Էնվեր Խոջա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խոջա էնվեր (հոկտեմբերի 16, 1908 - ապրիլի 11, 1985), Ալբանիայի պետական և քաղաքական գործիչ։

Ալբանիայի կոմունիստական կուսակցության (ԱԿԿ, 1948 թվականից՝ Ալբանիայի աշխատանքի կուսակցություն, ՄԱԿ) անդամ 1941 թվականից, ԱԿԿ ԿԿ առաջին քարտուղար 1943 թվականից։ 1942-1945 թվականներին եղել է Ալբանիայի Ազգային-ազատագրական ճակատի նախագահ, 1944-1954 թվականներին՝ Ազգային-ազատագրական բանակի առաջին հրամանատար, 1944-1946 թվականներին՝ ժամանակավոր դեմոկրատական կառավարության ղեկավար, 1944-1953 թ.-ին՝ ազգային պաշտպանության մինիստր, 1946-1954 թվականներին՝ Մինիստրների խորհրդի նախագահ, 1948-1954 թվականներին՝ ՄԱԿ գլխավոր քարտուղար, 1954 թվականից՝ առաջին քարտուղար, զինված ուժերի գլխավոր հրամանատար և պաշտպանության խորհըրդի նախագահ (1976 թվականից)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png