Խեյրիմլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փայտասար (այլ կիրառումներ)
Նախկին գյուղ
Խերմլու
Xeyrimli
Շրջան-
Մակերես4,1 կմ²
ԲԾՄ764 մետր
Բնակչություն0 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+4
Խեյրիմլի (Աշխարհ)##
Խեյրիմլի (Աշխարհ)

Խերմլու (ադրբ.՝ Xeyrimli՝ Խեյրիմլի), նախկին գյուղ հայ-ադրբեջանական շփման գծի վրա, հանդիսանում է վիճելի տարածք Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Ադրբեջանի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ հանդիսանում է Ադրբեջանի Ղազախի շրջանի տարածք։

Հայաստանի Հանրապետության համար այն հանդիսանում է հայ-ադրբեջանական շփման գծին գտնվող մի քանի բնակավայրի համար անվտանգության սահմանային գոտի՝ 1992 թվականից վերահսկվելով Հայաստանի զինված ուժերի կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան ազատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան պատերազմի ժամանակ՝ մինչև 1992 թվականի մարտը Խերմլուն հանդիսացել է ադրբեջանական ռազմական հենակետ, որտեղ տեղակայված էին Ադրբեջանի ոստիկանության հատուկ ուժերը և նրանց զրահատեխնիկան։ Խերմլուից ադրբեջանցիները պարբերաբար գնդակոծվում էին հարևան հայաբնակ Կիրանց, Ոսկեպար, Ծաղկավան և այլ գյուղեր[1]։

1992 թվականի մարտի 8-ից գյուղի տարածքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի վերահսկողության տակ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ավանգարդի» պարեբարական, N4, հունվարի 14, 1992թ.։
  2. «Ermənistan-Azərbaycan, Dağlıq Qarabağ münaqişəsi nəticəsində Qazax rayonunda hərbi təcavüzün nəticələri barədə MƏLUMAT». Qazax Rayon İcra Hakimiyyəti.