Թյուրինգի մրցանակ
Թյուրինգի մրցանակ (անգլ. Turing Award) — ինֆորմատիկայի (կոմպյուտերային գիտության) ամենահեղինակավոր մրցանակն է: Այն շնորհվում է Հաշվողական տեխնիկայի ասոցացիայի կողմից` ինֆորմատիկայում նշանակալից ներդրաման համար:
Հաշվողական տեխնիկայի ասոցացիայի կողմից մրցանակը հաստատվել է հռչակավոր անգլիացի գիտնականի` Ալան Թյուրինգի պատվին: Ամեն տարի մրցանակ է շնորհվում մեկ կամ մի քանի գիտնականների, ում աշխատանքը խորը ազդեցություն է թողել կոմպյուտերային գիտության զարգացման վրա: Թյուրինգի մրցանակն առաջին անգամ շնորհվել է 1966 թվականին` Ալան Փերլիսին, կազմարկիչների (կոմպիլյատորների) կառուցման տեխնոլոգիայի զարգացման համար:
Այժմ մրցանակը հովանավորվում է Ինտել և Գուգլ ընկերությունների կողմից:
[խմբագրել] Թյուրինգի մրցանակի դափնեկիրները (1966 - 1987)
| Տարի | Դափնեկիր | Մեկնաբանություն |
|---|---|---|
| 1966 | Ալան Փերլիս | Ծրագրավորման տեխնիկայում և կազմարկիչների կառուցման մեջ նրա մեծ ներդրման համար: |
| 1967 | Մորիս Վինսենթ Ուիլքս | Պրոֆեսոր Ուիլքսն առավել հայտնի է որպես EDSAC մեքենայի նախագծող: |
| 1968 | Ռիչարդ Հեմմինգ | Թվային մեթոդների, ավտոմատ կոդավորման, սխալների բացահայտման ու շտկման կոդերի ոլորտում կատարած աշխատանքների համար: |
| 1969 | Մարվին Մինսկի | Արհեստական բանականության ոլորտում կատարած առաջատար աշխատանքների համար: |
| 1970 | Ջեյմս Հարդի Ուիլքսոն | Հաշվողական մաթեմատիկայի (թվային վերլուծություն) ոլորտում կատարած հետազոտությունների համար: |
| 1971 | Ջոն ՄակՔարթի | Արհեստական բանականության ոլորտում ունեցած հաջողությունների համար: |
| 1972 | Էդսգեր Դեյքստրա | 1950-ական թվականների Դեյքստրան նշանակալի ներդրում ունեցավ ALGOL ծրագրավորման լեզվի մշակման գործում: |
| 1973 | Չարլզ Բախման | Տվյալների բազաների տեխնոլոգիայում նրա ունեցած մեծ ներդրման համար: |
| 1974 | Դոնալդ Կնուտ | Ալգորիթմների վերլուծության, ծրագրավորման լեզուների մշակման ոլորտում ունեցած ներդրման, ինչպես նաև «Համակարգչային ծրագրավորման արվեսը» գրքի համար: |
| 1975 | Ալեն Նյուել և Հերբերտ Սայմոն | Արհեստական բանականության բնագավառում հիմնարար ուսումնասիրությունների համար: |
| 1976 | Մայքլ Ռոբին և Դանա Սքոթ | Նրանց համատեղ հեղինակած «Վերջավոր ավտոմատները և իրենց կողմնորոշման խնդիրը» (անգլերեն՝ Finite Automata and Their Decision Problem) հոդվածի համար, որում ներմուծված էր չդետերմինացված ավտոմատի գաղափարը: |
| 1977 | Ջոն Բեկուս | Բարձրորակ ծրագրային համակարգերի ստեղծման մեջ նրա ունեցած մեծ ու տևական ներդրման, ինչպես նաև FORTRAN ծրագրավորման լեզվի վրա կատարած նրա աշխատանքների համար: |
| 1978 | Ռոբերտ Ֆլոյդ | Արդյունավետ ու հուսալի ծրագրային ապահովման ստեղծման մեջ ունեցած նրա ներդրման համար: |
| 1979 | Քեննեթ Այվերսոն | Ծրագրավորման լեզուների մշակման բնագավառում ունեցած մեծ ներդրման համար: |
| 1980 | Չարլզ Անտոնի Ռիչարդ Հոար | Ծրագրավորման լեզուների սահմանման ու մշակման մեջ ունեցած նրա հիմնարար ներդրման համար: |
| 1981 | Էդգար Կոդդ | Տվյալների բազաների ղեկավարման համակարգերի տեսության բնագավառում նրա աշխատանքների համար: |
| 1982 | Սթիվեն Արթուր Կուկ | Բարդության տեսության բնագավառում ունեցա նշանակալից առաջընթացի համար: |
| 1983 | Քեն Թոմփսոն և Դենիս Րիտչի | Օպերացիոն համակարգերի ընդհանուր տեսության մշակման և հատկապես Յունիքս (UNIX) օպերացիոն համակարգի ստեղծման համար: |
| 1984 | Նիկլաուս Վիրտ | Մի շարք նորարարական ծրագրավորման լեզուների մշակման համար: |
| 1985 | Ռիչարդ Կարպ | Ալգորիթմների տեսության բնագավառում նրա տևական ներդրման համար: |
| 1986 | Ջոն Հոպկրոֆտ և Ռոբերտ Տարյան | Ալգորիթմների և տվյալների կառուցվածքների վերլուծության բնագավառում հիմնարար նվաճումների համար: |
| 1987 | Ջոն Կոկ | Կազմարկիչների տեսության, մեծ համակարգերի ճարտարապետության և RISC-համակարգիպների նախագծման բնագավառում ունեցած նշանակալի ներդրման համար: |
[խմբագրել] Թյուրինգյան դասախոսություն
Ավանդաբար Թյուրինգի մրցանակի դափնեկիրը մրցանակը ստանալիս ելույթ է ունենում զեկույցով, որը կոչվում է Թյուրինգյան դասախոսություն (լեկցիա): Այս ելույթում դափնեկիրն իր մտքերն է արտահայտում համակարգչային գիտության (հաշվողական տեխնիկայի) տեսական ու գործնական կողմերի վերաբերյալ: