Դոնալդ Կնուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոնալդ Կնուտ
KnuthAtOpenContentAlliance.jpg
Բնագիր ԱԱՀ՝
Ծննդյան օր՝ 10 հունվարի, 1938
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Գրքեր՝ The Art of Computer Programming
Պարգևներ և մրցանակներ՝ Թյուրինգի մրցանակ, 1974
Կայք՝ http://www-cs-faculty.stanford.edu/~uno/

Դոնալդ Էրվին Կնուտ (անգլ. Donald Ervin Knuth, ծն. հունվարի 10, 1938) կոմպյուտերային գիտության հռչակավոր ամերիկացի մասնագետ։ Հեղինակն է հանրահայտ «Կոմպյուտերային ծրագրավորման արվեստը» (The Art of Computer Programming) գրքի, թվային տպագրության TEX համակարգի, տպատառերի նախագծման METAFONT համակարգի, «Գրագետ Ծրագրավորում» (Literate programming) մեթոդոլոգիայի, ինչպես նաև բազում այլ մենագրությունների ու հոդվածների։ 1974 թվականի Թյուրինգի մրցանակի մրցանակակիրն է։

Առաջարկել և կատարելագործել է վերլուծության LR ալգորիթմը (տես "On the Translation of Languages from Left to Right", Information and Control, Vol. 8, pp. 607-639.)։ Հայտնագործել է մի քանի կարևոր ալգորիթմներ, որոնցից մեկն է տողի մեջ ենթատողի որոնման Կնուտ-Մորիս-Պրատ-ի ալգորիթմը։

[խմբագրել] Հեղինակած գրքեր

  • The Art of Computer Programming — Ամբողջությամբ հրատարակվել են այս գրքի առաջին երեք հատորները։ 4-րդ հատորը հրատարակվել է (և շարունակում է հրատարակվել) առանձին մասերի տեսքով։ Հեղինակը խոստացել է, որ հինգերորդ հատորը ավարտին կհասցնի 2015 թվականին։
  • The TEXbook — TEX հրատարակչական համակարգի նկարագրությունն է։
  • The METAFONTbook — Տպատառերի նախագծման METAFONT համակարգի մասին պատմող աշխատանքն է։
  • Concrete Mathematics. A Foundation for Computer Science — (համահեղինակներ. Օ. Պատաշնիկ, Ռ. Գրեհեմ)։
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով