Լեռնագնացություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեռնագնացները Աժդահակ լեռան ստորոտին

Լեռնագնացություն կամ Ալպինիզմ, ակտիվ հանգստի, զբոսաշրջության տեսակ, սպորտաձև, որի հիմնական խնդիրը լեռնագագաթները բարձրանալն ու սուր զգացողություններ վերապրելն է։ Հին դարերում այն նաև կազմել է կրոնական ծեսի մաս։

Լեռնագնացության ակտիվ հանգիստի ու սպորտային ուղղությունները, չնայած միևնույն նպատակի ծառայելուն, էականորեն տարբերվում են իրենց դրսևորման և ներկայացման ձևերով։

Լեռնագնացությունը որպես ակտիվ հանգստի տեսակ[խմբագրել]

Լեռնագնացությունը հանդիսանում է զբոսաշրջության կարևորագույն ուղղություններից մեկը և իր հերթին բաժանվում կամ իր մեջ ընդգրկում է հետևյալ հիմնական ձևերը՝

Լեռնագնացությունը որպես սպորտաձև[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ալպինիզմ

Պատմություն[խմբագրել]

Ալպինիզմի հիմնադրման սկիզբ համարվում է 1786թ.–ը, երբ շվեցարացի գյուղացի Ժ․Բալմանը և բժիշկ Մ․Պակարը առաջին անգամ բարձրացել են Մոնբլանի 4810 մ բարձրություն ունեցող գագաթը։ Հայաստանում ալպինիզմի սկիզբը ազդարարվեց 1829թ․–ի սեպտեմբերի 27–ին, երբ հայ գրող Խաչատուր Աբովյանը և Ֆրիդրիխ Պարրոտը Հովհաննես Այվազյանի ու Մուրադ Պողոսյանի ուղեկցությամբ բարձրացան Արարատի 5156 մ բարձրություն ունեցող Մեծ Մասիս գագաթը։

Լեռնագնացությունը Հայաստանում[խմբագրել]

Հայաստանում ալպինիստական արշավներ են կազմակերպվում դեպի Արագած (4090 մ), Կապուտջուղ (3904 մ), Մեծ Իշխանասար (3550 մ) լեռնագագաթները։ 1935 թ-ին հայ ալպինիստները նվաճել են Մեծ Կովկաս լեռնային համակարգի ամենաբարձր՝ Էլբրուս գագաթը (5642 մ)։

1951թ-ին Երևանի ֆիզկուլտուրնիկի տանը ստեղծվել է ալպինիստական ակումբ, իսկ 1960-ից գործում է Ալպինիզմի հանրապետական ֆեդերացիան։ Հայ ալպինիստներից առավել հաջողության են հասել ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Վ. Գալուստովը (ԽՍՀՄ եռակի չեմպիոն), սպորտի վարպետներ Ա. Հակոբյանը, Ս. Հարությունյանը, Ա. Չատինյանը, միջազգային կարգի սպորտի վարպետ Ս. Մուրադյանը։

1991 թ-ի սեպտեմբերի 23-ին Հայաստանի ալպինիստների մի խումբ, որի կազմում էին Ա. Աղաբաբյանը, Գ. Տատուրյանը, Հ. Տոնոյանը և Ա. Մայիլյանը, բարձրացավ Արարատ լեռան գագաթը՝ այդ նվաճումը նվիրելով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակմանը։ Այդ ժամանակից սկսած՝ բազմաթիվ հայ ալպինիստներ նվաճել են Արարատի գագաթը։ Առավել նշանավոր էր 2007 թ-ի հուլիսի 9-ին Արարատ լեռան գագաթը նվաճած ամենամեծ՝ 9-հոգանոց խմբի վերելքը, որի կազմում էր միջազգային սպորտի վարպետ, ճարտարապետ, 78-ամյա Ս. Մուրադյանը։

Պատկերներ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]