Ստեփան Աղաջանյան
| Ստեփան Աղաջանյան | |
Ինքնադիմանկար |
|
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Ի ծնե տրված անունը | Ստեփան Աղաջանյան |
|---|---|
| Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 16, 1863 |
| Ծննդավայր | Շուշի |
| Մահացել է | դեկտեմբերի 13, 1940 |
| Վախճանի վայրը | Երևան Հայաստան |
| Ազգություն | հայ |
| Ժանր(եր)ը | դիմանկար, բնանկար |
| Գործունեությունը | (գեղանկարիչ, մանկավարժ) |
| Գործունեության տարիներ | 1900 - 1940 |
| ազդվել է | Գուստավ Կուրբե |
Ստեփան Մելիքսեթի Աղաջանյանը (դեկտեմբերի 16, 1863, Շուշի - դեկտեմբերի 13, 1940, Երևան) հայ դասական գեղանկարիչ և ԽՍՀՄ-ի ժողովրդական նկարիչ է եղել։
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Ստեփան Աղաջանյանը ծնվել է 1863 թվականի դեկտեմբերի 16-ին Շուշիում, դերձակի ընտանիքում։ Սովորել է Շուշիի թեմական դպրոցում (1872-1881) և ռուսական ռեալական ուսումնարանում (1881-1884)։ 1884 թվականին մեկնում է Բաքու, 1886 թվականին՝ Ֆրանսիա։
Հիմնավոր նկարչական կրթությունը ստացել է 1886-1890 թվականներին Մարսելի նկարչական ստուդիայում, ապա Փարիզի Ժյուլիան ակադեմիայում՝ 1897-1900 թվականներին, պրոֆեսորներ Բ. Կոնստանի և Ժ. Պ. Լորանսի արվեստանոցում։ [1]
1900 թվականին վերադարձել է Շուշի, 1902-1904 թվականներին աշխատել է Բաքվում, ապա տեղափոխվել Դոնի Ռոստով, ուր մինչև 1921 թվականը ստեղծագործել և նկարչություն է դասավանդել հանրակրթական դպրոցներում ու Պետական նկարչական ստուդիայում։
Ստեփան Աղաջանյան 1921 թվականին վերադառնում է Հայաստան։ 1922-1929 թվականներին պաշտոնավարել է գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումում (այժմ՝ Երևանի Փ. Թերլենեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան) իբրև գեղանկարչության դասատու։ 1938 թվականին արժանանում է Խորհրդային Միության ժողովրդական նկարիչ կոչմանը, 1939 թվականին պարգևատրվում է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Մահացել է 1940 թվականի դեկտեմբերի 13-ին։
Ստեղծագործությունները [խմբագրել]
- Բրետոնուհին 1898
- Ակադեմիական էտյուդ 1899
- Նկարչի մոր դիմանկարը 1900
- Նկարչի հոր դիմանկարը 1900
- Նկարչի քրոջ աղջիկը 1907
- Մարուսյան 1907
- Մ. Էքմեքչյանի դիմանկարը 1908
- Ինքնադիմանկար 1909
- Հյուսնը 1910
- Ձկնորսը 1912
- Մտորումներ 1914
- Տիկին Խաչատրյանի դիմանկարը 1916
- Հ. Խաչատրյանի դիմանկարը 1919
Երևանյան շրջան
- Ինքնադիմանկար 1926
- Նկարչի կինը 1926
- Սեդրակը 1926
- Վասիլը 1926
- Նկարչի քույրը 1926
- Գրող Էմին Տեր-Գրիգորյանը 1927
- Ղարաբաղցի կինը Կոմպոզիտոր
- Ա. Տեր-Ղևոնդյանը 1928
- Անապաստանը 1928
- Պիոներուհին 1928
- Կոմերիտուհին ընթերցելիս 1930
- Կարմիր բանակայինը 1930
- Կարմիր հրամանատարը 1931
- Երաժշտագետ Ս. Մելիքյանը 1933
- Բժիշկ Հ. Գաբրիելյանը 1934
- Երգչուհի Բարոնկինան 1935
- Բլանշը 1940
Այլ [խմբագրել]
1958 թվականին Վանաձորում բացվել է Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոց:[2]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Խաչատրյան, Հայկ (2003)։ Հայոց Հնօրյա Զվարճախոսները։ Երևան: «Ամարաս», 48։
- ↑ «Վանաձորի գեղարվեստի դպրոցը 50 տարեկան է»։ http://www.armedu.am/arm/official.php?sec=news&id=556։ Վերցված է 2009-03-16։
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Ստեփան Աղաջանյան (ռուս.)