Աժդահակ
Աժդահակ, իրանական առասպելաբանության չար վիշապ՝ Աժի Դահական։ Աժի նշանակում է իժ, օձ, վիշապ, որի դեմ կռվում է ամպրոպի աստված Թրայետաոնան։ Շահ-Նամեում Աժի Դահական հանդես է գալիս իբրև օտար բռնակալ թագավոր՝ Զոհակ անունով, որի դեմ կռվում, հաղթում և որին շղթայում է Հրուդենը։ Այս առասպելական վիշապ Աժի Դահական հայոց հին վեպում դարձել է Մարաստանի թագավոր, որին հաղթում և սպանում է Տիգրանը։
Աժդահակի անունով անվանվել է Գեղամա լեռնաշղթայի բարձրագույն կետը՝ Գեղ լեռ (Աժդահակ), որի բարձրությունն է 3597 մ [1]:
[խմբագրել] Ծանոթագրություններ
- ↑ [[1] «Գեղ լեռ»]։ wikimapia։ wikimapia.org։ [2]։ Վերցված է 2010-09-25։
Դիրքացույցները․ 40°18'25"N 44°43'19"E - Գտնվում է Երևանի եւ Սևանա լճի միջև։ Ձգվում է հյուսիս-հյուսիս-արեւմուտքից՝ հարավ-հարավ-արևելք։ Իրենից ներկայացնում է մոտ 2800-3000մ բարձրությամբ սարավանդ՝ դրա վրա բարձրացող հրաբխային կոներով (Գեղ (Աժդահակ), Սևկատարը, Արմաղան և այլն)։
—