Էմիլ Լեոն Պոստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլ Լեոն Պոստ
Emil Leon Post
Ծնվել էփետրվարի 11, 1897(1897-02-11)[1][2][3][…]
Ավգուստով, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էապրիլի 21, 1954(1954-04-21)[1][2][3][…] (57 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]
ԳերեզմանՄաունթ Հեբրոն[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունմաթեմատիկոս, փիլիսոփա, տրամաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Նյու Յորք քաղաքի քոլեջ[2], Փրինսթոնի համալսարան[2], Կոլումբիայի համալսարան[2], Կոռնելի համալսարան[2] և George Washington Educational Campus?[2][5]
Գործունեության ոլորտմաթեմատիկա
Ալմա մատերԿոլումբիայի համալսարան (1920)[5], Թաունսենդ Հարիսի ավագ դպրոց (1913)[5] և Նյու Յորք քաղաքի քոլեջ (1917)[5]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[6]
Գիտական ղեկավարCassius Jackson Keyser?[7]
 Emil Leon Post Վիքիպահեստում

Էմիլ Լեոն Պոստ (անգլ.՝ Emil Leon Post, փետրվարի 11, 1897(1897-02-11)[1][2][3][…], Ավգուստով, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 21, 1954(1954-04-21)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկացի մաթեմատիկոս և տրամաբան։ Պոստի հետազոտությունները նպաստել են մաթեմատիկական տրամաբանության և ալգորիթմների տեսության ձևավորմանը։

1920-ական թվականներին․ ձևակերպել է տրամաբանական հաշիվների անհակասականության և լրիվության գաղափարները, հետազոտել բազմարժեք տրամաբանությունը, ֆունկցիաների դասերի լրիվ և փակ լինելու հատկանիշները տարբեր տրամաբանություններում։

1930-ական թվականներին առաջադրել է ձևայնացված հաշվի և ալգորիթմի (Ա․ Մ․ Թյուրինգից անկախ) մաթեմատիկորեն ճշգրտված ընդհանուր գաղափարները, 1940-ական թվականներին ապացուցել (Անդրեյ Մարկովից անկախ) կիսախմբերում նույնության պրոբլեմի ալգորիթմական անլուծելիությունը և դրանով առաջին անգամ տվել ալգորիթմորեն անլուծելի հանրահաշվական խնդրի օրինակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլ Լեոն Պոստ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 383