Անկլավ և էքսկլավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
C-ն անկլավ է A-ում, միաժամանակ այն B-ի էքսկլավ է
C-ն B-ի էքսկլավ է, սակայն այն անկլավ չէ, քանի որ սահմանակցում է մեկից ավել պետությունների (A և D)

Անկլավ («երկրի ներսում գտնվող տարածք»), օտար պետության սահմանների մեջ գտնվող և այդ պետությանը չպատկանող տարածք, էնկլավը սահմանակցում է միայն մեկ պետության հետ, այն կարելի է համեմատել կղզու հետ։ Անկլավը կարող է լինել ինչպես այլ պետության տարածք (գյուղ, մարզ, ինքնավար հանրապետություն), այնպես էլ անկախ պետություն (օրինակ, Լեսոթոն՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում կամ Սան Մարինոն՝ Իտալիայում

Եթե անկլավը անկախ չէ և պատկանում է մեկ այլ պետության, ապա այն համարվում է վերջինիս էքսկլավը («երկրի սահմաններից դուրս գտնվող տարածք»)։ Օրինակ, Արծվաշենը հայկական էքսկլավ է, որը ամբողջովին շրջապատված է Ադրբեջանի սահմաններով։ Ադրբեջանի համար նույն Արծվաշենը անկլավ է։

Երկու տերմինների միջև կա այն տարբերությունը, որ էքսկլավը կարող է սահմանակցել ոչ միայն մեկ, այլ մի քանի պետությունների։ Այդպիսի օրինակ է Նախիջևանը, որը Ադրբեջանին էքսկլավ է և սահմանակցում է երեք պետությունների՝ Հայաստանին, Իրանին և Թուրքիային։

Հայաստանի Հանրապետության անկլավներ և էքսկլավներ[խմբագրել]

Հայաստանի Հանրապետության սահմաններում են գտնվում 3 անկլավներ (Ադրբեջանի համար՝ էքսկլավներ)։ Ղարաբաղյան պատերազմից հետո, այս տարածքները վերահսկվում են Հայաստանի կողմից։

ՀՀ Տավուշի մարզում գտնվող անկլավներն են․

ՀՀ Արարատի մարզում գտնվող անկլավ է․

ARTSVASHEN.JPG


Հայաստանի Հանրապետությանը պատկանող էքսկլավ է Արծվաշեն գյուղը (40 կմ², Գեղարքունիքի մարզ), որն ամբողջովին շրջապատված է Ադրբեջանի Գետաբեկի շրջանով։ Արծվաշենը 1992 թվականի օգոստոսի 8-ին գրավել է ադրբեջանական կողմը։

Լեռնային Ղարաբաղ[խմբագրել]

Լեռնային Ղարաբաղը միջազգային մամուլում հաճախ ներկայացվում է որպես Ադրբեջանում գտնվող հայկական անկլավ։