Մայոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մայոտը (Կաղապար:Lang-mg, ֆր.՝ Mayotte), ֆրանսիական ծովային տարածք է և անդրծովյան տիրույթ, որը բաղկացած է գլխավոր Գրան-Տեռռ, ավելի փոքր Պետի-տեռռ և մի քանի այլ կղզիներից։ Արշիպելագը գտնվում է Հնդկական օվկիանոսում, Մոզամբիկի նեղուցի հյուսիսային հատվածում, բառացիորեն հյուսիսարևմտյան Մադագասկարի և հյուսիսարևելյան Մոզամբիկի միջև։ Տարածքը 374 քառակուսի կիլոմետր է, բնակչությունը՝ 194.000 մարդ։ Բնակչության խտությունը մեծ է՝ 520 մարդ/քկմ։ Ամենամեծ քաղաքը և վարչատարածքային միավորը Մամուձուն է։ Պետական լեզուն ֆրանսերենն է։