ փշատերև բույսերից:
  • Պիտեր Սիմոն Պալլաս «Ճանապարհորդություն ՌԴ-ի տարբեր մարզերով», «Zoographia rosso-asiatica» — կենդանիների ուսումնասիրման նկատմամբ էկոլոգիական մոտեցում (արտաքին պայմանների ազդեցությունը կենդանիների կյանքի վրա):Կլիմայագիտություն և ֆիզիկական աշխարհագրություն, կրծողների մասնավոր էկոլոգիայի նկարագրությունը:Կենդանիների պոպուլյացիաներում պարբերական երևույթների դիտարկման ծրագիր
  • Վ. Ֆ. Զույեվ (Պ. Ս. Պալլասի աշակերտը) «իրական պատմության գրություններ» — ռուսական առաջին դպրոցական դասագիրքը: Սկյուռների էկոլոգիայի նկարագրությունը:
  • Է. Ցիմմերման —կենդանական աշխարհագրություն(1777), Կաթնասունների տեղաբաշխման կախվածությունը կլիմայից, ինչպես նրա անմիջական ազդեցության պատճառով, այնպես էլ բուսականության միջոցով, ինչը կենդանիների համար սննդի հիմնական աղբյուր է:

XIX դարի առաջին կես [խմբագրել]

  • Ժ. Բ. Լամարկ. — «Կենդանաբանության փիլիսոփայություն» — նկարագրված են օրգանիզմների և շրջակա միջավայրի միջև փոխներգործությունները:
  • Տ. Ֆաբեր - «Հեռավոր հյուսիսային թռչունների կյանքի մասին» (1825), թռչունների էկոլոգիա.
  • Կոնստանտին Գլոգեր — 1833, Գլոգերի կանոնը (տաք և խոնավ շրջաններում կենդանիների աշխարհագրական ցեղերը ավելի պիգմենտավորված են, քան ցուրտ և չոր շրջաններում), որը դրեց ժամանակակից կենդանական աշխարհագրության սկիզբը: Թռչունների վրա կլիմայի ազդեցությունը - վարքը, դրանց ապրելավայրի ընտրությունը, կարգավորման աստիճանը, գույնը:
  • Վ. Էդվարդս — «Ֆիզիկական ազդակների ազդեցությունը կյանքի վրա» (1824), համեմատական էկոլոգիական ֆիզիոլոգիա: Ջերմաստիճանի, խոնավության, լույսի և այլնի ազդեցությունը ձկների, երկկենցաղների, թռչունների, կենդանիների, սողունների և մարդու շնչառության, արյան շրջանառության, ջերմաստիճանի, մարմնի աճի վրա: Գորտերի շերեփուկների զարգացման վրա ջերմաստիճանի և ջրային միջավայրի ազդեցության գիտափորձեր:
  • Սպեյն (1802), գիտական փորձեր` նվիրված լայացիկ օրի տևողության և հավի ձվատվության փոխկապվածությունը:
  • Ե. Պ. Մենետրիյե — Կովկասի սարերում կենդանիների ուղղահայաց տեղաբաշխման ուսումնասիրությունը:
  • Գ. Բերգխաուս — «Ընդհանուր կենդանաբանական ատլաս» (1851), կլիմայական պայմանների և բիոտիկ հարաբերությունների համադրություն: Կենդանական աշխարհագրական շրջանների բաժանում գիշատիչ կաթնասունների տեղաբաշխման հիման վրա ( գիշատիչները ինտեգրում են բնության տարրերի համատեղ ազդեցությունը).
  • Շ.Մորրան (1840), «Ֆենոլոգիա» տերմինի ամրապնդում.
  • Կ. Խոյզինգեր (1822), Կենդանաբանության բաժանումը կենդանագրաֆիայի և կենդանանոմիայի: Առանձին կենդանիների և ամբողջ կենդանական աշխարհի ծագման և գոյության պատճառների ու օրենքների ուսումնասիրում:
  • Գ. Բրոնն (1850), «Կենդանիների էկոնոմիա»
  • Է. Ա. Էվերսմանն (1794—1860), Մ. Ն. Բոգդանով — «Օրենբուրգի շրջանի իրական պատմությունը» (1840—1866), Լանդշաֆտների հերթափոխման աշխարհագրական գոտիավորումը հողի բնույթի փոփոխության հիման վրա: Կենդանիների միջև բկենացենոտիկ հարաբերությունները, կենդանիների տնտեսական նշանակության գնահատականը, անապատային էկոհամակարգերի բնույթը` ֆաունայի աղքատությունը առանձնյակների առատության պայմաններում: Նախատիպ Կրծողների ` որպես R-ռազմավարների ներկայացուցիչների նկարագրության նախատիպ: Բնակության պայմաններին մորֆոլոգիական հարմարվողականությունը – տարբեր հողերում ճագարամկները, փայտփորիկների հարմարվողացված կառուցվածքը և սննդի հայթայթումը:
  • Կ. Մ. Բեր — Նոր տարածքների արշավախումբ, ձկների պոպուլյացիաների դինամիկայի ժամանակակից տեսության հիմքերը.
  • Ա. Ֆ. Միդդենդորֆ — «Ճանապարհորդություն դեպի Սիբիրի հյուսիս և արևելք», «Սիբիրյան ֆաունա» — կենդանաբանական աշխարհագրություն: Բնությունը, որպես մեկ ամբողջություն: Լանդշաֆտային- էկոլոգիական մոտեցումը: Էկոմորֆոլոգիա և նրա հարմարվողական նշանակությունը, իզոպիպտեզներ, թոչունների սեզոնային միգրացիա, չվող թռչունների և կենդանիների նշանակությունը, լեմմինգների էկոլոգիա, բևեռային օրերի ազդեցությունը մորֆոֆիզիոլոգիական գործառույթների վրա, գույնի թաքնված դերը, արեալների կապակցում:
Կ. Ֆ. Ռուլյե և Ն. Ա. Սեվերցով — կենդանիների ռուսական էկոլոգիայի հիմնադիրները.
  • Կարլ Ֆրանցեվիչ Ռուլյե — «Կենդանիների կյանքը արտաքին պայմաններից կախված» (1852) դասախոսությունը: Էկոլոգիական հայեցակարգ, կենդանիների էկոլոգիական ուսումնասիրության մեթոդ:
Կյանքի ուղիղ և հակադարձ երևույթները: Կենդանիների միջտեսակային և ներտեսակային հարաբերությունները, պոպուլյացիաների գոյությունը, հարմարվողականության խնդիրը, մորֆոլոգիական առանձնահատկությունները: Կենդանիների կենսական ձևերը, էկոլոգիական մորֆոլոգիա, կենդանաբանական հոգեբանություն: Տերմիններն են` կենդանական էթիկա- զոոգնոզիա, զոոբիոլոգիա – էտոլոգիա Սենտ- Իլերայի (Միլյայից):
  • Ն. Ա. Սեվերցով- «Վորոնեժ մարզի կենդանիների, թռչունների և սողունների կյանքում պարբերական երևույթները» — սինէկոլոգիական տեսակետ: Մեթոդական տեսակետ – էկոլոգո-աշխարհագրական մեթոդ: «Տեղական մանր ֆաունաների» կենսացենոլոգիական մոտեցման անհրաժեշտությունը: «Ամեն մի երևույթ մենք ուսումնասիրում ենք բոլոր կենդանիների մոտ, որոնց մոտ դրանք նկատվել են: Երևույթների նկարագրման կարգը որոշվում է նրանց բնական հաջորդականությամբ` գարունից գարուն, միայն գունաթափման երևույթը առանձնացված է մյուսներից»:
  • Ժոֆֆրուա Սենտ- Իլեր «Սահմանափակ աշխարհի իրական պատմությունը» — Էտոլոգիա= կենդանական հոգեբանություն + էկոլոգիա.
  • Չարլզ Դարվին
«Բնախույզի ճանապարհորդությունը աշխարհի շուրջ»: Բնության էկոնոմիա. Կկվի մակաբուծության բացատրությունը, հզոր կենդանիների մահը աղետալի պատճառներից. Մարջանի խութի ծագման տեսությունը:
«Տեսակների ծագումը». Սինէկոլոգիական փոխհարաբերությունները որպես առավել կարևորներ, օրգանիզմների փոխհարաբերությունների դասակարգում, համակեցությունների մթերատվություն և կազմ, «ամուր արմատավորված մոլորությունը համարել ֆիզիկական պայմանները, որպես առավել կարևորներ», պոպուլյացիաների դեմոգրաֆիա: Սինէկոլոգիա. Կատու- մուկ- իշամեղու-երեքնուկ և նրա արեալի միջև փոխադարձ կապը: Թռչունների դերը սերնդի տարածման մեջ- քանակական հետազոտություններ: Միջատաբանական խոլորձի ծաղկի ադապտացվող կառուցվածքը: Սագանմանների ծնոտային ապարատի էկոլոգ- մորֆոլոգիկ վերլուծություն:
  • Է. Հեկկել և էկոլոգիայի ձևավորումը որպես գիտության առանձնահատուկ ոլորտ.
«Օրգանիզմների համընդհանուր մորֆոլոգիա»: Կենսաբանությունը բաժանվում է մորֆոլոգիայի (կենսաստատիկա) և ֆիզիոլոգիայի(կենսադինամիկա), իսկ կենսաբանություն տերմինի նեղ պատկերացման համար մենք մտցնում ենք էկոլոգիա տերմինը, որը կենսանոմիայի հոմանիշն է. «Գիտության ընդհանուր հիմունքները սահմանափակ ձևերի վերաբերյալ, մեխանիկորեն հիմնված էվոլյուցիայի տեսության վրա` ձևավորված Չարլզ Դարվինի կողմից»:
Էկոլոգիան գիտություն է էկոնոմիկայի, կենսակերպի, օրգանիզմների միջև արտաքին կենսական հարաբերությունների մասին և այլն (1 գլուխ) = Սենտ- Իլերի էթոլոգիա, չնայած դրա մասին ինքը` Հեկկելը, չգիտեր:
Էկոլոգիայի տակ մենք հասկանում ենք ընդհանուր գիտություն շրջակա միջավայրի հետ օրգանիզմների հարաբերությունների մասին, որտեղ լայն իմաստով ներառվում են գոյության բոլոր պայմանները (19 գլուխ): Էկոլոգիան ֆիզիոլոգիական դիսցիպլին է: Ֆորոնոմիա (ընդհանուր ֆիզիոլոգիա), Էռգոլոգիա (գործառույթների ֆիզիոլոգիա) և պերիլոգիա (հարաբերությունների ֆիզիոլոգիա), էկոլոգիա և խորոլոգիա: Պտղաբերության, քանակի և աշխարհագրական տեղաբաշխման մասշտաբների միջև պարտադիր կոռելյացիայի բացակայությունը (հյուսիսային ջրահավի և այլ պտղաբեր տեսակներ): Բնության էկոնոմիկայի մեջ յուրաքանչյուր առանձին տեսակի համար գոյություն ունի միմիայն որոշակի սահմանված տեղերի թիվ (=Էլտոնի էկոլոգիական խորշեր): Միևնույն տեղում կարող են գոյություն ունենալ այնքան մեծ թվով կենդանի անհատներ, որքան բազմազան է նրանց բնությունը:

Կենդանիների էկոլոգիան Դարվինից և Հեկկելից հետո [խմբագրել]

  • Ֆորբս (1895), Էկոլոգիա գիտության տերմինի մասին դիտողություն:Սահմանում. Գիտություն կենդանիների և բույսերի հարաբերությունների մասին այլ կենդանի օրգանիզմների ու նրանց շրջապատող ամեն ինչի հետ:
  • Կ. Ա. Տիմիրյազեվ. Էկոլոգիա տերմինի հակառակորդ (կենսանոմիա, կենսաբանություն նեղ իմաստով).
  • Մ. Ա. Մենզբիր. «Ռուսաստանի թռչունները» —կենսաբանության մեջ հեղաշրջում: Էկոլոգիական մոտեցում համակարգված կենդանաբանական կրճատումների կազմմանը.
  • Մ. Ն. Բոգդանով(1841—1888) «Վոլգայի տարածաշրջանի Չերնոզեմ գոտու, Վոլգայի միջին և ստորին հովիտների թռչունները և կենդանիները» («կենսաաշխարհագրական նյութեր» 1871), լայնորեն օգտագործվում է կենսացենոզ հասկացությունը (ներկայացվել է Մյոբիուսի կողմից 1877): Պետերբուրգի համալսարանում կենդանաբանության դասախոսության կուրս` կենսաբանական լայն տեսանկյունից, ներկայացված է կենսացենոզի ինքնակարգավորման հայեցակարգը:

Ժամանակակից դասական էկոլոգիա [խմբագրել]

Ժամանակակից էկոլոգիան բարդ, ճյուղավորված գիտություն է: Չ. Էլտոնը օգտագործել է տրոֆիկական (պարենային շղթայի), թվաքանակի բուրգերի, թվաքանակի դինամիկայի հայեցակարգերը: Ենթադրվում է, որ ժամանակակից էկոլոգիայի տեսական հիմունքների մեջ ներդրում է կատարել Բ. Կոմմոները` ձևակերպելով էկոլոգիայի 4 օրենքները.

  1. Ամեն ինչը կապված է միմյանց
  2. Ամեն ինչը ինչ-որ մի տեղ պետք է անհետանա
  3. Բնությունը ավելի լավ գիտի— օրենքը ունի երկակի իմաստ — միաժամանակ կոչ է անում և’ մոտ լինել բնությանը, և’ չափազանց զգույշ վարվել բնական համակարգերի հետ
  4. Ոչինչ չի տրվում ձրիաբար (ինքնուրույն թարգմանություն` իրականում , այսպես ասած, «Անվճար ընթրիք չի լինում»)

Երկրորդ և չորրորդ օրենքները իրականում հանդիսանում են ֆիզիկայի հիմնարար օրենքը, այլ խոսքերով ասված` նյութի և էներգիայի պահպանման օրենքները: Առաջին և երրորդ օրենքները էկոլոգիայի հիմնական օրենքներն են, որոնց վրա պետք է կառուցվի տվյալ գիտության պարադիգմը: Հիմնականը առաջին օրենքն է, որը կարող է համարվել էկոլոգիական փիլիսոփայության հիմքը: Մասնավորապես, այս փիլիսոփայությունը դրված է Ֆրիտյոֆ Կապրայի «Կյանքի սարդոստայն» գրքի «Խորը էկոլոգիա» հասկացության հիմքում: Դասական էկոլոգիան բաժանվում է երեք ենթաբաժինների.

  • Աուտէկոլոգիա —Գիտության մասնաճյուղ, որն ուսումնասիրում է անհատական օրգանիզմի կամ տեսակի փոխներգործությունը շրջակա միջավայրի հետ (կենսացիկլերը և վարքը` որպես միջոց հարմարվելու շրջակա միջավայրին):
  • Դեմէկոլոգիա — Գիտության մասնաճյուղ, որն ուսումնասիրում է առանձնյակների մեկ տեսակի փոխներգործությունը պոպուլյացիայի ներսում և շրջակա միջավայրի հետ:
  • Սինէկոլոգիա — Գիտության մասնաճյուղ, որն ուսումնասիրում է համակեցությունների գործառնությունը և նրանց փոխներգործությունը բիոտիկ և աբիոտիկ գործոնների հետ:

Էկոլոգիան միջդիսցիպլինար գիտություն է, որն արտացոլվում է գիտությունների շփման եզրում կատարված աշխատություններում, այդ թվում` քիմիայի և կենսաքիմիայի: Էկոլոգիան բնության պահպանության և կենսաբազմազանության պահպանության միջոցներից մեկն է:

Էկոլոգիայի կապը այլ գիտությունների հետ [խմբագրել]

Էկոլոգիան, սովորաբար, համարվում է կենսաբանության շրջանակներում ձևավորված գիտության ենթաճյուղ ընդհանուր գիտություն կենդանի օրգանիզմների մասին: Կենդանի օրգանիզմները կարող են ուսումնասիրվել տարբեր մակարդակներում` սկսած առանձին ատոմներից ու մոլեկուլներից, մինչև պոպուլյացիաներ, կենսացենոզներ և կենսոլորտը ամբողջովին: Էկոլոգիան ուսումնասիրում է նաև այն միջավայրը, որտեղ նրանք ապրում են, և նրանց հիմնախնդիրները: Էկոլոգիան կապված է բազմաթիվ այլ գիտությունների հետ հենց այն պատճառով, որ այն ուսումնասիրում է կենդանի օրգանիզմների կազմակերպումը շատ բարձր մակարդակում, հետազոտում է կապերը օրգանիզմների միջև և նրանց բնակության միջավայրի միջև: Էկոլոգիան սերտորեն կապված է այնպիսի գիտությունների հետ, ինչպիսիք են կենսաբանությունը, քիմիան, մաթեմատիկան, աշխարհագրությունը, ֆիզիկան, համաճարակաբանությունը, կենսաերկրաքիմիան: Վերջին ժամանակներում ակտիվորեն իրենց մասին հայտարարում են հետազոտության միջդիսցիպլինար համալիր ոլորտները: Մասնավորապես, էկոլոգիայի և դասական էթիկայի շփման գծում ձևավորվել է էկոլոգիական էթիկան, իսկ էթնոգրաֆիայի, մշակույթաբանության և էկոլոգիայի հետաքրքրությունների հատման դեպքում` էթնոէկոլոգիան:

Էկոլոգիայի մեթոդաբանությունը [խմբագրել]

Ecologia.jpg

Էկոլոգիայի` որպես գիտության նկատմամբ մեթոդաբանություն մոտեցումը հնարավորություն է տալիս առանձնացնել հետազոտությունների առարկան, խնդիրները և մեթոդները: Էկոլոգիայի հետազոտության օբյեկտները, հիմնականում, անհատական օրգանիզմների բարձր մակարդակի համակարգեր են` պոպուլյացիաներ, կենսացենոզներ, էկոհամակարգեր, ինչպես նաև ամբողջ կենսոլորտը: Ուսումնասիրության առարկան այդպիսի համակարգերի կազմակերպումն ու գործառնություններն են: Կիրառական էկոլոգիայի հիմնական խնդիրը բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման սկզբունքների մշակումն է` կյանքի կազմակերպման ընդհանուր ձևավորված օրինաչափությունների հիման վրա: Հետազոտության մեթոդները էկոլոգիայում բաժանվում են դաշտայինի, փորձարարականի և մոդելավորման մեթոդների: Դաշտային մեթոդները իրենցից ներկայացնում են օրգանիզմների գործառնության դիտարկումը նրանց բնակեցման բնական միջավայրում: Փորձարարական մեթոդները իրենց մեջ ներառում են տարատեսակ էկոլոգիական գործոնների փոփոխությունը, որոնք ազդում են օրգանիզմի վրա` մշակված ստացիոնար լաբորատոր պայմաններում: Մոդելավորման մեթոդները հնարավորություն են տալիս կանխատեսել կենդանի համակարգերի միջև և նրանց ու շրջակա միջավայրի միջև փոխներգործության տարբեր գործընթացների զարգացումը:

Գիտնականներ [խմբագրել]

Էռնստ Հեկկել Վլադիմիր Վերնադսկի Կոմմոներ Բարրի, Վիկտոր Գորշկով, Օդում Յուջին, Բյորն Լոմբորգ, Վալդաս Ադամկուս, Ֆրեդերիկ Կլեմենտս, Վիգովսկի Ալեքսանդր Էդվինովիչ, Կոչուրով Բորիս Իվանովիչ, Լաչինով Դմիտրի Ալեքսանդրովիչ, Մյոբիուս Կարլ Ավգուստ, Մյուրի Ադալբերտ-Ադոլֆ, Մալիշեվ Արտեմի Վադիմիրովիչ, Պանայեվ Ֆյոդր Նիկոլայեվիչ, Ռամենսկի Լեոնտիյ Գրիգորյեվիչ, Ռեյմերս Նիկոլայ Ֆյոդորովիչ, Սկոյ Յոակիմ Ֆրեդերիկ, Սուկաչյով Վլադիմիր Նիկոլայեվիչ, Ուիտտեկեր Ռոբերտ Խարդինգ, Շվարց Ստանիսլավ Սեմենովիչ:

Գրականություն [խմբագրել]

  • Одум Ю. Основы экологии. — М., 1975 — 740 с. Пер. с англ. изд., 1971.
  • Будыко М.И. Глобальная экология. — М., 1972. — 327 с.
  • Пианка Э. Эволюционная экология. — М.: Мир, 1981. — 399 с.
  • Begon, M.; Townsend, C. R., Harper, J. L. (2006). Ecology: From individuals to ecosystems. (4th ed.). — Blackwell. ISBN 1-4051-1117-8.