Կենսաբազմազանություն
Կենսաբազմազանություն (կենսաբանական բազմազանություն), կյանքի բազմազանությունն իր բոլոր դրսևորումներրով: Ավելի նեղ իմաստով, կենսաբազմազանություն ասելով հասկանում ենք բազմազանություն կազմակերպության 3 մակարդակներում ՝
- գենետիկական բազմազանություն (գեների և դրանց տեսակների բազմազանություն),
- էկոհամակարգերի մեջ տեսակների բազմազանություն
- հենց էկոհամակարգերի բազմազանություն:
Ա.Վ. Մարկովի և Ա.Վ. Կոռոտաևի կողմից ցուցադրվեց դրական հակադարձ կապի հիպերբոլիկ մոդելների կրիրառելիությունը մակրոդինամիկայի կենսաբանական բազմազանության մաթեմատիկական նկարագրության համար:
Բովանդակություն |
Կենսաբազմազանության կենսական նշանակությունը [խմբագրել]
Կենսաբազմազանության արժեքը ինչպես տեսակների ներսում, այնպես էլ ամբողջ կենսոլորտի շրջանակներում ճանաչվել էտեսակի և էկոհամակարգի կենսունակության գլխավոր ցուցանիշներից մեկը և ստացել է « Կենսաբանական բազմազանության սկզբունք» անվանումը: Իսկապես, անհատների բնութագրերի միօրինակության դեպքում մեկ տեսակի ներսում (սկսած մարդուց մինչև բույսերը և միկրոբները) արտաքին պայմանների որևէ էական փոփոխություն (եղանակ, համաճարագ և այլն) ավելի քննադատաբար է անրադառնում տեսակների գոյատևման վրա, քան այն դեպքում, երբ վերջինս ունի ավելի մեծ կենսաբանական բազմազանության աստիճան: Սա (այլ մակարդակում) վերաբերում է նաև տեսակների հարստությանը (կենսաբազմազանությանը) ամբողջ :
Մարդկության պատմությունը կուտակել է ինչ-որ կենսաբանական տեսակների, ընտանիքների և նույնիսկ միանշանակ բացասական կամ դրական էկոհամակարգի վրա կատարված փորձերի բացասական հետևանքների չապազանց կոպիտ և պարզունակ «նշանակություն» ունեցող մի շարք օրինակներ:
Կենսաբազմազանության նշանները [խմբագրել]
Տեսակների կենսաբանական բազմազանությունը բնութագրվում է 2 հատկանիշներով ՝ տեսակային հարստությամբ և հավասարակշռությամբ: Տեսակային հարստությունը արտացոլում է տեսակների քանակը, որը հանդիպում է էկոհամակարգի շրջանակներում, միևնույն ժամանակ կենսաբազմազանությունը բնութագրում է կենդանիների թվի հավասարաչափ բաշխումը: Այս բաղկացուցիչ տարանջատումը կապված է այն բանի հետ, որ որոշ բացառության դեպքում օրգանիզմների շրջանում էկոհամակարգերի մեջ, միևնույն տրոպիկական մակարդակին պատկանող, էկոլոգիական կամ տաքսոնոմիկական խմբի, կենսազանգվածի մեծ մասը աճում է շատ քիչ տեսակների ներդրման շնորհիվ: Կենսաբազմազանությունը բնապահպանական տեսության մեջ հիմնական հասկացությունն է:
Որևէ օբյեկտիվ ձևով որոշել կենսաբազմազանության պահպանման անհրաժեշտությունը բավականին դժվար է, քանի որ դա կախված է այն տեսանկյունից, թե ով է բարձր գնահատում այդ անհրաժեշտությունը: Այնուամենայնիվ, գոյություն ունի կենսաբազմազանության պահպանման երեք գլխավոր պատճառ:
Սպառողի տեսանկյունից կենսաբազմազանության տարրերը հանդիսանում են բնական ---------, որոնք այսօր արդեն ներկայացնում են տեսանելի օգուտ մարդու համար կամ կարող է օգտակար լինել ապագայում: Կենսաբազմազանությունը, որպես այդպիսին բերում է ինչպես տնտեսական, այնպես էլ գիտական օգուտ (օրինակ դեղորայքների կամ բուժման միջոցների որոնման մեջ): Ընտրությունը հօգուտ կենսաբազմազանության պահպանմանը բարոյական ընտրություն է :Մարդկությունը` որպես ամբողջություն, մոլորակի էկոլոգիական համակարգի մի մասն է և հետևաբար այն պետք է խնամքով վերաբերվի կենսոլորտին (ըստ էության մենք բոլորս կախված ենք նրա բարեկեցությունից) : Կենսաբազմազանության նշանակուոյունը կարելի է բնորոշել էսթետիկական, հիմնային և էթիկական պլամում: Բնությունը փառաբանվեց, գովաբանվեց նկարիչների, բանաստեղծների և երաժիշտների կողմից, մարդու համար բնությունը հանդիսանում է հավերժական և հարատև արժեք:
Բազմազանության որոշ միջոցառումները [խմբագրել]
Սիմպսոնի ինդեքսը. [խմբագրել]
| Մի քանի ինդեքսների նշանակությունը մեկ նմուշիհամար[փա՞ստ] |
|
|---|---|
| Ինդեքս | Նշանակություն |
| Շեննոնի | 3,22 |
| Պիելի | 0,820 |
| Սիմպսոնի | 0,058 |
| Տեսակների քանակը — 51, ընդհանուր — 432,12 | |
Մեծ նշանակություն է տալիս հասարակ տեսակներին.
- Սիմպսոնի ինդեքսի դոմինանտությունը հաշվարկվում է `
կամ
, որտեղ
նշանակում է տեսակի նշանակալի քանակ
Մարգալեֆի բազմազանության ինդեքսը. [խմբագրել]
, որտեղ S — տեսակների քանակ, N — դրանց քանակ.
կամ
, որտեղ
նշանակում է տեսակի նշանակալի քանակ
, որտեղ S — տեսակների քանակ, N — դրանց քանակ.