ՆԱՍԱ-ի Աստղաֆիզիկական տեղեկատվական համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՏՀ ՆԱՍԱ–ի լոգոտիպը

ՆԱՍԱ–ի Աստղաֆիզիկական տեղեկատվական համակարգ (ADS–Astrophysics Data System, հետագայում ԱՏՀ ՆԱՍԱ), աստղագիտության և ֆիզիկայի վերաբերյալ ավելի քան 7 000 000 փաստաթղթերի ինտերակտիվ տվյալների բազա ինչպես գրախոսվող, այնպես էլ ոչ գրախոսվող աղբյուրներից։ Միայն 2007 թվականի ընթացքում այն ընդլայնվել է մինչև 1 մլն աղբյուրների։ Համակարգում գրեթե բոլոր հոդվածների համար հասանելի են անվճար ռեֆերատներ։ Սկանավորված հին հոդվածները վերածվել են GIF և PDF ֆորմատների։ Նոր հոդվածները ուղեկցվում են իրենց էլեկտրոնային տարբերակների հղումներով, վերջիններս տեղադրված են թերթերի կայքերում և arXiv նախատպումներում (դրանց առկայության դեպքում)։ Էլեկտրոնային տարբերակները սովորաբար հասանելի են բաժանորդագրվելու հետո, որը, որպես կանոն, ունեն աստղագիտական հաստատությունների մեծամասնությունը։

ԱՏՀ ՆԱՍԱ–ն ծայրահեղ հզոր հետազոտական գործիք է` սկսած 1992 թվականին իր հիմնադրումից, այն ունի նշանակալից ազդեցություն աստղագիտական ուսումնասիրությունների արդյունավետության վրա։ Օգտագործելով ՆԱՍԱ–ի գերժամանակակից ԱՏՀ որոնման համակարգը, որը ստեղծված է հատուկ աստղագիտության համար, տեղեկատվական որոնումները այժմ կարող են պահանջել ընդամենը մի քանի վայրկյան, չնայած նախկինում դրանց համար պահանջվել են օրեր կամ նույնիսկ շաբաթներ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ԱՏՀ ՆԱՍԱ–ի եկամուտը համարժեք է մի քանի հարյուր միլիոն ԱՄՆ դոլարի[1]։ Համաձայն կոպիտ հաշվարկների՝ համակարգը եռապատկել է աստղագիտական ամսագրերի լսարանը[2]։

Այս տվյալների բազայի ծավալը անընդհատ փոփոխվում է, սակայն միջինում այն կազմում է մոտավորապես 5 պետաբայթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար տարիներ աստղագիտական հետազոտությունների իրականացնելու մեջ անընդհատ աճող խնդիրը այն էր, որ աստղագետները գնալով ավելի ու ավելի քիչ հետազոտությունների վերջին արդյունքներ էին կարողանում կարդալ, քանի որ աշխատությունները կայուն ձևով աճում էին և հրատարակվում խոշոր աստղագիտական ամսագրերում։ 1980–ական թվականների ընթացքում աստղագետները նկատել են, որ համացանցի հիմքը կազմող նոր տեխնոլոգիաները կարող են ժամանակի ընթացքում օգտագործվել աստղագիտական էլեկտրոնային ինդեքսավորման համակարգ կառուցելու համար, ինչը աստղագետներին թույլ կտա ավելի մեծ քանակությամբ հետազոտություններից տեղյակ լինել[3]։

Ամսագրային հոդվածներ ռեֆերատների տվյալների բազա ստեղծելու գաղափարը առաջին անգամ առաջ է քաշվել Astronomy from Large Data-bases կոնֆերանսի ժամանակ, որը անցկացվել է 1987 թվականին Գերմանիայի Գարխինգ կոմունայում։ Հետագա երկու տարիների ընթացքում շարունակվել են էլեկտրոնային համակարգի առաջնային նախագծումները, որպեսզի հասանելի դառնան աստղաֆիզիկական ռեֆերատները։ 1991 թվականին ք քննարկումներ են եղել ՆԱՍԱ ԱՏՀ–ն SIMBAD տվյալների բազային ինտեգրելու ուղղությամբ և պարունակում է Արեգակնային համակարգից դուրս գտնվող բոլոր առկա կատալոգային նշանակումներ, որոնք մի այնպիսի մեխանիզմ ստեղծելու համար են, որը աստղագետներին հնարավորություն կտա որոնել տվյալ օբյեկտի մասին մասին բոլոր տեղեկությունները[1]։ 1988 թվականին ստեղծվել է ՆԱՍԱ ԱՏՀ–ի նախնական տարբերակը` 40 փաստաթղթերի տվյալների բազայով որպես հայեցակարգի ստուգում, իսկ 1993 թվականի ամռանը ՆԱՍԱ ԱՏՀ տվյալների բազան հաջողությամբ միացվել է SIMBAD տվյալների բազային։ Սա հավանաբար մեկ կայքի միջոցով անդրատլանտյան գիտական տվյալների բազաներին միաժամանակյա հասանելիության առաջին իրականացումն է եղել։ Մինչև 1994 թվականը այս համակարգը հասանելի է եղել ցանցային ծրագրային ապահովման միջոցով, սակայն տարեսկզբին փոխանցվել է նոր ձևավորվող Համաշխարհային սարդոստայնին։ ԱՏՀ ՆԱՍԱ–ն որպես ինտերնետ ծառայություն ներկայացնելուց հետո ծառայությունից օգտվողների քանակը հինգ շաբաթվա ընթացքում աճել է ավելի քան հինգ անգամ։

Սկզբում ԱՏՀ ՆԱՍԱ–ում հասանելի ամսագրային հոդվածները իրենցից ներկայացրել են ամսագրերի թղթային տարբերակների պատկերացանցային սկանավորված պատկերներ։ Սակայն 1995 թվականից սկսած «Astrophysical Journal» սկսել է հրատարակել էլեկտրոնային տարբերակը։ Նրան հաջորդել են մի քանի այլ խոշոր ամսագրեր, որոնցից են «Astronomy and Astrophysics» և «Monthly Notices of the Royal Astronomical Society»։ Նման էլեկտրոնային տարբերակների հայտնվելուց ի վեր ԱՍՀ ՆԱՍԱ–ն սկսել է նրանց հղումներ տրամադրել։ Մոտավորապես 1995 թվականից սկսած ԱՏՀ ՆԱՍԱ–ից օգտվողները կրկնապատկվել են մոտավորապես երկու տարին մեկ։

Ներկայումս ԱՏՀ ՆԱՍԱ–ն գրեթե բոլոր աստղագիտական ամսագրերի հետ ունի ռեֆերատներ ներկայացնելու մասին կնքած պայմանագրեր և համաձայնություններ։ Ներկա պահի դրությամբ միլիոնավոր փաստաթղթեր ներառող սերվիսի միջոցով հասանելի են 18–րդ դարի սկզբի սկանավորված հոդվածները։ Բոլոր թարմացումները իրականանում են կենտրոնական կարգով` հայելիների վրա սկրիպտներ գործարկելու ճանապարհով, վերջիններս կատարված թարմացումները տեղափոխում են ԱՏՀ ՆԱՍԱ–ի գլխավոր սերվերներից։ Սերվիսը այժմ տարածված է ողջ աշխարհում, և այն հինգ մայրցամաքներում ունի տասներկու հայելի։ Տվյալների բազան սինխրոնացվում է շաբաթական թարմացումների միջոցով` օգտագործելով rsync համակարգը[4]։

Տվյալների բազան ղեկավավարողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dr. Stephen S. Murray` գլխավոր հետազոտող
  • Dr. Alberto Accomazzi` նախագծի գլխավոր կառավարիչ
  • Dr. Michael J. Kurtz` աստղագետ–հետազոտող
  • Carolyn Stern Grant` ծրագրավորող
  • Edwin Henneken` ծրագրավորող
  • Elizabeth Bohlen` ինֆորմատիկ
  • Donna Thompson` գրադարանավար

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՏՀ ՆԱՍԱ–ի օգտագործումը համընդհանուր է աշխարհի գրեթե բոլոր աստղագետների շրջանում, այդ պատճառով օգտագործման վիճակագրությունը կարող է պետք լինել աստղագիտական հետազոտությունների ուղղությունները վերլուծելու համար։ Նմանատիպ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աստղագետի կողմից իրականացվող հետազոտական աշխատանքի կարևորությունը կապված է այն երկրի մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ–ին (Համախառն ներքին արդյունք), որտեղ այն իրականացվում է, որ աստղագետների թիվը երկրում համաչափ է նրա ՀՆԱ–ին, և նաև երկրում իրականացվող հետազոտության՝ նրա ՀՆԱ–ի քառակուսուն՝ բաժանված բնակչության վրա, համաչափ լինելու կարևորությունը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Kurtz, M.J.; Eichhorn G., Accomazzi A., Grant C.S., Murray S.S., Watson J.M. The NASA Astrophysics Data System: Overview(անգլ.) // Astronomy and Astrophysics : journal. — 2000. — Т. 143. — С. 41—59. Архивировано из первоисточника 30 Սեպտեմբերի 2007. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
  2. 2,0 2,1 Kurtz, M.J.; Eichhorn G., Accomazzi A., Grant C.S., Demleitner M., Murray S.S. Worldwide Use and Impact of the NASA Astrophysics Data System Digital Library(անգլ.) // Կաղապար:Нп3 : journal. — 2005. — Т. 56. — С. 36. (Preprint Արխիվացված 2008-05-16 Wayback Machine)
  3. Good, J. C. Overview of the Astrophysics Data System (ADS), Astronomical Data Analysis Software and Systems I(անգլ.) // A.S.P. Conference Series : journal / Diana M. Worrall, Chris Biemesderfer and Jeannette Barnes. — 1992. — Т. 25. — С. 35.
  4. Accomazzi, A.; Eichhorn G., Kurtz M.J., Grant C.S., Murray S.S. The NASA Astrophysics Data System: Architecture(անգլ.) // Astronomy and Astrophysics : journal. — 2000. — Т. 143. — С. 85—109. Архивировано из первоисточника 30 Սեպտեմբերի 2007. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]