Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները
| Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները Snow White and the Seven Dwarfs |
|
| տիպ | նկարված |
|---|---|
| Ժանր | հեքիաթ, ընտանեկան |
| Ռեժիսոր | Ուիլյամ Քոթրել Դևիդ Հենդ |
| Պրոդյուսեր | Ուոլթ Դիսնեյ |
| Հիմնված է | Գրիմ եղբայրների «Սպիտակաձյունիկ» հեքիաթ |
| Սցենարիստ | Թեդ Սիրս Ռիչարդ Կրիդոն |
| Բեմադրող | Քեն Անդերսոն Թոմ Քոդրիկ |
| Անիմատորներ | Ջեյմս Ալգար Սեմուել Արմստրոնգ |
| Երաժշտություն | Ֆրենկ Չերչիլ Լի Հառլին Պոլ Ջ. Սմիթ |
| Օպերատոր(ներ) | Մաքս Մորգան |
| Հնչյունային օպերատոր | Ֆրիման Հայգ |
| Ընկերություն | Walt Disney Pictures |
| Հնչյունավորում | Ադրաինա Կազելոտտի Լյուիս Լա Վերն |
| Երկիր | |
| Լեզու | անգլերեն |
| Դիստրիբյուտոր | RKO Radio Pictures |
| Տևողություն | 83 րոպե |
| Բյուջե | 2,000,000 $ |
| Շահույթ | 184,925,485 $ (ԱՄՆ-ում) |
| Թվական | 1937 |
| Պրեմիերա | դեկտեմբերի 21, 1937 |
| IMDb | ID 0029583 |
| Կայք | պաշտոնական կայք |
«Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» (անգլերեն՝ Snow White and the Seven Dwarfs), Ուոլթ Դիսնեյի կինոստուդիայի առաջին լիամետրաժ մուլտֆիլմը:
Մուլտֆիմի հիմքում «Սպիտակաձյունիկը» ժողովրդական հեքիաթն է` մշակված Գրիմ եղբայների կողմից: Մուլտֆիլմի ստեղծման համար պահանջվել է մոտ 3 տարի, ավելի քան 500 նկարիչ, մոտ 1,000,000 նկար:
Բովանդակություն |
[խմբագրել] Սյուժե
Գլխավոր հերոսը գեղեցկուհի արքայադուստր Սպիտակաձյունիկն է: Նա ապրում է խորթ մոր հետ, ով իրեն չի խղճում անընդհատ աշխատանքի մեջ պահելով: Իսկ այդ ժամանակ ապրում էր մի չար կախարդ թագուհի, ով ուներ հայելի, որը ցույց էր տալիս նրան թե ով է աշխարհի ամենագեղեցիկը: Նա ամեն օր վերցնում էր այդ հայելին, հիանում իրենով և հարցնում թե ով է ամենագեղեցիկը, իսկ հայելին պատասխանում էր, որ կախարդն է ամենագեղեցիկը:
Մի անգամ ճանապարհորդող արքայազնը լսում է Սպիտակաձյունիկի ձայնը, տեսնում է նրան և նրանք սիրահարվում են: Այդ ժամանակ չար կախարդի հայելին, ասում է, որ աշխարհի ամենագեղեցիկը Սպիտակաձյունիկն է: Կախարդ թագուհին խիստ զայրանում է և հրամայում է աղջկան տանել անտառ, սպանել այնտեղ և որպես ապացույց բերել իրեն նրա սիրտը: Սակայն նրան խղճում են անտառում և ազատ են արձակում, իսկ թագուհուն համոզելու համար բերում են խոզի սիրտ:
Սպիտակաձյունիկին անտառում գնալիս օգնում են կենդանիները, որոնց նա կերակրում էր: Կենդանիները նրան բերում են մի տնակ, որտեղ ապրում են յոթ թզուկները ...
[խմբագրել] Կերպարների հնչյունավորողներ
| Կերպար | Հնչյունավորող |
|---|---|
| Սպիտակաձյունիկ | Ադրիանա Կազելոտտի |
| թագուհի Գրիմհալդա | Լյուսիլ Լա Վերն |
| Խելացի | Ռոյ Աթվել |
| Փնթփնթան | Պինտո Կոլվիգ |
| Ուրախ | Օտիս Հեռլան |
| Ամաչկոտ | Սկոտտի Մետրոու |
| Փռշտացող | Բիլլ Գիլբերտ |
| Քնկոտ | Պինտո Կոլվիգ |
| Հիմարիկ | Էդդի Քոլինզ |
| Արքայազն Ֆերդինանդ | Հարրի Սթոքվել |
| կախարդ | Լյուսիլ Լա Վերն |
| կախարդական հայելի | Մորինո Օլսեն |
| Որսորդ | Ստյուարտ Բյուկենեն |
[խմբագրել] Մրցանակներ և վարկանիշային ցանկեր
Ստացել է 10 կինոմրցանակ, այդ թվում Օսկար և Վենետիկի կինոփառատոնի մրցանակ: 1989 թվականին ընդգրկվել է Ամերիկյան ֆիլմեր ազգային ռեեստրում:
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմեր - 34
- Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի - 1-ին տեղում է մուլտիպլիկացիոն ֆիլմերի ցուցակում
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների - կախարդ թագուհու կերպարը 12-րդն է բացասական հերոսների ցանկում
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն երգեր
- "Someday My Prince Will Come" երգը 19-րդ տեղում է
- "Whistle While You Work" երգը ներկայացված է եղել
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն խոսքեր - "Magic Mirror on the wall, who is the fairest one of all? ներկայացվել է
[խմբագրել] Հետաքրքիր փաստեր
- Ուոլթ Դիսնեյի հնչյունավորողների համար դերեր ընտրելիս, արել է այդ ամենը առանց նրանց արտաքինին նայելու` հեռախոսով ձայնը լսելով:
- Սպիտակաձյունի ձայնի համար ընտրված 20-ամյա Ադրիանա Կոզելոտտին (Adriana Caselotti) պատահաբար արտաքինով նման էր իր հնչունավորած հերոսուհուն:
- Չար թագուհու կերպարի համար որպես նախատիպ դարձել է դերասանուհի Գեյլ Սոնդերգարդը
- 1937 թվականին Ոուլթ Դիսնեյը այս մուլտֆիլմի համար ստացել է մեկ սովորական Օսկար և թզուկների թվին համապատասխան` 7 փոքրիկ Օսկարներ:
- Գերմանական Ռամշտայն ռոք խմբի տեսահոլովակներից մեկում` ծաղրանմանակելով մուլտֆիլմին, խմբի անդամները խաղում են թզուկների դերը, իսկ Սպիտակաձյունիկը ներկայացված է մի կերպարով, ով ստիպում է թզուկներին աշխատել և նրանց հանած ոսկին օգտագործում է որպես թմրանյութ:
[խմբագրել] Արտաքին հղումներ
- Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում:
- «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները»(ռուս.) ֆիլմը «kinopoisk» կայքում:
- «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները World-Art կայքում