Նյու Յորքի քաղաքային քոլեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նյու Յորքի քաղաքային քոլեջ
անգլ.՝ City College of New York
Տեսակբարձրագույն ուսումնական հաստատություն և ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՆյու Յորք շրջան
Հասցե160 Convent Ave, New York, NY, 10031[1]10031[1]
Ղեկավար կազմակերպությունՆյու Յորքի քաղաքային համալսարան
Հիմնադրված է1847
ՀիմնադիրTownsend Harris?
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Նյու Յորքի քաղաքային քոլեջ (անգլ.՝ City College of the City University of New York)՝ Նյու Յորքի քաղաքային համալսարանի հիմնական և ամենահին քոլեջը (CUNY)[2]։ Նրա կամպուսի մակերեսը մոտ 14 հա է, գտնվում է Կոնվենտ-պողոտայի երկայնքով, Մանհեթենի Համիլթոն-Հայթս շրջանում[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեպարդ Հոլլը շքամուտքի մոտ։

Հիմնադրվել է 1847 թվականին՝ հարուստ գործարար Թոունսենդ Հարիսի միջոցներով։ Նյու Յորքի քաղաքային քոլեջը Ամերիկայի Միացյալ Նահանգներում բարձրագույն կրթության առաջին անվճար հանրային հաստատությունն էր[4], ինչպես նաև երկար տարիներ համարվում է CUNY-ի առաջատար կամպուսը[5]։

2011 թվականի աշնանը քոլեջում կար 16 544 ուսանող, որոնք ճարտարապետության ազատ արվեստի և գիտությունների, կրթության, կենսաբժշկական, հոգեբանության և այլ բնագավառներում սովորում էին բակալավրի, մագիստրոսի, դոկտորի, ճարտարագիտության կոչումների համար։ Նյու Յորքի քաղաքային քոլեջի ուսանողական կազմը ԱՄՆ-ում ամենազարգացածներից մեկն է և միավորում է աշխարհի 162 երկրների ներկայացուցիչներին[6]։

Հայտնի շրջանավարտները[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլեջի երկրորդ ղեկավար (1869-1903) Ալեքսանդր Ստյուարտ Ուեբբուի հուշարձանը (1835-1911):

Նյու Յորքի քաղաքային քոլեջի շրջանավարտների թվում կային շատ ականավոր գիտնականներ, ինժեներներ, քաղաքական գործիչներ, գործարարներ, գրողներ և այլն, որոնք զգալի ազդեցություն են ունեցել գիտության և հասարակության զարգացման վրա։

Նոբելյան մրցանակի 11 դափնեկիրներ.

Նաև նրա շրջանավարտները.

Նաև քոլեջում որոշ ժամանակ սովորել են.

  • ամերիկացի կինոռեժիսոր, դերասան, դրամատուրգ և ջազային կլարնետահար Վուդի Ալլենը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 IPEDS — 1992.
  2. «Our Mission at CCNY» (անգլերեն). The City College of The City University of New York. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 17-ին.
  3. «Map of the CCNY Campus» (անգլերեն). The City College of The City University of New York. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 17-ին.
  4. Willis Rudy The College of the City of New York: A History 1847—1947. — City College Press, 1949.
  5. Karen W. Arenson (1999 թ․ հոկտեմբերի 7). «Between Roots and Reputation; City College Struggles to Remake Itself and Its Image» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 19-ին.
  6. «City Facts Fall 2011» (PDF) (անգլերեն). The City College of The City University of New York. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյու Յորքի քաղաքային քոլեջ» հոդվածին։