System of a Down

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
System of a Down

Սիստեմ օֆ ը դաուն, 2005 թ.
Հիմնական տվյալներ
Երկիր ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Լոս-Անջելես, Կալիֆորնիա
Ժանրեր Ալտերնատիվ մետալ, experimental rock, nu metal և այլն
Գործունեություն 1994–ներկա
Լեյբլ American, Columbia
Կապված Achozen
Axis of Justice
Buckethead & Friends
Scars on Broadway
Serart
Սերժ Թանկյան
Կայք http://www.systemofadown.com/
Անդամներ
Ջոն Դոլմայան
Դարոն Մալաքյան
Շավո Օդաջյան
Սերժ Թանկյան
Նախկին անդամներ
Էնդի Խաչատուրյան

System of a Down (հաճախ կոչվում են "S.O.A.D" կամ "System"), ալտերնատիվ, հայ-ամերիկյան մետալ խումբ, որը ստեղծվել է 1994 թ.-ին Լոս-Անջելեսում (Կալիֆորնիա, ԱՄՆ)։ Խումբը ներկայացնում են Սերժ Թանկյանը (վոկալ, ստեղնաշարային գործիքներ), Ջոն Դոլմայանը (հարվածային գործիքներ), Դարոն Մալաքյանը (Տարոն Մալախյան) (կիթառ, վոկալ) և Շավո Օդաջյանը (Շավարշ Օդաջյան) (բասս կիթառ)։

Խմբի Պատմությունը[խմբագրել]

System Of A Down խումբը իր առաջին քայլերը դեպի երաժշտական աշխարհ կատարել է 1993 թվականին։ Հենց այդ թվականին էր, որ Սերժ Թանկյանն ու Դարոն Մալաքյանը պատահաբար հանդիպում են ձայնագրման ստուդիայում։[1] Կարճատև զրույցից հետո հասկանալի է դառնում, որ նրանց երաժշտական հետաքրքրությունները, քաղաքական և մշակութային ըմբռնումները համընկնում են։ Շատ չանցած՝ նրանք որոշում են միասին ռոք խումբ ստեղծել, որն անվանում են՝ Soil։ Խումբ են հրավիրում Դոմինգո Լարենոին (հարվածային գործիքներ) և Դեյվ Հակոբյանին (Բասս-կիթառ)։ Սակայն ընդամենը մի համերգից և մի ջեմ-սեյշնից հետո Դոմինգոն և Դեյվը լքում են խումբը։ Խումբ է հրավիրվում Էնդի Խաչատուրյանը, ով նույն երաժշտական դպրոցից էր, որը հաճախել էին Սերժը և Դարոնը։ Շավո Օդաջյանը՝ ով պետք է լիներ խմբի մենեջերը, բասսիստի բացակայության պատճարով դառնում է խմբի բասս-կիթառահարը։ Սակայն Soil անունը դուր չէր գալիս Շավոյին և խնդիր է առաջանում խմբի նոր անուն մտածել, և Դարոնի գրած Victims Of The Down վեպի հիման վրա խմբի անունը դառնում է System Of A Down, քանի որ Victims բառը դուր չէր գալիս Շավոյին։ 1997 թվականին խումբը լքում է Էնդի Խաչատուրյանը, ում փոխարինեց Ջոն Դոլմայանը։ Եվ հենց 1997 թվականին էլ հայտնի երաժշտական պրոդյուսեր Ռիք Ռուբինի հետ անցնում են իրենց առաջին System Of A Down ալբոմի ձայնագրմանը։ Ալբոմի պրեմիերան կայացավ 1998 թվականի հունիսի 30-ին և 5 տարվա ընտացքում վաճառվեց գրեթե մեկ միլիոն օրինակ։ Spiders և Sugar երգերը դարձան ալբոմի հաջողակ երգերը, և 1998 թվականին զբաղեցրին 25-րդ և 28-րդ տեղերը Hot Mainstream Rock Tracks հիթ-շքերթում։ Ալբոմը ներկայացվում էր Slayer-ի և Metallica-ի համերգներին։

Խմբի բոլոր անդամները հայ են։ Ինչպես նշում են խմբի անդամների ընկերները՝ հայ լինելն է խմբի անդամների միջև այդքան ջերմ և ընկերական հարաբերությունների պատճառը։ Բոլորը ծնվել են հայ ընտանիքում։ Ինչպես նշում են խմբի անդամները, իրենց երգերը պարունակում են հայկական ժողովրդական երգի տարրեր։ Խումբը շատ կարճ ժամանակում շատ մեծ համբավ ձեռք բերեց։ Նրանք նույնիսկ գերազանցեցին տարածաշրջանի ամենահայտնի խմբերին։

Շուտով խումբը որոշեց, որ պետք է փոխել Soil անվանումը և վերանվանել խումբը։ Նրանք ընտրեցին System Of A Down անվանումը, որը հիմնված էր Դարոն Մալակյանի գրած պոեմի վրա, որը նա կոչել էր Victims Of A Down։[2]

Շուտով նրանց երաժշտությամբ հետաքրքրվում է համաշխարհային ճանաչում ունեցող պրոդյուսեր Ռիք Ռուբինը։ Տեսնելով, որ տղաներին մեծ ապագա է սպասում, նա որոշում է աջակցել նրանց՝ պայմանագրեր կնքելու Ամերիկյան հայտնի ձայնագրման ստուդիաների հետ։ System Of A Down-ը ձայնագրում է իր երրորդ ալբոմը, որն էլ նրանց բերեց համաշխարհային ճանաչում։ Խումբը սկսեց համերգային շրջագայություններ ամբողջ աշխարհով մեկ՝ հանդիսատեսների բազմահազարանոց խմբի առջև։

Նրանց երգերը բազմիմաստ են, սակայն բոլորն էլ շոշափում են աշխարհի արդի խնդիրները։ Երգերի մեծամասնությունը ունի քննադատական բնույթ։ Նրանք երգում են մարդկանց մտահոգող խնդիրների մասին և այդ խնդիրների շարքում տեղ են գտել Հայոց Ցեղասպանության մասին երգերը (Holy Mountain, P.L.U.C.K.), որոնցով նրանք դատապարտում են Թուրքիայի կառավարությանը և պահանջում արդարության վերականգնում։

Խումբը բազմաթիվ մրցույթներում դարձել է մրցանակակիր, իսկ 2006 թվականին «System Of A Down»-ը ճանաչվեց լավագույն ռոք խումբ։

Ստեղծագործություն[խմբագրել]

SOAD խումբը ձայնագրել է 5 ալբոմ և վաճառել է ամբողջ աշխարհով մեկ 20 միլիոն ձայնագրություն։ System of a Down-ը հայտնի է իր յուրահատուկ քաղաքական և հասարակական ոճային ուղղվածությամբ, նրանց երգերում միշտ շոշափվում են այնպիսի հարցեր ինչպիսիք են՝ իշխանությունների անտարբերությունն ու կաշառվածությունը, մարդկային ագահությունն ու չարությունը։ Հատկանշական է նաև System of a Down-ի մոտեցումը Հայոց ցեղասպանությանը, օրինակ՝ "Spiders" ("Սարդեր") երգը նվիրված է հենց վերոհիշյալ թեմային։ System-ի անձնակազմը նույնիսկ բարեգործական և քարոզչական միջոցառումներ է կազմակերպել հօգուտ ցեղասպանության ճանաչմանը ԱՄՆ-ում և ընդհանրապես շատ ակտիվ մասնակից է "Հայկական հարցի" որոշման գործնթացում, ինչի մասին խոսում են այդ կապակցությամբ կազմակերպված նրանց բազմաթիվ հարցազրույցներն ու համերգարշավները։ S.O.A.D-ը ծանր ռոքի ասպարեզում բավականին մեծ դիրք է գրավել ամբողջ աշխարհում։ Նրանց երկրպագուների հոծ բազմությունը սփռված է ամբողջ աշխարհով մեկ։ Խումբը անորոշ ժամկետվ դադարել է միասին աշխատանքը 2006 թվականի օգոստոսի 13-ից։

2005թ. System of A Down-ի անդամները, իրենց Mezmerize միջազգային շրջագայության ժամանակ, հանդես են գալիս ռեժիսոր Քարլա Կարապետյանի՝ Հայոց Մեծ Եղեռնի և դարաշրջանի այլ ցեղասպանությունների մասին պատմող Screamers ("Ճչացողներ") փաստավավերագրական ֆիլմում, որը սկսվում է Թանկյանի պապիկի՝ ջարդերից մազապուրծ եղած 96-ամյա Ստեփան Հայթայանի պատմությունից։

Վերամիավորվել են 2011 թվականին։

Սկավառակագրություն[խմբագրել]

Հիմնական հոդվածը՝ System of a Down-ի սկավառակագրություն

Ալբոմներ[խմբագրել]

Սինգլներ[խմբագրել]

Տարեթիվ Երգ Ալբոմ Կարգավիճակ
1998 Sugar System of a Down
1999 Spiders System of a Down
2001 Chop Suey! Toxicity Ոսկի
2002 Toxicity Toxicity
2002 Aerials Toxicity
2002 Innervision Toxicity
2005 B.Y.O.B. Mezmerize Պլատին
2005 Question! Mezmerize
2005 Hypnotize Hypnotize Ոսկի
2006 Lonely Day Hypnotize
2006 Kill Rock'N'Roll Hypnotize

Մրցանակներ[խմբագրել]

  • 2005 - MTV Europe Music Award - Լավագույն ալտերնատիվ խումբ
  • 2006 - Grammy - Լավագույն Հարդ-ռոք ելույթ
  • 2006 - Echo - Լավագույն միջազգային ալտերնատիվ խումբ
  • 2007 - Armenian Music Awards - Լավագույն ռոք-խումբ
  • 2009 - mtvU Woodie Awards - The Good Woodie - (Greatest Social Impact)

Հետաքրքիր փաստեր[խմբագրել]

Ռոք խմբի երգերի մեծ սիրահար է նաև Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը[3]

Աղբյուրներ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]