Սեպտուագինտա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեպտուագինտա կամ Յոթանասունից թարգմանություն, Հին Կտակարանի գրքերի հունարեն թարգմանությունը, որը կատարվել է մ.թ.ա. 3-2 դարերի ընթացքում Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Հաճախ նշվում է հռոմեական LXX թվերով (յոթանասուն թիվը)։ Հին Կտակարանի հունարեն ամենահին մեզ հասած թարգմանությունն է։ Նրանից կատարված մեջբերումները հանդիպում են Նոր Կտակարանի գրքերում։
Սեպտուագինտան կարևոր դեր է ունեցել քրիստոնյա եկեղեցու պատմության մեջ։ Նրանից են կատարվել Հին Կտակարանի այլ լեզուներով` այդ թվում նաև հայերեն (գրաբար), թարգմանությունները։
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սեպտուագինտա կատեգորիայում։ |