Ժայռամագլցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժայռամագլցում՝ Շվեյցարիայում

Ժայռամագլցումը ապրելակերպ է, որի դեպքում մասնակիցները մագլցում են բնական ժայռերը կամ արհեստականորեն ստեղծված ժայռապատերը: Նպատակը լեռանգագաթին կամ նախապես սահմանված երթուղու վերջնակետին հասնելն է:
20-րդ դարի կեսերից այն մասամբ առանձնացավ ալպինիզմից՝ որպես առանձին ճյուղ: Ալպինիզմում լեռան գագաթ տանող երթուղին կարող է ընտրված լինել ժայռերի վրայով, և այդ դեպքում վերելքը կոչվում է տեխնիկական ալպինիզմ, ինչը ներառում է ժայռամագլցման (երբեմն նաև միքս մագլցման) բոլոր տարրերը:
Ի տարբերություն տեխնիկական ալպինիզմի, ժայռամագլցման ժամանակ բարձրանում են ոչ թե լեռան, այլ ժայռային գոյացության կատարին, իսկ երբեմն մագլցման երթուղին կարող է վերջանալ ժայռի միջնամասում, քանի որ ապարի վատ որակը կատարին հասնելը կարող է դարձնել ոչ նպատակահարմար:

Ժայռամագլցումը ֆիզիկական և մտավոր կարողություններ պաճանջող գործունեություն է, որի ժամանակ փորձության են ենթարկվում մագլցողի ուժը, հուզակամային կայունությունը, դիմացկունությունը, ճկունությունը և հավասարակշռությունը: Պատկերավոր մտածողությունը և ստեղծագործական միտքը որոշիչ դեր են խաղում ժայռամագլցման մեջ: Մագլցման տեխնիկային, հմտություններին և մագլցման գույքի օգտագործմանը տիրապետելը վճռական են մագլցման երթուղիներն ապահով անցնելու համար:

Աշխարհի տարբեր մասերում ժայռերի լայն տեսականու և բազմազանության հիման վրա ժայռամագլցումը տարբեր ոճերի և ենթատեսակների է բաժանվել, որոնք ներկայացված են ստորև:[1] Ժայռամագլցումը օլիմպիական երևույթ չէ, սակայն ՄՕԿ-ի կողմից որպես մարզանք է ճանաչվում:


[խմբագրել] Ժայռամագլցումը Հայաստանում

Հայաստանում գոյություն ունի Ժայռամագլցման և լեռնագնացության ֆեդերացիա: 2009թ. հւնիսի 1-ից 31-ը Up The Rocks ակումբի նախաձեռնությամբ մեկնարկեց «ԱՐԵՎ» Առաջնամագլցման Բաց Փառատոնը:[2][3] Այն մեկնարկել է Հրազդանի կիրճում և շարունակվել Նորավանքի կիրճում, Դժոխքի ձորում, Արփա գետի հովտում և Գառնիի ձորում:

[խմբագրել] Աղբյուրներ

  • Օգտագործվել է անգլերեն Վիքիպեդիան
  1. Լեռնագնացություն՝ Բլուրների ազատությունը (անգլերեն՝ Mountaineering: The Freedom of the Hills), Swan Hill Press; 6-րդ հրատարակչություն (14 հոկտեմբերի 1997) ԳՄՍՀ 1840370017 ԳՄՍՀ 978-1840370010
  2. «Կանցկացվի ԱՐԵՎ առաջնամագլցման բաց փառատոնը»։ 2009-06-27։ http://www.aysor.am/am/news/2009/06/27/jayrphar/։ Վերցված է 2010-04-11։ 
  3. «Կանցկացվի ԱՐԵՎ առաջնամագլցման բաց փառատոն»։ 2009-06-30։ http://www.panorama.am/am/economy/2009/06/30/arev/։ Վերցված է 2010-04-11։ 

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով