Սերվիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սերվիտուտ լատիներեն՝ Servitus (servitutis)— ստրկություն, ենթարկվածություն], ընչական իրավունքի տեսակ, ըստ որի անձին իրավունք է վերապահվում օգտվել ուրիշի գույքից որոշակի շրջանակներում կամ սահմանափակել սեփականատիրոջ իրավունքը որոշակի հարաբերություններում։ Ձևավորվել է հռոմեական իրավունքում 14 մասնավոր սեփականատերերի հակադարձ շահերը կարգավորելու համար։ Սկզբում ծագել է հողային սերվիտուտ (օրինակ, հարևանի հողամասով ջուր անցկացնելու իրավունքը)։ Հռոմեական իրավունքը ճանաչում էր նաև անձնական սերվիտուտ (օրինակ, ուրիշի գույքի ցմահ օգտագործման իրավունքը, այսպես կոչված՝ ուզուսֆրուկտուսը)։ Սերվիտուտը կիրառվել է նաև այն երկրներում, որտեղ փոխառնվել է հռոմեական իրավունքը։ XX դարի բուրժուական իրավունքն ամրապնդել է հողի արդյունաբերական օգտագործման (խողովակաշարի, էլեկտրահաղորդման գծերի անցկացում) հետ առնչված սերվիտուտի մի քանի իրավունքներ։ Դիվանագիտական պրակտիկայում «Սերվիտուտ․» տերմինն (միջազգային սերվիտուտ) օգտագործվում է մի պետության տերիտորիալ իրավունքներն այլ պետության օգտին սահմանափակելու համար (ծովային, ռազմական բազաների, ուրիշի տերիտորիաներում սետչմենտների ստեղծում)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png