Տարզան (մուլտֆիլմ, 1999)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տարզան (այլ կիրառումներ)
Տարզան
անգլ.՝ Tarzan
Изображение логотипа
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրհումորային դրամա, երաժշտական ֆիլմ, արկածային ֆիլմ, ավանդական մուլտֆիլմ, գրական ստեղծագործության էկրանավորում, ընտանեկան ֆիլմ և դրամա
ԿերպարներTarzan?[1], Jane Porter?[1], Kala?[1], Terk?[1], Clayton?[1], Archimedes Q. Porter?[1], Kerchak?[1], Sabor?[1], Ape Family?[1], Baboons?[1], Captain?[1], Clayton's Men?[1], Flynt?[1], Mungo?[1] և Tantor?[1]
Գործողության վայրԿենտրոնական Աֆրիկա
Դարաշրջան19-րդ դար
Հորինված երկիրDisney's Tarzan universe? և Ուոլթ Դիսնեյ անիմացիոն ստուդիայի ֆիլմերի տիեզերք
Հիմնված էՏարզանը՝ կապիկների տոհմից[1]
Շարքի մասն էWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
ՌեժիսորՔրիս Բաք[1] և Կևին Լիմա[1]
ՍցենարիստԹեբ Մերֆի[1], Բոբ Ցուդիկեր[1], Նոնի Ուայթ[1], Դևիդ Ռեյնոլդս[1] և Jeffrey Stepakoff?[1]
ՀնչյունավորումՖրենկ Ուելքեր[2], Danielle Keaton?[3], Էյթրիլ Ուինչել[3], Թոնի Գոլդուին[4][1], Միննի Դրայվեր[4][1], Ռոզի Օ'Դոննել[4][1], Գլեն Քլոուզ[4][1], Բրայան Բլեսիդ[4][1], Լենս Հենրիկսեն[4][1], Ուայնե Նայթ[4][1], Նայջել Հոթորն[4][1], Taylor Dempsey?[1][5], Alex D. Linz?[3][1], Beth Anderson?[3][1], Ջեք Էնջել[3][1], Joseph Ashton?[3][1], Բոբ Բերգեն[3][1], Ռոջեր Բամփաս[3][1], Ջիմ Քամինգս[3][1], Դեբի Դերիբերի[3][1], Փեթի Դոյչ[3][1], Փոլ Էյդինգ[3][1], Blake McIver Ewing?[3][1], Շերրի Լին[3][1], Ջեյսոն Մերսդեն[3][1], Frank Simms?[3][1], Շեյն Սվիթ[3][1], Էրիկ ֆոն Դետտեն[3][6][1], Ջո Ուայթ[3][1] և Ֆիլիպ Փրոքթոր[7][1]
ՊրոդյուսերWalt Disney Animation Studios և Բոնի Արնոլդ[1]
Գործադիր պրոդյուսերChristopher Chase?[1]
ԵրաժշտությունՄարկ Մանչինա[1] և Ֆիլ Քոլինզ[1]
ԽմբագիրԳրեգորի Փեռլեր[1], Թիմ Մերթենս[1] և Ջեյմս Մելթոն[1]
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWalt Disney Pictures[1] և Walt Disney Animation Studios
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures[1]
Տևողություն88 րոպե
ՇարքWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
ՍիկվելՏարզանը և Ջեին
Թվականհունիսի 18, 1999[8]
Պարգևներ
MPAA վարկանիշG
Բյուջե130 000 000 $[9]
Շահույթ448 200 000 $[10] և 171 091 819 $[9]
movies.disney.com/tarzan(անգլ.)

Տարզան (անգլ.՝ Tarzan), անիմացիոն ֆիլմ, որի պրոդյուսերն է եղել Walt Disney Feature Animation ընկերությունը։ Թողարկվել է 1999 թվականին Walt Disney Pictures ընկերության կողմից։ 2000 թվականին ստացել է Օսկար մրցանակ լավագույն երգի («You’ll Be In My Heart») համար։ Տարզանը, որ Ուոլթ Դիսնեյ ընկերության նկարահանած 17-րդ ֆիլմն է, ստեղծվել է Էդգար Ռայաս Բերրոուզի «Տարզանը՝ կապիկների որդեգիրը» ստեղծագործության հիման վրա։ Մուլտֆիլմի ստեղծման վրա ծախսվել է 150 միլիոն դոլար։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1880-ական թվականների վերջում Աֆրիկայի ափի մոտ տեղի է ունենում նավաբեկություն, որի արդյունքում փրկում է երիտասարդ զույգը փոքրիկ երեխայի հետ։ Նրանք բնակություն են հաստատում ջունգլիներում ու նավի մնացորդներից սարքում են խրճիթ։ Այդ ժամանակ Կերչակ ու Կալա գորիլլաների ձագին սպանում է Սաբոր հովազը։ Հաջորդ օրը Կալա գորիլլան գնում է խրճիթ և տղային փրկում Սաբոր հովազի ճանկերից։ Կալան տղային տանում է գորիլլաների մոտ և դառնում է նրա մայրը՝ չնայած Կերչակի զայրույթին։ Կալան տղային անվանում է Տարզան («You’ll Be in My Heart»)։

Անցնում է մի քանի տարի։ Տարզանն ընկերանում է Թերեք երիտասարդ գորիլլայի ու Թանթոր փղի հետ, թեև Տարզանը ֆիզիկապես թույլ է մյուս կենդանիներից և նրա համար դժվար է մրցակցել ուրիշների հետ։ Սակայն Տարզանը չի հանձնվում և մեծանում է որպես ուժեղ ու ճարպիկ տղամարդ։ Երբ խմբի վրա հերթական անգամ հարձակվում է Սաբոր հովազը, Տարզանն սպանում է նրան ու ձեռք է բերում մեծ հեղինակություն ու փառք բոլորի մոտ, բացի Կերչակից։

Ջունգլիներում հայտնվում են մարդիկ. պրոֆեսոր Փորթերը դստեր՝ Ջեյնի հետ ժամանում է Աֆրիկա՝ որոնելու գորիլաներին։ Նրանց ուղեկցում է որսորդ Քլեյթոնը։ Տարզանը Ջեյնին փրկում է կատաղած բաբուիններից։ Կերչակը գորիլաներին զգուշացնում է, որ պետք է հեռու մնալ մարդկանցից։ Տարզանը դեմ է հանդես գալիս՝ ենթադրելով, որ ոչ մի վտանգ չկա։ Նա գաղտնի վերադառնում է Ջեյնի մոտ, հանդիպում է պրոֆեսոր Փորթերի ու Քլեյթոնի հետ ու ծանոթանում մարդկանց աշխարհն («Strangers Like Me»)։ Սակայն Տարզանը հրաժարվում է հայտնել գորիլաների գտնվելու վայրը։ Մի քանի օր անց Անգլիայից գալիս է նավ, որպեսզի վերցնի Ջեյնին ու նրա հորը։

Տարզանը շատ է տխրում. նա չէր ցանկանում բաժանվել Ջեյնից, քանզի սիրահարվել էր նրան։ Դրանից էլ օգտվում է Քլեյթոնը՝ պահանջելով ցույց տալ գորիլլաների տեղը։ Տարզանը մշակում է ծրագիր, թե ինչպես կարելի է շեղել Կերչակի ուշադրությունը և մարդկանց տանել գորիլլաների մոտ։ Գորիլլաներն այլևս չեն ցանկանում շփվել Տարզանի հետ, այդ պատճառով էլ նրան ոչինչ չի մնում անել, քան մարդկանց հետ գնալ Անգլիա («Two Worlds Reprise»)։

Նավի վրա Քլեյթոնն ապստամբություն է բարձրացնում, Տարզանին, Ջեյնին, պրոֆեսորին ու նավապետին փակում է խցում և հայտարարում, որ ուզում է բռնել գորիլլաներին և վաճառել նրանց սև շուկայում։ Թանթորն ու Թերեքը օգնում են Տարզանին ազատվել։ Գորիլլաների որսի ժամանակ Քլեյթոնը մահացում վիրավորում է Կերչակին։ Տարզանը մենամարտում է Քլեյթոնի հետ, ինչի արդյունքում Քլեյթոնը զոհվում է։ Կերչակը Տարզանին հայտարարում է իր ժառանգորդ և վերջապես ճանաչում նրան որպես իր որդի։ Ջեյնն ու պրոֆեսոր Փորթերը պատրաստվում են վերադառնալ Անգլիա, սակայն ի վերջ որոշում են Տարզանի հետ մնալ ջունգլիներում։ Կապիտանը Անգլիայում ասում է, որ կորցրել է նրանց ջունգլիներում։

Դերերը հնչյունավորում են[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերությունները գրքից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրքում Տարզանի ծնողները Աֆրիկա են ընկնում ոչ թե նավաբեկության հետևանքով, այլ նրանց այնտեղ թողնում են նավում խռովություն բարձրացրած նավաստիները։ Բացի այդ, երեխան ծնվում է այն բանից հետո, երբ նրանք հայտնվում են ջունգլիներում։
  • Գրքում Տարզանի մայրը մահանում է, իսկ հորն սպանում է Կերչակը, որից էլ Կալան փրկում է երեխային։ Մուլտֆիլմում հայտնվում են Սաբոր անունով հովազը, ով սպանում է Տարզանի ծնողներին։ Նրա ճանկերից էլ Կալան փրկում է երեխային։
  • Կերչակի՝ կապիկների առաջնորդի կերպարը խառնված է Տուբլատի՝ Կալայիի ամուսնու կերպարի հետ։ Վերջինս հենց սկզբից չսիրեց երեխային և բազմիցս փորձում էր սպանել նրան, իսկ Կերչակը սկզբում անտարբեր էր Տարզանի նկատմամբ։ Արդյունքում նրանք երկուսն էլ սպանվում են Տարզանի կողմից։
  • Գրքում Տերկոզը՝ Տուբլատի որդին, Տարզանի ոխերիմ թշնամին է, իսկ մուլտֆիլմում Թերքը Տարզանի ընկերն է։
  • Մուլտֆիլմում բացակայում են Աֆրիկայի բնակիչները։ Գրքում Տարզանը սպանում է սևամորթներին, որովհետև «նրանք նշանակություն չունեն»։
  • Մուլտֆիլմում Կալան, որը դարձել էր Տարզանի մայրը, կենդանի է մնում, իսկ գրքում նրան սպանում է Կուլոնգան՝ սևամորթների ցեղի նախկին առաջնորդի որդին՝ առաջին մարդը, ում հանդիպել էր Տարզանը։
  • Գրքում Ջեյն Փորթերը ծնունդով ԱՄՆ-ից էր, իսկ մուլտֆիլմում՝ Անգլիայից։ Գրքում Քլեյթոնը Տարզանի զարմիկն է (Տարզանի իսկական անունն է՝ Ջոն Քլեյթոն, Լորդ Գրեյոկ)։ Մուլտֆիլմում Տարզանի իսկական անունը չի հիշատակվում, իսկ Քլեյթոնը նրա հետ ազգակցական ոչ մի կապ չունի։ Բացի այդ, Քլեյթոնը զոհվում է միայն Տարզանի մասին հաջորդ գրքի վերջում։
  • Գրքում Տարզանը շարժվում և իրեն պահում է մարդու նման. հաճախ նկարագրվում է նրա կեցվածքը, մարմնակազմվածքը։ Մուլտֆիլմում Տարզանի վարքն ու շարժումներն ավելի շատ հիշեցնում են կապկի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարզան (մուլտֆիլմ, 1999)» հոդվածին։