Bibcode

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Bibcode, իդենտիֆիկատոր, որը օգտագործվում է շատ աստղագիտական տվյալների բազաներում և կատալոգներում գրականության հղումների նշման համար: Bibcode-ը նախագծվել է օգտագործելով SIMBAD-ը և արտագալակտիկական օբյեկտենրի տվյալների բազան (NASA/IPAC Extragalactic Database (NED)), սակայն այժմ այն օգտագործվում է ավելի լայնորեն, օրինակ ADS-ում (ՆԱՍԱ-ի Աստղաֆիզիկական տեղեկատվական համակարգ)[1][2]: Կոդը կազմված է 19 սիմվոլներից և ունի հետևյալ տեսքը՝

YYYYJJJJJVVVVMPPPPA ,

որտեղ YYYY - հրատարակման տարվա 4 թվերն են, JJJJJ - ամսագրի/մենագրության/ձեռնարկի կոդը: Եթե հղումը ամսագրի վրա է, VVVV - հատորի համարն է, M-ն նշանակում է ամսագրի մասի տառային ինդեքսը (օրինակ՝ L Նամակներ սեկցիայի համար), PPPP - սկզբնական էջի համարը, A - առաջին հեղինակի անվան առաջին տառը: Կետերը (.) օգտագործվում են չլրացված դաշտերի լրացման համար, որպեսզի կոդի երկարությունը միշտ մնա նույնը, կետերը ավելացվում են աջից JJJJJ կոդի համար և ձախից հատորի կամ էջի համարի համար[1][2]:

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Մ. Շմիտց, Գ. Հելոու, Պ. Դյուբուա, Ս. ԼաԳու, Բ. Մադոր, Հ. Գ. Կորվին և Ս. Լիստեվեն (1995)։ "NED և SIMBAD ձևափոխումները Բիբլիոգրաֆիկ հղումային կոդավորման համար", տեղեկատվական և առցանց տվյալները աստղագիտությունում։ Կլուեր ակդեմիք Փաբլիշինգզ։ ISBN 0-7923-3659-3։ Վերցված է՝ 2011-06-22։ 
  2. 2,0 2,1 «ADS տվյալները, օժանդակ էջեր»։ ՆԱՍԱ-ի ADS։ Արխիվացված օրիգինալից 2012-08-28-ին։ http://www.webcitation.org/6AF1aRUUx։ Վերցված է 5 նոյեմբեր 2007։