Նիկլաուս Վիրտ
| Նիկլաուս Վիրտ | |
|---|---|
| ԱԱՀ՝ | Նիկլաուս Էմիլ Վիրտ |
| Ծննդյան օր՝ | 15 փետրվար, 1934 |
| Քաղաքացիություն՝ | Շվեյցարիա |
| Գրքեր՝ | Data structures and algorithms |
| Պարգևներ և մրցանակներ՝ |
Թյուրինգի մրցանակ, 1984 |
| Կայք՝ | http://www.cs.inf.ethz.ch/~wirth/ |
Նիկլաուս Էմիլ Վիրտ (ծն. փետրվարի 15 1934), շվեյցարացի գիտնական: Առավել հայտնի է որպես մի քանի ծրագրավորման լեզուների հեղինակ, որոնցից են Pascal-ը, Modula-ն, Oberon-ը: 1984-ին արժանացել է Թյուրինգի մրցանակի` մի շարք նորարարական ծրագրավորման լեզուների մշակման համար:
Կենսագրություն [խմբագրել]
Վիրտը ծնվել է Շվեյցարիայի Վինտերտուր քաղաքում, 1934 թվականին: 1959-ին Ցյուրիխում գտնվող Շվեյցարիայի դաշնային տեխնոլոգիական համալսարանում ստացել է էլեկտրոնիկայի բակալավրի աստիճան: 1960-ին Կանադայի Լավալի համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան: 1963-ին Բերկլիի համալսարանում նրան շնորհվել է Ph.D.` Էլեկտրոնիկայի և կոմպյուտերային գիտության մասնագիտությամբ:
1963-ից 1967 թվականներին Ստենֆորդի, ապա նաև Ցյուրիխի համալսարաններում աշխատել է որպես ասիստենտ: 1968-ին նա Ցյուրիխի ETH-ում դարձավ ինֆորմատիկայի պրոֆեսոր:
Ծրագրավորման լեզուներ [խմբագրել]
Վիրտը եղել է Euler, Algol W, Pascal, Modula, Modula-2, Oberon, Oberon-2 և Oberon-07 ծրագրավորման լեզուների հիմնական նախագծողն ու իրականացնողը: Նա նաև մեծ մասնակցություն ունի Lilith կոմպյուտերի և Oberon օպերացիոն համակարգի նախագծման ու իրականացման գործում, ինչպես նաև սարքակազմի նախագծման, նկարագրման ու սիմուլյացիայի Lola համակարգի ստեղծման գործում: Նա նախագծել և իրականացրել է նաև PL/0 պարզագույն ծրագրավորման լեզուն` կոմպիլյատորների ստեղծման փուլերը ցուցադրելու համար:
Հեղինակած գրքեր [խմբագրել]
- Data structures and algorithms — Նիկլաուս Վիրտի առավել հայտնի աշխատանքն է, որ թարգմանվել է բազմաթիվ լեզուներով և մեծ հեղինակություն է վայելում մինչև այժմ:
- Compiler construction — Oberon-0 լեզվի կոմպիլյատորի կառուցման պրակտիկ գիրք է, որտեղ պարզ ու մատչելի կերպով շարադրված են կոմպիլյացիայի հիմնական փուլերը:
- Digital Circuit Design — Թվային սխեմաների նախագծմանը վերաբերող աշխատանք է, որտեղ պարզագույն կոմպյուտերի սարքակազմի նախագծման օրինակի վրա հեղինակը պատմում է թվային շղթաների ստեղծման հիմնական էտապները: Շարադրանքում թվային սխեմաների նկարագրման համար օգտագործված է հեղինակի և նրա գործընկերների կողմից ստեղծված Lola համակարգը: