Էքստրեմալ տուրիզմ
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
Վերջին ժամանակներում ակտիվ զարգանում է արկածային տուրիզմը: Սա տուրիզմի մի տեսակ է, որը միավորում է ճանապարհորդության այն տեսակները, որոնք կապված են ակտիվ հանգստի հետ և, որոնց նպատակն է ստանալ նոր տպավորություններ և բարելավել ֆիզիկականը: Արկածային տուրիզմի առանձին տեսակ է էքստրեմալ տուրիզմը, որը գնալով դառնում է ավելի ու ավելի հայտնի ամբողջ աշխարհում: Ավելի շատ մարդիկ են ձգտում տեսնել ստորջրյա աշխարհի գեղեցկությունը, դահուկերով իջնել լեռան գագաթից և նույնիսկ ցատկել պարաշյուտով: Օրինակ Եվրոպայում տուրիզմի այս տեսակը շատ արագ զարգանում էր 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին, Ռուսաստանում`1990-ականների կեսերին, իսկ մեզ մոտ այն դեռ նոր է սկսում զարգանալ: Չնայած տարեց տարի տուրիզմի այս տեսակը դառնում է ավելի հայտնի, զբոսաշրջիկները հիմնականում նախընտրում են այնպիսի տուրիզմի տեսակներ ինչպիսիք են, էքսկուրսային, ճանաչողական, ծովափնյա և այլն: Իսկ դրա պատճառն այն է, որ շատերը դեռ չգիտեն, թե ինչ է իր մեջ նեռարում էքստրեմալ տուրիզմը, որտեղ կարելի է մեկնել և ինչքան դա կարժենա: Այժմ Հայաստանում տուրիզմի այս տեսակը շատ զարգացած չէ, բայց կան բոլոր նախադրյալները այստեղ այն զարգացնելու համար: Վերջերս ամերիկյան National Geographic կազմակերպությունը կատարել է վիճակագրություն տուրիզմի վերաբերյալ և պարզ է դարձել, որ էքստրեմալ տուրիզմի լավ պայմաններ ունեցող երկրների մեջ Հայաստանը զբաղեցնում է 3-րդ տեղը: Հայաստանում մասնավորապես կարելի է զարգացնել ալպինիզմը:
Էքստրեմալ տուրիզմն էլ իր հերթին բաժանվում է որոշ տեսակների.
- էքստրեմալ տուրիզմի ջրային տեսակներ
- էքստրեմալ տուրիզմի ցամաքային տեսակներ
- էքստրեմալ տուրիզմի լեռնային տեսակներ
- էքստրեմալ տուրիզմի օդային տեսակներ
- էքստրեմալ տուրիզմի էկզոտիկ տեասկներ
Բովանդակություն |
էքստրեմալ տուրիզմի ջրային տեսակներից են [խմբագրել]
Դայվինգ (սուզում) շատ հայտնի է ամբողջ աշխարհում: Սա ակվալանգով և հատուկ ջրասուզային կոստյումով սուզումն է օվկիանոսի կամ ծովի հատակը` ծանոթանալու ստորջրյա աշխարհին: Վեյքբորդինգ իրենից ներկայացնում է ջրային դահուկների, սնոուբորդի սքեյթի և սեևֆինգի համադրություն: Մոտորանավակը իր հետևից տանում է լայն սերֆ, որն էլ ալիք է ստեղծում, իսկ մարզիկն էլ պետք է ցատկ կատարի այդ ալիքի վրայով: Ջրային դահուկներ – ակտիվ հանգստի ամենահայտնի տեսակներից է:. Սրանք առաջին անգամ հայտնվել են 1922թ: Ստեղծել է ամերիկայի Միննեսոտա քաղաքի բնակիչ Ռալֆ Սամուէլսոնը: Վինդսերֆինգ –առագաստային սպորտի տարատեսակ է:Սա մրցույթ է սերֆերի վրա, որոնց վրա էլ ամրացված են ոչ մեծ առագաստներ: Ստեղծվել է ԱՄՆ-ում (1968 թ.): Սերֆինգ – Նույնը ինչ վինդսերֆինգը բայց առանց առագաստի:Կարելի է արագություն հավաքել մինչև 12մ/վ. Բայց սրա ռեկորդն է 70կմ/ժ. Ռաֆտինգ – սա լեռնային գետով իջնելն է մակույկով կամ էլ հատուկ լաստանավով: Սա ամենաշատ հաճախվող տուրերից է և համեմատաբար անվտանգ է: Այժմ այն դարձել է շատ հայտնի և առաջարկվում է գրեթե բոլոր երկրներում, որտեղ կան լեռնային գետեր:
էքստրեմալ տուրիզմի ցամաքային տեսակներն են [խմբագրել]
Մաունթինբայքինգ վերջերս դարձել է շատ հայտնի: Սա հեծանվավազքն է միայն լեռնոտ, քարքարոտ և վտանգավոր ճանապարհներով: Փորձառու բայքերները կատարում են նաև տարբեր հնարքներ: Քարանձավագիտություն. Եթե դատենք այն բանով որ քարանձավագետները այն մարդիկ են ովքեր ազատ ժամանակ գնում են քարանձավներ, սա տուրիզմ է: Բայց միևնույն ժամանակ սա գիտություն է: Х races – սա այն է որ էքստրեմալ զբոսաշրջիկները այնքան լավ են պատրաստված, որ կարող են ժայռեր մագլցել, ձիեր վարել, հեծանվով լեռներ բարձրանալ կամ էլ ջրվեժների վրայով իջնել…Այս մարդիկ թիմեր են կազմում և մասնակցում մրցույթների որոնց նպատակն է հնարավորինս արագ հաղթահարել արգելքները: Սա նաև կոչվում է մուլտիսպորտ, կամ էլ արկածային մրցույթներ:
էքստրեմալ տուրիզմի լեռնային տեսակներից են [խմբագրել]
Ալպինիզմ –համարվում է ամենաէքստրեմալ հանգիստը: Որպես կանոն ալպինիզմով զբաղվողները նախընտրում են ամառը, քանի որ եղանակը թույլ է տալիս մինիմալ ուժերով հասնել նշանակված կետին. Չնայած կան նաև մարդիկ, ովքեր նախընտրում են ձմեռը, եղանակի դժվար պայմանները միայն ավելացնւմ են ադրենալինը: Լեռնային դահուկներ. Սա ակտիվ հանգստի ամենահին տեսակներից է: Տարիների ընթացքում այս սպորտով զբաղվողների թիվը ոչ թե նվազեց այլ ավելացավ: Հայաստանում էլ արդեն կան տեղեր որտեղ ցանկացողները կարող են զբաղվել լեռնադահուկային սպորտով: Ամենահայտնին դա Ծաղկաձորն է:
Սնոուբորդինգ – սա ձյան վրայով իջնելն է լեռան գագաթից հատուկ սնոուբորդով: Սա ավելի ագրեսիվ էքտրեմալ և ակտիվ տեսակ է քան լեռնային դահուկները: Սնոուբորդինգը որպես առանձին սպորտաձև ստեղծվել է ամերիկայում 20-րդ դարի 60-ականներին:
էքստրեմալ տուրիզմի օդային տեսակներից են [խմբագրել]
Պարաշյուտային սպորտ – Կլասիկ պարաշյուտիզմը իր մեջ նեռարում է երկու վարժություն: Առաջինի նպատակն է վայրէջք կատարել կոնկրետ նշանակակետին`3մ շառավղով: Իսկ երկրորդի նպատակն է օդում կատարել տարբեր հնարքներ: Մրցույթները ժամանակի վրա են: Թիմային ակրոբատիկա Սա պարաշյուտիստներից կազմված թիմի հնարքնեն են օդում: Պարաշյուտիստների քանակը լինում է հիմնականում 4 կամ 8. Լինում են նաև 16 հոգուց կազմված թիմեր: 4 հոգուց կազմված թիմը վայրէջք կատարելու ընթացքում կարող է կատարել մինչև 30 հնարք:
Սքայսերֆինգ – սրանք դահուկներով թռիչքներն են որոնց ընթացքում կատարվում են զանազան հնարքներ:
Բեյս ջամփինգ. Պարաշյուտով թռնելու համար բեյս ջամփերին պետք չէ ինքնաթիռ կամ էլ ուղղաթիռ: Նրան հերիք է նույնիսկ վերելակը: Բեյսերը բարձրանում է որևէ շենքի կտուրին և ցած նետվում: Օդապարիկով թռիչքներ Սա հասանելի է յուրաքնչյուր հասարակ մարդու և կարող է անցկացվել գրեթե յուրաքանչյուր երկրում: Թռիչքի երկարությունը կախված է քամու ուժից: Քամու միջին ուժի դեպքում դա 20-30կմ է:
էքստրեմալ տուրիզմի էկզոտիկ տեասկներից են [խմբագրել]
Տիեզերական տուրիզմ –սա էքստրեմալ տուրիզմի ամենաթանկարժեք և ամենաէկզոտիկ տեսակն է: Ճամփորդություն երկիր մոլորակից դուրս: Դեռ տիեզերական զբոսաշրջիկներին կարելի է հաշվել ձեռքի մատների վրա: Այսպիսի զբոսանքը կարժենա ավելի քան 20մլն դոլլար:
Ջայլո տուրիզմ –սա էկզոտիկ և էքստրեմալ զբոսաշրջության տեսակներից է – կյանք նախամարդկանց ցեղերի հետ իրենց բոլոր սովորույթներով: Այս յուրօրինակ տուրիզմի տեսակը սկսել է զարգանալ Ղրղզստանում: Սա նախընտրում են մարդիկ ովքեր հոգնել են աղմկոտ քաղաքներից և կուզեին հայտնվել նախնադարյան կյանքում:
Տուրիզմ դեպի հյուսիսային և հարավային բևեռներ. Վերջերս սկսել են իրականացվել ճամփորդություններ դեպի Արկտիկա և Անտարկտիկա: Եվ ավելի ու ավելի շատերն են ուզում լինել էքստրեմալ կլիմայական պայմաններում և տեսնել էկզոտիկ կենդանիների. Օրինակ պինգվիններին: Ջունգլիներով արշավներ Այս արշավների ընթացքում զբոսաշրջիկները հնարավորություն են ունենում ձուլվել բնությանը և ամբողջովին կտրվել քաղաքակրթությունից: Եթե նույնիսկ արշավախումբն ունի ժամանակակից միջոցներ, արբանյակային կապ, օգնությունը կարող է գալ ժամեր կամ էլ օրեր հետո: Դրա համար էլ յուրաքանչյուր դեպք կարող է վատ վերջանալ: