Ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազգային պարկ, բնության հատուկ պահպանվող տարածք, բևապահպանական, գիտահետազոտական պետական հիմնարկ, օրենքով սահմանված, առանձնացված գիտական, կրթական, բնապահպանական, պատմամշակութային, գեղագիտական, ռեկրեացիայի և այլ արժեքներ ներկայացնող տարածք, որը ստեղծվում է բնական պաշարների, լանդշաֆտների, բնության ու պատմամշակութային հուշարձանների պահպանության, հանգստի և ճանաչողական, զբոսաշրջության կազմակերպման ու տնտեսական գործունեության նպատակներով։ Ըստ գործառական նշանակության, պահպանության և օգտագործման բնույթի՝ ազգային պարկում առանձնացվում են հատուկ գոտիներ. արգելոցային՝ պահպանության խիստ ռեժիմով, ռեկրեացիայի՝ հանգստի և զբոսաշրջության կազմակերպման, տնտեսական՝ ազգային պարկի ռեժիմին համապատասխան տնտեսական գործունեության ծավալման համար։

Առաջին ազգային պարկը կազմավորվել Է 1872-ին՝ ԱՄՆ-ում (Ելոուսթոն գետի վերնագավառում)։

ՀՀ-ում գործում են Սևան և Դիլիջան ազգային պարկերը, որոնց ընդհանուր տարածքը կազմում Է 178102 հա.։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png