Մոսկվայի պայմանագիր (1921)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոսկվայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև 1921 թվականի մարտի 16-ին: Թուրքիայի կողմից բանակցություններին մասնակցում էր պայմանագրի ստորագրման համար 1921 թվականի փետրվարին Մոսկվա ժամանած Յուսուֆ Քեմալ բեյի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Բեքիր Սամի բեյը:Իսկ Ռուսաստանի պատվիրակությունը ղեկավարում էր Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Գեորգի Չիչերինը և Համառուսաստանյան գործադիր կոմիտեի անդամ Ջելալ-Էդդին Կորկմասովը: Բանակցություններում Ռուսաստանը ճանաչեց Թուրքիայի ինքնիշխանությունը Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ: Թուրքիան իր հերթին հրաժարվում էր Բաթումից` փոխարենը ստանալով Սուրմալուի գավառը: