Ալան Թյուրինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Ալան Թյուրինգ
Alan Turing
Alan Turing Aged 16.jpg
Ալան Թյուրինգը 16 տարեկան հասակում
Ծնվել է հունիսի 23, 1912({{padleft:1912|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:23|2|0}}) Մեյդա Վեյլ
Մահացել է հունիսի 7, 1954({{padleft:1954|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:7|2|0}}) (41 տարեկանում) Ուիլմսլոու
ինքնասպանություն
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Դավանանք աթեիզմ
Գիտական ոլորտ համակարգչային գիտնական, մաթեմատիկոս, ճարտարագետ և փիլիսոփա
Հաստատություն(ներ) Մանչեսթերի համալսարան
Անդամակցություն Լոնդոնի թագավորական ընկերություն
Ալմա մատեր Թագավորական քոլեջ, Քեմբրիջ, Փրինսթոնի համալսարան և Շերբորն դպրոց
Գիտական ղեկավար Ալոնզո Չյորչ
Եղել է գիտական ղեկավար Q249984?
Հայտնի է որպես Ավարտի խնդիր
Թյուրինգի մեքենա
Էնիգմայի գաղգտնագրի վերծանում
ԷյՍիԻ ԷՀՄ (ACE Automatic Computing Engine)
Թյուրինգի մրցանակ
Թյուրինգի փորձ
Թյուրինգի օրինակ (Turing patterns)
Պարգևներ Լոնդոնի թագավորական ընկերություն և Բրիտանական կայսրության շքամշանի սպահ

Ալան Թյուրինգ (անգլ.՝ Alan Mathison Turing, 1912 հունիս 231954 հունիս 7), անգլիացի մաթեմատիկոս, տրամաբան, գաղտնավերլուծող և ինֆորմատիկայի մասնագետ, Բրիտանական կայսրության շքանշանակիր, Թագավորական միության անդամ։ Նշանակալից դեր է խաղացել ինֆորմատիկայի զարգացման մեջ, ձևակերպել է «ալգորիթմ» և «հաշվարկ» հասկացությունները՝ հիմնվելով «Թյուրինգի մեքենայի» գաղափարի վրա, ինչը կարելի է համարել ժամանակակից համակարգիչների մոդել։ Թյուրինգին հաճախ համարում են ինֆորմատիկայի և արհեստական բանականության հայր[1]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Թյուրինգը աշխատում էր Բրիտանիայի գաղտնազերծման կենտրոնում՝ Բլեթչլի Պարկում գտնվող Կոդի և ծածկագրի պետական դպրոցում (անգլ.՝ Government Code and Cypher School (GCCS))։ Որոշ ժամանակ նա ղեկավարում էր գերմանական նավատորմի հաղորդագրության գաղտնազերծմամբ զբաղվող «Հաթ 8» բաժինը. այդ ընթացքում հայտնաբերել է գերմանական գաղտնագրերը, այդ թվում՝ Էնիգմայի գաղտնագրերը վերծանելու մի շարք եղանակներ։

Պատերազմից հետո աշխատել է Միացյալ Թագավորության Ֆիզիկայի ազգային լաբորատորիայում, որտեղ ստեղծել է պահպանվող ծրագրով համակարգչի (ԷյՍիԻ անգլ.՝ Automatic Computing Engine, ACE) առաջին նախագծերից մեկը։ 1948 թ. Թյուրինգը միացել է Մաքս Նյումանի Մանչեսթերի համալսարանի համակարգչային լաբորատորիային, որտեղ մասնակցել է Մանչեսթերյան համակարգիչների ստեծմանը [2] և հետաքրքրվել մաթեմատիկական կենսաբանությամբ։ Նա հոդված է գրել մորֆոգենեզի քիմիական հիմունքների վերաբերյալ[3] և կանխատեսել տատանողական քիմիական ռեակցիաներ, ինչպիսին էր Բելոուսով–Ժաբոտինսկու ռեակցիան, որն առաջին անգամ դիտվեց 1960–ականներին։

Թյուրինգի նույնասեռականությունը քրեական հետապնդման պատճառ հանդիսացավ 1952 թ., երբ նույնասեռականությունը դեռ անօրինական էր Մեծ Բրիտանիայում։ Ազատազրկումից խուսափելու համար նա համաձայնվեց կանացի հորմոնների միջոցով քիմիական կրտման։ Նա մահացավ 1954 թ.՝ իր 42–ամյակից երկու շաբաթ առաջ, ցիանիդի թունավորումից։ Նրա մայրը և որոշ այլ մտերիմներ կարծում էին, որ դա դժբախտ պատահար է։ Քննության եզրակացության համաձայն նա ինքնասպան էր եղել։ 2009 թ. սեպտեմբերի 10-ին համացանցային արշավից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը բրիտանական կառավարության անունից պաշտոնապես ներողություն խնդրեց պատերազմից հետո Ալան Թյուրինգի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքի համար[4]։

Նրա հիշատակին[խմբագրել]

  • Հաշվողական տեխնիկայի ասոցիացիայի ամենամյա մրցանակներից մեկը կոչվում է Թյուրինգի մրցանակ։
  • Ալան Թյուրինգը հիշատակվում է Նիլ Սթիվենսոնի «Կրիպտոնոմիկոն» վեպում և գործում է Ռոբերտ Հարիսի «Էնիգմա» վեպում։
  • Թյուրինգի մեքենան հանդիպում է Նիլ Սթիվենսոնի «Ալմաստե դար կամ բարեկիրթ օրիորդների այբբենարան» վեպում։
  • Հանրահայտ գրող Հարի Հարիսոնը ամերիկացի գիտնական Մարվին Միսնկու հետ գրել է «Թյուրինգի ընտրություն» («The Turing Option», 1992) վեպը։
  • Ուիլյան Գիբսոնի «Նեյրոմանտ» վեպում գործում է «Թյուրինգի ոստիկանություն» հասկացությունը, որը զբաղվում է արհեստական ինտելեկտներով, հետևում է նրանց և հսկում։
  • Ալան Թյուրինգը հիշատակվում է Assassin’s Creed։ Brotherhood համակարգչային խաղում։
  • Ալան Թյուրինգի պատվին է անվանված Թյուրինգ 73 աստերոիդը (10204)։
  • 2011 թ. Մանչեսթերում կանգնեցվեց Ալան Թյուրինգի արձանը։
  • 2002 թ. Ալան Թյուրինգը ճանաչվեց «պատմության 100 մեծագույն բրիտանացիներից մեկը»։

Ֆիլմերում[խմբագրել]

Ալան Թյուրինգի դերը 2014 թվականի «Իմիտացիայի խաղ» պատմական դրամայում կատարել է Բենեդիկտ Քամբերբեչը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Homer, Steven and Alan L. (2001)։ Computability and Complexity Theory։ Springer via Google Books limited view, 35։ ISBN 0-387-95055-9։ Վերցված է՝ 2011 մայիսի 13։ 
  2. Leavitt 2007, pp. 231–233
  3. Թյուրինգ, Ա. Մ. (1952). «The Chemical Basis of Morphogenesis (Մորֆոգենեզի քիմիական հիմունքներ)». Philosophical Transactions of the Royal Society of London, series B 237 (641): 37–72. doi:10.1098/rstb.1952.0012. 
  4. «PM apology after Turing petition». ԲիԲիՍիի նորություններ (BBC News). 2009 թ. սեպտեմբերի 11. http://news.bbc.co.uk/2/hi/technology/8249792.stm. 
  5. http://www.bbc.com/news/entertainment-arts-29200886

Արտաքին հղումներ[խմբագրել]