Էկոտուրիզմ
Էկոլոգիական զբոսաշրջությունը (էկոտուրիզմը), այն տարբեր բարդության ճանաչողական ուղևորությունների տարբերակները, տեսակները և մեթոդներն են (այդ թվում, օրինակ, արկածային ճանապարհորդությունը` adventure travel), որոնց համար հիմնական ռեսուրս, ինչպես նաև շարժառիթ են համարվում բնական միջավայրը կամ նրա առանձին տարրերը` լանդշաֆտներ, բնության հուշարձաններ, բույսերի կամ կենդանիների որոշակի տեսակներ, կամ դրանց համակցությունը (բնական համակարգեր, օրինակ քենյան սավաննան կամ Գալապագոսին, կամ նույնիսկ արգելավայր քաղաքում, ինչպիսին է «Թռչունների ապաստանը» Անգարսկում, և այլն):
Բովանդակություն |
Էկոտուրիզմի հասկացությունը [խմբագրել]
Էկոտուրիզմ տերմինը Արևմուտքում պաշտոնապես օգտագործվել է XX դարի 80-ականների առաջին կիսամյակում կոնֆերանսներից մեկի ժամանակ մեքսիկացի էկոլոգ Հեկտոր Սեբալոս-Լասկուրայնի (իսպ.՝ Hector Ceballos-Lascurain) կողմից: Ռուսաստանում, գրեթե նույն ժամանակ, այն շրջանառության մեջ մտավ «Շուրջբայկալյան երկաթուղի» երթուղու մշակման և շահագործման ժամանակ: Մասնագիտական (ինչպես նաև ակադեմիական) շրջանակներում գոյություն ունեն էկոտուրիզմի` նույնատիպ իմաստով մի քանի իդեալիստական սահմանումներ.
- Էկոտուրիզմ - բնության և մշակութային տեսարժան վայրերի ուսումնասիրության և ըմբոշխնելու նպատակով շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվությամբ ճանապարհորդություն կապված բնության չխախտված տարածքների հետ, որը նպաստում է շրջակա միջավայրի պահպանմանը, շրջակա միջավայրի վրա ունենում է ՙմեղմ՚ ազդեցություն, ապահովում է տեղացի բնակիչների ակտիվ սոցիալ-տնտեսական մասնակցությունը և նրանց կողմից այդ գործունեությունից առավելությունների ստացումը: Բնության պահպանության միջազգային միություն:
- Էկոտուրիզմ - դեպի բնական տարածքներ պատասխանատու ճանապարհորդություն, որը նպաստում է բնության պահպանությանն ու բարելավում տեղացի բնակչության բարօրությունը: Էկոտուրիզմի հասարակություն (The Ecotourism Society):
- Էկոտուրիզմ - զբոսաշրջություն, որը իր մեջ ներառում է համեմատաբար անխախտ բնություն ունեցող վայրեր ճանապարհորդություններ տվյալ տարածքի բնական և մշակութա-էթնիկական առանձնահատկությունների վերաբերյալ պատկերացում կազմելու նպատակով, որը չի խախտում էկոհամակարգի ամբողջականությունը և ստեղծում է այնպիսի պայմաններ, որոնց ներքո բնության ու բնական ռեսուրսների պաշտպանությունը արդյունավետ է դառնում տեղացի բնակչության համար: Վայրի բնության համաշխարհային ֆոնդ:
Հիմք ընդունելով սահմանումները առանձնացնում են էկոտուրիզմի առանձնահատկությունները` ձևակերպված որպես սկզբունքներ:
- Էկոտուրիզմի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն կարող է կանխել բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և խրախուսել տուրօպերատորներին և զբոսաշրջիկներին նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը և սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Քարորդ դարի ընթացքում մասնագետները այդպես էլ չեկան միասնական կարծիքի, թե ինչ է էկոտուրիզմը` անվանելով միևնույն երևույթը և էկոտուրիզմ, և բնական, և կանաչ, և մեղմ և այլն, և նույնիսկ երբեմն այն համարելով adventure travel-ի դրսևորումներից մեկը: Սակայն ակնհայտ է, որ ՙբնապահպանական՚ այն դարձնում է ոչ թե տուրօպերատորների, և նույնիսկ զբոսաշրջիկների մտքերն ու ցանկությունները, այլ այն որ բնությունն օգտագործելով իրենց իսկ նպատակներով, այսպես, թե այնպես նրանք ազդում են նրա` այն վայրերի, էկոլոգիական վիճակի վրա, որտեղ և իրականացվում է տվյալ զբոսաշրջությունը: «Էկոտուրիզմ»-ը զբոսաշրջության ոլորտի միակ ուղղությունն է, որը կենսականորեն շահագրգռված է պահպանելու իր հիմնական ռեսուրսը` շրջակա բնական միջավայրը կամ նրա առանձին բաղադրիչները (բնության հուշարձանները, կենդանիների և բույսերի որոշակի տեսակները, և այլն): Երբ էկոտուրիզմի գործընթացում ներգրավված է տեղացի բնակցությունը, այն ևս շահագրգռված է դառնում այդ ռեսուրսների օգտագործմամբ` հիմնվելով դրա տնտեսավարման, ոչ թե վերացման վրա:
Էկոտուրիզմի հիմնական սկզբունքները [խմբագրել]
- Ճանապարհորդություն դեպի բնություն, ընդ որում նման արշավների գլխավոր բովանդակությունն է ծանոթությունը բնության, տեղական սովորույթների և մշակույթի հետ:
- Բնական և սոցիալ-մշակութային բնույթի բացասական ազդեցությունների հասցնելը նվազագույնի, էկոլոգիական կայունության ապահովումը:
- Բնության պաշտպանությանը և տեղական սոցիալ-մշակութային միջավայրին աջակցելը:
- Բնապահպանական կրթությունը և իրազեկումը:
- Բնակիչների մասնակցությունը և տուրիստական գործունեությունից եկամուտների ստացումը, ինչը նրանց համար ստեղծում է բնության պահպանության տնտեսական խթաններ:
- Տնտեսական արդյունավետություն և ներդրում այցելության տարածաշրջանների կայուն զարգացման գործում:
Էկոտուրիզմի աշխարհագրությունը [խմբագրել]
Ընդունող երկրների մեջ առաջատար են Լաոսը, Քենիան, Տանզանիան, Էկվադորը, Կոստա Ռիկան, Նեպալը, Ավստրալիան, Նոր Զելանդիան և Հարավային Աֆրիկան: Եվրոպայի և ԱՄՆ-ի զարգացած երկրներում էկոտուրիստները հաճախ ճանապարհորդում են իրենց երկրների ներսում (ազգային պարկեր):
Չինաստան [խմբագրել]
Չինաստանում գտնվում են էկոտուրիզմի բազմաթիվ օբյեկտներ: Անտառային արգելավայրային շրջանների թվով աշխարհում ամոնամեծերից մեկն է` 1658 անտառային պարկեր և 1757 անտառային արգելավայրեր: 6 անտառային զբոսայգիներն ու պահպանության տարածքները ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձաններիմ գրանցամատյանում: Հեյլունցզյանում է գտնվում համաշխարհային նշանակության երկրաբանական զբոսայգին` «Նախնադարյան խառնարանային անտառ» բնական տարածքով: Ցինհայ նահանգի հարավում է գտնվում Սանցզայուն բնական պահպանվող տարածքը, որը հիմնադրվել է 2000 թ-ին: Այստեղից էլ սկիզբ են առնում երեք գետ` Հուանհեն, Լանկանգը և Չանգը: Արգելոցի տարածքում կարելի է հանդիպել մոտ 1000 տեսակի բույսերի, 74 տեսակի կենդանիների, 174 տեսակի թռչունների, 48 տեսակի սողունների, երկկենցաղների և ձկների: «Հանկա լիճ» կամ «Սինկայ-Հու» արգելոցը գտնվում է Հեյլունցզյան նահանգի արևելքում` Ռուսատանի հետ սահմանի վրա: Նրա տարածքի մեկ երրորդը պատկանում է Չինաստանին, հարավային մասը` Ռուսաստանին: Լճի մակերեսը 4380 քառ. կմ է: Շենսի և Գանսյու նահանգներում է գտնվում «Երեք լողափ» ազգային պարկի մի մասը, իսկ մնացած մասն ընկած է Սիչուան կենտրոնական նահանգում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն [խմբագրել]
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվում են էկոտուրիզմի բազմաթիվ օբյեկտներ: Դրանց հիմնական մասը կազմում են զբոսաշրջիկներին հայտնի ուղտատեղիներ, որտեղ են քրիստոնեական սրբավայրեր Դադիվանքը, սունկ- լեռները Շուշիի մոտ, բազմաթիվ ջրվեժներ, Իստի Սու բուժիչ աղբյուրները: ԼՂՀ-ի Քելբաջար տարածաշրջանը հագեցած է էկոտուրիզմի օբյեկտներով: Տպավորիչ բնությունն այս տարածաշրջանում ստեղծել է հիրավի բացօթյա թանգարան: Բացի վերը նշվածից ամբողջ ԼՂՀ-ով տարածված են բազմաթիվ հանքային և բուժիչ աղբյուրներ, գեղեցիկ բնապատկերներ: