Աննաբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Աննաբա
عنابة
Annaba.jpg
Անանբան
36°54′00″ հս. լ. 7°46′00″ ավ. ե. / 36.9° հս. լ. 7.766667° աե. ե.
Երկիր Ալժիր Ալժիր
Այլ անվանումներ Բոն
Բնակչություն 258058 մարդ (2002)
Տեղաբնականուն աննաբցի
Ժամային գոտի UTC+1
##Աննաբա (Ալժիր)
Red pog.png

Աննաբա (արաբերեն՝ عنابة , ֆրանսերեն՝ Annaba), 1830-1963թթԲոն (ֆր. Bône), հին պատմութունում հայտնի էր Հիպպոն (Hippo) անունով - քաղաք Ալժիրի հյուսիս-արևելքում, Միջերկրական ծովի նշանավոր նավահանգիստ և Աննաբա նահանգի մայրաքաղաքը։ Գտնվում է Բոնի ծոցի ափին, Սեյբուզ գետի գետաբերանի մոտ, Թունիսի սահմանից ոչ հեռու։

Պատմություն[խմբագրել]

Իր հարմար դիրքը, որը բնական նավահանգիստ է հանդիսանում շնորհիվ քաղաքի երկու կողմերից իրեն պաշտպանող Գարդ և Ռոզա հրվանդանների, հրապուրել էր հին փյունիկացիներին, որոնք առաջին անգամ այդտեղ բնակություն հաստատեցին մոտավորապես մ.թ.ա. 12-րդ դարում։ Այն անցավ հռոմեացիներին որպես Հիպպոն Ռեգիոս (Hippo RegiusՆումիդիայի արքայանիստ քաղաք, իսկ հետագայում անկախություն ձեռք բերեց՝ Պունիկյան պատերազմներից հետո։

Հիպպոնը դարձավ քրիստոնեական փիլիսոփայության կարևոր կենտրոն, որտեղ գտնվում էր Հիպպոնի Սինոդը, և որը Սուրբ Օգոստինոսի աստվածաբանական գործունեության հենակետն էր։ 431թ. Հիպպոնը ենթարկվեց վանդալների ներխուժմանը, որի հետևանքով քաղաքն ամբողջովին ավերվեց և թալանվեց։ 533թ. Հիպպոնը անցավ Բյուզանդիայի կայսր Հուստինիանոսի իշխանության ներքո, երկու դար անց՝ մատնվեց այդ կողմերը ներխուժած արաբների տիրապետությանը, որի հետևանքով տեղական բնակչությունը ենթարկվեց զանգվածային բռնի մահմեդականացմանը։ Երկար ժամանակ Հիպպոնը ծովահենության հայտնի հենակետ էր և կառավարվում էր իրար հաջորդող տեղական իշխանների կողմից, մինչև Ֆրանսիան գրավեց այն 1832թ1848-ին ֆրանսիացիների կողմից քաղաքին տրվեց «համայնքի» (commune) վարչական կարգավիճակ և այն կառավարվում էր անմիջականորեն Փարիզից։

Ճարտարապետություն[խմբագրել]

Աննաբան տեղադրված է ծովափից դեպի խցանածառերի պուրակներով ծածկված Էդուղ բլուրների գեղատեսիլ ստորոտները։ Հին քաղաքը՝ իր նեղ փողոցներով և գաղութատիրական շրջանից պահպանված ճարտարապետությամբ ներկայանում է քաղաքի կենտրոն, որտեղ գերակշռում են հին ֆրանսիական շինությունները և քաղաքի տեսարժան կառույցներից մեկը՝ Սալահ Բեյի մզկիթը (1787)։ 11-րդ դարի Սիդի-Բու-Մերուան մզկիթը ունի անսովոր մզկիթային ճարտարապետություն՝ այն կառուցված է հին հռոմեական շինությունների կործանման հետևանքով ձեռք բերված հիանալի սյուներից։ Նոր քաղաքը, որը հիմնականում կառուցվել է 1870-ից սկսյալ, հայտնի է իր Մայր Տաճարով (1850) և Սուրբ Օգոստինոսի բազիլիկայով (1881), պետական վարչական շենքերով, դպրոցներով, Հիպպոնի թանգարանով և հանրային զբոսայգիներով։

Տնտեսություն[խմբագրել]

Աննաբան հանքերի ամենակարևոր արտահանողն է Ալժիրում (հիմնականում՝ երկաթաքար և ֆոսֆատներ)։ Շրջապատված լինելով գյուղատնտեսական բերրի դաշտերով, անտառներով և հանքերով, այն նաև ծառայում է որպես առևտրական և ձկնորսական նավահանգիստ։ Արդյունաբերական բնագավառում կարևոր տեղ են զբաղեցնում երկաթի և պողպատի ձուլման և մշակման գործարանային համալիրը, մեքենաշինական և երկաթուղու սարքավորումների գործարանները և քիմիական գործարանը։

Բնակչություն[խմբագրել]

1998թ. մարդահամարով Աննաբայի բնակչությունը կազմում էր 348.000, 2008թ. նախահաշվարկով՝ ամբողջ կոնգլոմերացիայի բնակչության թիվը մոտ կես միլիոն է։ Քաղաքի գրեթե բոլոր բնակիչները մահմեդական արաբներ են, խոսակցական լեզուն՝ արաբերեն (Ալժիրի բարբառ)։