Բուլկիզայի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուլկիզայի շրջան
ալբ․՝ Rrethi i Bulqizës
ԵրկիրԱլբանիա Ալբանիա
ԿարգավիճակՇրջան
Մտնում էԴիբարի գավառ
Ներառում է7 համայնք
1 քաղաք և 63 գյուղ
ՎարչկենտրոնԲուլկիզա
ԲԾՄ750 մետր[1]
Հիմնական լեզուԱլբաներեն
Բնակչություն (2010)28 374
Խտություն60
Տարածք469
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդAL-KC

Բուլկիզայի շրջան (ալբ․՝ Rrethi i Bulqizës), շրջանի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Ալբանիայի Հանրապետությունում։ Գտնվում է երկրի հյուսիսարևմտյան մասում։ Հանդիսանում է Դիբարի գավառի երեք շրջաններից մեկը։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլկիզայի շրջանի տարածքը կազմված է երկու դաշտից, որոնք գտնվում են Դիբարի շրջանից հարավ-արևմուտք՝ Դրին գետին կից։ Արևելյան սահմանը համընկնում է ալբանա-մակեդոնական սահմանի հետ։ Դրին գետի հովտում ալբանական գյուղերից բացի կան նաև մակեդոնաբնակ գյուղեր։ Վերջիններս շատ են Գոլլոբորդա կոչվող տեղանքում։

Շրջանի տարածքը լեռնային է։ Դրին գետից 450 մ հեռավորության վրա կան 2000 մ բարձրության լեռներ։ Բուլկիզան լեռնարդյունաբերական քաղաք է, և այստեղից բացի բնակչությունը հիմնականում ապրում է գետի հովտում։

21-րդ դարի սկզբին տեղի ունեցած վարչաքաղաքական վերջին փոփոխությունից հետո շրջանի մեջ է մտնում նաև Մարտանեշի համայնքը և լեռնարդյունաբերական քաղաք Կրաստան։ Վերջինս գտնվում է Մատի գետի հովտում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչական կենտրոնը Բուլկիզա քաղաքն է։ 2010 թվականի տվյալներով բնակչությունը կազմել է 28 374 մարդ[2]։ Քաղաքն ու շրջակա գյուղերը կազմում են 469 քառ.կմ տարածք։ Բնակչության մեծամասնությունը մուսուլմաններ են՝ բեկթաշիներ։ 5-10 տոկոսը մակեդոնացիներ են։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջերկրածովյան լեռնային կլիման նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը։ Շրջանի հիմնական բնակչությունը ապրում է 63 գյուղերում և զբաղվում երկրագործությամբ՝ այգեգործությամբ, ձիթենու ու խաղողի արտադրությամբ, իսկ լեռնային շրջաններում զարգացած է անասնապահությունը։ Հայտնի են տեղական կարմրաբուրդ ընտանի այծերը։

Շրջկենտրոն Բուլկիզան, որն իրենից առանձին համայնք է ներկայացնում, ունի սննդի արդյունաբերություն, որոշակի զարգացման վրա է սպասարկման ոլորտը։ Նրանից ոչ հեռու գտնվում է նիկելի հանք՝ ծովի մակարդակից 837 մ բարձրության վրա։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլկիզայի շրջանը բաղկացած է 8 համայնքներից՝ Բուլկիզա, Բուլկիզա, Զերկան, Գյորիցա, Մարտանեշ, Օստրեն, Շուպենզա, Տրեբիշտ և Ֆուշա-Բուլկիզա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. Ալբանիայի մարդահամար, 2010