Հակոբ Հակոբյան (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svgԱյս հոդվածը նկարչի մասին է։ Այս անունը կրող այլ անձանց համար, այցելեք Հակոբ Հակոբյան։
Picto infobox artiste.png
Հակոբ Հակոբյան (նկարիչ)
Հ.Հակոբյան.jpg
Ուսանողական տարիներին Փարիզում, 1953
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Հակոբյան Հակոբ Տիգրանի
Ծնվել է 1923 թ․ մայիսի 24
Ծննդավայր Ալեքսանդրիա, Եգիպտոս
Մահացել է 2013 թ․ մարտի 8
Ազգություն հայ
Գործունեություն նկարիչ
Պորտալ Nuvola apps kcoloredit.svg Արվեստ

Հակոբյան Հակոբ Տիգրանի (1923 թ․ մայիսի 242013 թ․ մարտի 8), գեղանկարիչ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր, ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր (1967-71)։

Կենսագրություն[խմբագրել]

A .
Հակոբ Հակոբյանն իր արհեստանոցում

Ծնվել է 1923թ. Ալեքսանդրիայում (Եգիպտոս)։ Ուսանել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Կահիրեի գեղարվեստի (1944-48) և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում (1952-54)։ Հայրենիքում նրա մասին տեղեկացվել են մամուլից և այն նկարներից, որ նա 1960 թվականին ընծայել էր Հայաստանի պետական պատկերասրահին։ Մասնակցել է Երիտասաարդության և ուսանողների համաշխարհային IV փառատոնին (1953, Բուխարեստ, 2-րդ մրցանակ), արդի եգիպտական արվեստի (1958, Մոսկվա, Լենինգրադ) ցուցահանդեսներին, Ալեքսանդրիայի բիենալներին (1959, 19611962-ին ընտանիքով հայրենադարձել է Հայաստան։

Նկարչական ոճ[խմբագրել]

Հակոբյանը իր ստեղծագործական առաջին շրջանում ստեղծել է նատյուրմորտներ, որտեղ շեշտված են տխրության ու առանձնության զգացմունքները. «Կինը խոհանոցում», «Սխտորներ», «Վիշտ», «Դերձակը» գործերը այդ ստեղծագործական ժամանակահատվածի լավագույն օրինակներն են։ Օտարության մեջ ապրելու տարիներին Հակոբյանը հիմնականում նկարել է թեմատիկ նկարներ, ուր յուրահատուկ ուժով ու նրբությամբ ընդանրացրել է հայրենիքից հեռու ապրող իր հետեղեռնյան սերնդակիցների հոգեվիճակը։ Բնանկարների ենթատեքստում շոշափելի են անհանգիստ ժամանակից բխող լարվածության ու տագնապի զգացմունքները, որոնք ակնհայտ են «Նեյտրոնային ռումբին՝ ոչ», «Սումգայիթ» կտավներում և «Ընտանիք» քանդակում։

Ստեղծագործություններ[խմբագրել]

  • «Կինը խոհանոցում» (1959)
  • «Սխտորներ» (1961)
  • «Վիշտ» (1961)
  • «Դերձակը» (1962)
  • «Գարուն» (1969)
  • «Անդորր» (1970)
  • «Մալիշկա գյուղը» (1970)
  • «Ջրանցքի մոտ» (1972)
  • «Իմ արվեստանոցը» (1983)
  • «Սումգայիթ» (1989)
  • «Գործիքներ» (1998)
  • «Հանրապետության հրապարակ» (2001)
  • «Բուժքույրը» (2003)
  • «Վիրուսներ» (2003)
  • «Դեր Զորում զոհված մեծ հորս՝ Սարգիս Եսայանի հիշատակին» (2004)

Մրցանակներ[խմբագրել]

  • ՀԽՍՀ Պետական մրցանակ (1977, 1985)
  • «Հայաստան» համահայկական հիմնադրամի մրցանակ (1994)
  • ՀՀ Ս. Մեսրոպ Մաշտոցի շքանշան (1996)
  • Հայ եկեղեցու Ս.Սահակ–Ս. Մեսրոպ շքանշան (2003)
  • Երևանի պատվավոր քաղաքացի (2001)

Տպագրություններ[խմբագրել]

Հ. Հակոբյան, Ու մերթ լացավ, ու մերթ խնդաց իմ հոգիս. հոդվածներ, հարցազրույցներ, Երևան, Սարգիս Խաչենց, 2006.

Արտաքին հղումներ[խմբագրել]