Լևոն Աբրահամյան (ազգագրագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Աբրահամյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Աբրահամյան
Ծնվել էփետրվարի 1, 1947(1947-02-01) (77 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունպատմաբան և ազգագրագետ
Հաստատություն(ներ)Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երևանի պետական համալսարան և Երևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ
Ալմա մատերԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ (1970) և Միկլուխո-Մակլայի անվան ազգագրության և մարդաբանության ինստիտուտ (1978)
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու (1979)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ

Լևոն Հմայակի Աբրահամյան (փետրվարի 1, 1947(1947-02-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ազգագրագետ, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու (1979), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2006), Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (2009)[1], 2018 թվականի նոյեմբերից Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին ավարտել է Երևանի թիվ 55 միջնակարգ դպրոցը[3]։ 1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, 1978 թվականին՝ ԽՍՀՄ ԳԱ Ազգագրության ինստիտուտի (Մոսկվա) ասպիրանտուրան։ 1978 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ Ավստրալիայի և Օվկիանիայի բնիկների մշակույթի վերաբերյալ և աշխատանքի անցել հնագիտության և ազգագրության ինստիտուտում։

1970-1972 թվականներին եղել է ԵՊՀ մոլեկուլյար կենսաֆիզիկայի ամբիոնի ասիստենտ, 1973-1974 թվականներին՝ Երևանի բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի ավագ լաբորանտ։ 1978 թվականից աշխատում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտում, 1978-1988 թվականներին՝ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 1988 թվականից՝ ավագ գիտաշխատող։ 2005 թվականից՝ արդիականության ազգաբանության բաժնի վարիչ[4]։

1990 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանում, ինչպես նաև ԱՄՆ-ի Պիտսբուրգի (1994), Կալիֆոռնիայի Բերկլիի (1997) և Կոլումբիայի (2001) համալսարաններում։ 2005 թվականից ղեկավարել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արդիականության ազգաբանության բաժինը[3]։

Հեղինակ է շուրջ 170 աշխատությունների[3]։ Աշխատությունները վերաբերում են հայոց ավանդական և ժամանակակից ազգագրությանը, հայոց ինքնության խնդիրներին, հայոց և համեմատական առասպելաբանությանը, արվեստաբանության, արխաիկ մշակույթների և արդի ազգաբանության ասպարեզներին, նախնադարյան և ժամանակակից տոնածիսական համակարգին, Ավստրալիայի և Օվկիանիայի բնիկների մշակույթին, ազգաբանական մտքի պատմությանը[5][6][7]։

Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 3 ատենախոսություն[3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Первобытный праздник и мифология, Е., 1983.
  • Беседы у дерева, М., 2005.
  • Armenian Identity in a Changing World, Costa Mesa, 2006.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին։
  2. «Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ է նշանակվել մշակութաբան, ազգագրագետ Լևոն Աբրահամյանը».
  3. 3,0 3,1 3,2 3,3 Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 54։
  4. Լևոն Աբրահամյան - Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  6. Լևոն Աբրահամյան, ՀՀ ԳԱԱ Թղթակից անդամներ
  7. «ԵՊՀ, Լևոն Հմայակի Աբրահամյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 13-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Աբրահամյան (ազգագրագետ)» հոդվածին։