Գևորգ Բաշինջաղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Picto infobox artiste.png
Գևորգ Բաշինջաղյան
Башинджагян Геворк Захарович.jpg
Ընդհանուր տեղեկություններ
Ծնվել է 1857 հոկտեմբերի 28
Ծննդավայր Սղնախ, Թիֆլիսի գուբերնիա
Մահացել է 1925, հոկտեմբերի 4
Մահվան վայր Թբիլիսի, Վրաստանի ԽՍՀ
Ազգություն հայ
Ժանր Նկարչություն
Գործունեություն նկարիչ
Պորտալ Nuvola apps kcoloredit.svg Արվեստ

Գևորգ Բաշինջաղյան (1857 հոկտեմբերի 28, Սղնախ, Թիֆլիսի գուբերնիա - 1925, հոկտեմբերի 4, Թբիլիսի, Վրաստանի ԽՍՀ), հայ նկարիչ, գրող, հասարակական գործիչ, ազգային ռեալիստական բնանկարչության հիմնադիր։

Տնտեսագետ Զաքար և լեզվաբան Լևոն Բաշինջաղյանների հայրն է, այգեգործ, գինեգործ Սերգեյ Բաշինջաղյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել]

1876-1978 թթ. սովորել է Թբիլիսիի գեղանկարչության և քանդակագործության դպրոցում, 1879-1883 թթ.՝ Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում, աշակերտել նշանավոր գեղանկարիչ Մ.Պ. Կլոդտին։ 1884 թվականին մեկնել է Իտալիա, ծանոթացել Վերածննդի և հետագա շրջանների եվրոպական արվեստին, ճանապարհորդել Շվեյցարիայում[1]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել]

Բաշինջաղյանի նկարների (շուրջ 1000) մեծ մասը հայկական բնապատկերներ են, որոնց բնորոշ են բնության մանրազնին պատկերումը՝ ակադեմիզմի որոշ տարրերով («Արարատ», 1883, «Խաչատուր Աբովյանի տունը Քանաքեռում», 18841890-ական թթ. ստեղծել է վառ անհատականությամբ բնորոշվող հայրենասիրական կտավներ («Արարատ», 1895, «Դիլիջանի ճանապարհը», 1895, «Սևան», 1896, «Սևան։ Անձրևային օր», 1899)։ Բաշինջաղյանի նկարներն աչքի են ընկնում քնարերգականությամբ։ Իր կյանքի ընթացքում ստեղծել է մոտ 2000 կտավ։

Բնանկարչությունը ինքնուրույն ժանրի նշանակություն է ստացել Բաշինջաղյանի էպիկական և մոնումենտալ գործերում, որոնցում գեղարվեստական մեծ ընդհանրացումներով, համոզչականությամբ է վերարտադրված հայրենի բնությունը («Արարատ», 1912, «Վաղ գարուն»)։

Բաշինջաղյանը նաև պատմվածքների, նորավեպերի, ակնարկների, ուղեգրությունների, պիեսնեիի, հոդվածների հեղինակ է։ Զբաղվել է Սայաթ-Նովայի տաղերի հավաքման ու հրատարակման, հայկական ճարտարապետական կոթողների նորոգման խնդիրներով։

Բաշինջաղյանի գործերի մեծ մասը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։

Մրցանակներ[խմբագրել]

«Կեչիների պուրակ» ( 1883) նկարի համար արժանացել է Սանկտ Պետերբուրգի ակադեմիայի արծաթե մեդալի։

Ցուցահանդեսներ[խմբագրել]

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Թիֆլիսում (1883), նաև Ռուսաստանի հայաբնակ քաղաքներում, Փարիզում (1899, 1900) և այլուր։

Պատկերասրահ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։ 

Արտաքին հղումներ[խմբագրել]