Ասֆալտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեռյալ ծովից արդյունահանված բնական բիտում

Ասֆալտ (հուն․՝ ἄσφαλτος՝ լեռնային ձյութ), փխրուն կամ մածուցիկ միներալ շինանյութ։ Տարբերում են բնական և արհեստական ասֆալտ։ Բնական ասֆալտն առաջանում է նավթից թեթև ֆրակցիաների գոլորշիացման և հիպերգեն պրոցեսների ազդեցությամբ օքսիդանալու հետևանքով։ Սկզբում նավթը վերածվում է թանձր, շատ կպչուն նյութի (մալտա), ապա կարծր, հեշտությամբ հալչող ասֆալտի։ Հետագա փոփոխումից առաջանում են կարծր բնական բիտումներ՝ ասֆալտիտներ։ Ասֆալտը լայնորեն տարածված է նավթաբեր ապարների (կրաքարեր, դոլոմիտներ) ոչ խորը տեղադրման շրջաններում։

Խոշոր հանքավայրեր կան Վենեսուելայի, Ֆրանսիայի, Հորդանանի, Կանադայի, Իսրայելի նավթաբեր շրջաններում և այլուր։ Արհեստական ասֆալտը ստացվում է բիտումի և ասֆալտային ապարի կամ մանրատված կրաքարի խառնումից։ Ասֆալտի մածիկն ավազի կամ կոպիճի հետ խառնված օգտագործվում Է հիմնականում որպես ճանապարհածածկանյութ, Էլեկտրատեխնիկայում և կաուչուկի արդյունաբերության մեջ։ Ասֆալտը լայնորեն կիրառվում է ասֆալտբետոնի բաղադրության մեջ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 598
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասֆալտ» հոդվածին։