Ռալֆն ընդդեմ ինտերնետի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռալֆն ընդդեմ ինտերնետի
անգլ.՝ Ralph Breaks the Internet
Изображение логотипа
Տեսակստերեոկինո և մուլտֆիլմ
Ժանրընտանեկան ֆիլմ, արկածային ֆիլմ, կինոկատակերգություն, մարտաֆիլմ և ֆենթեզի ֆիլմ
ԿերպարներWreck-It Ralph?, Էլզա (Դիսնեյ), Ռապունցել, Մուլան, Պոկահոնտաս և Vanellope von Schweetz?
Շարքի մասն էWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր և Wreck-It Ralph?
ՌեժիսորՌիչ Մուր[1] և Ֆիլ Ջոնսթոն[1]
ՍցենարիստՖիլ Ջոնսթոն[2]
ՀնչյունավորումՋոն Ք. Ռայլի[1], Սարա Սիլվերման[2], Ջեք ՄաքԲրայեր, Ջեյն Լինչ, Ալան Թյուդիք, Թարաջի Հենսոն, Քրիստեն Բել, Իդինա Մենզել, Ջենիֆեր Հեյլ, Գալ Գադոթ, Ջոն Դի Մագիո, Մորիս Լամարշ, Ռոջեր Սմիթ, Վին Դիզել, Ալֆրեդ Մոլինա և Քելլի Մաքդոնալդ
ՊրոդյուսերՔլարք Սփենսեր[2]
Գործադիր պրոդյուսերՋոն Լեսսետեր
ԵրաժշտությունՀենրի Ջեքման
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWalt Disney Pictures և Walt Disney Animation Studios
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures
Տևողություն112 րոպե[3]
ՇարքWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր և Wreck-It Ralph?
ՊրիկվելՌալֆ
Թվականնոյեմբերի 21, 2018, հունվարի 24, 2019[4], նոյեմբերի 30, 2018, նոյեմբերի 23, 2018[5], նոյեմբերի 5, 2018[5], փետրվարի 13, 2019 և հունվարի 17, 2019[6]
MPAA վարկանիշPG
Բյուջե175 000 000 $
Շահույթ529 323 962 $[7] և 201 091 711 $[8]
movies.disney.com/ralph-breaks-the-internet-wreck-it-ralph-2

«Ռալֆն ընդդեմ ինտերնետի» (անգլ.՝ Ralph Breaks the Internet: Wreck-It Ralph 2), 2018 թվականի ամերիկյան լիամետրաժ համակարգչային անիմացիոն ֆիլմ՝ ստեղծված Walt Disney Animation Studios-ի կողմից։ 2012 թվականին թողարկված էկրանավորման սիքվելն է։ Պրեմիերան նախատեսված է 2018 թվականի նոյեմբերի 21-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմի գործողություններն սկսվում են առաջին ֆիլմի իրադարձություններից վեց տարի անց[9]։ Այն պատմում է ինտերնետային տարածքում Ռալֆի արկածների մասին, երբ Wi-Fi երթուղիչը միանում է ցանցային զտիչին, որին միացած են բոլոր խաղային ավտոմատները[10]։

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջոն Ռայլի — Ռալֆ[11]
  • Սառա Սիլվերման — Վամիլոպա ֆոն Կեքս[12]
  • Ջեք Մաքբրայեր — Մաստեր Ֆելիքս կրտսեր[13]
  • Ջեյն Լինչ — սերժանտ Կալխուն[13]
  • Թարաջի Հենսոն — Եսսս[14]
  • Ալան Տուդիկ[15]
  • Ջեյմս Կորդեն[13]
  • Անա Օրտիս[16]

Ֆիլմում ներկայացվում են նաև Դիսնեյի բոլոր արքայադուստրերը[17][18], այդ թվում՝ Ջոդի Բենսոնը հնչյունավորում է Արիելին, Փեյջ Օ'Հարան՝ Բելլին, Լինդու Լարկինը՝ Արքայադուստր Ժասմինին, Իռեն Բեդարդը՝ Պոկահոնտասին, Մինգ Նա Վենը՝ Մուլանին, Անիկա Նոնի Ռոուզը՝ Տիանային, Մենդի Մուրը՝ Ռապունցելին, Քելլի Մաքդոնալդը՝ Մերիդային, Իդինա Մենզելն՝ Էլզային, Քրիստեն Բելը`Աննային, Աուլիի Կրավալիոն՝ Մոանային։ Մոխրոտիկին, Սպիտակաձյունիկին ու Ավրորային կհնչյունավորեն նոր դերասանուհիներ[17][18][19]։ Ֆիլմում կհայտնվեն նաև C-3PO և արքայադուստր Լեան «Աստղային պատերազմներից», ինչպես նաև Երկաթե մարդն ու Գամորան Marvel Comics հրատարակչության կոմիքսներից[20]։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հոկտեմբերին ռեժիսոր Ռիչ Մուրը հայտարարել է, որ ինքն ու Դիսնեյը գաղափարներ ունեն մուլտֆիլմի շարունակության վերաբերյալ[21]։ Մուրը ասել է, որ նկարահանող խմբի շատ անդամներ և հնչյունավորողներ պատրաստ են եղել շարունակել՝ ենթադրելով, որ իրենք «հազիվ քերծել են մակերեսը» խաղային աշխարհում։ Նա նաև հայտարարել է, որ սիքվելում ներառել Մարիոյի ու Տրոնի կերպարները[22][23]։ 2014 թվականին կոմպոզիտոր Հենրի Ջեքմանն ասել է, որ աշխատանք է տարվում սյուժեի վրա[24][25]։ 2015 թվականի հուլիսին Ջոն Ռայլին ասել է, որ կվերադառնա հնչյունավորելու Ռալֆին[11]։

2016 թվականի մարտի 24-ին Ռիչ Մուրն ասել է, որ սիքվելը դեռևս պլանավորվում է։ Նա նաև հույս է հայտնել, որ որոշակիորեն կներառի Մարիոյի կերպարը՝ նշելով, որ լավ հարաբերություններ ունի Nintendo-ի հետ[26]։ 2016 թվականի հունիսի 30-ին Walt Disney Animation Studios-ը հայտարարել է, որ սիքվելն էկրան կբարձրանա 2018 թվականի մարտի 9-ին և կստեղծվի Ռայլիի, Մուրի ու սցենարիստ Ֆիլ Ջոնսթոնի հետ, և ըստ սյուժեի՝ Ռալֆը խաղային ավտոմատներից կտեղափոխվի թվային աշխարհ[27][28]։

2017 թվականի մարտին ներկայացվել է սիքվելի վերնագիրը CinemaCon փառատոնում։ Հետագայում Disney-ը հաստատել է, որ Ռայլին, Ջեյն Լինչը, Ջեք Մաքբրայերն ու Սառա Սիլվերմանը նորից կհնչյունավորեն իրենց կերպարներին, Ռիչ Մուրը հանդես կգա որպես ռեժիսոր, և նրան կմիանա սցենարի համահեղինակ Ֆիլ Ջոնսթոնը, իսկ Քլարկ Սպենսերը կրկին հանդես կգա որպես պրոդյուսեր[29][30]։ Մուլտֆիլմի ենթավերնագիրը ենթադրում է, որ դա ակնարկ է Քիմ Քարդաշյանի կասկածելի լուսանկարներին, որոնք օգտագործվել են Paper ամսագրի կողմից 2014 թվականին. լուսանկարների ժողովրդականությունը շարքից հանել է Paper սերվերները, ինչի պատճառով ասվել է, թե Քարդաշյանը «կոտրել է ինտերնետը»[31]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսի 30-ին Walt Disney Animation Studios ստուդիան հայտարարել է, որ սիքվելը կթողարկվի 2018 թվականի մարտի 9-ին[27][28]։ Սակայն 2017 թվականի ապրիլին պրեմիերայի ամսաթիվը տեղափոխվել է 2018 թվականի նոյեմբերի 21[32][33]։ Մուլտֆիլմն էկրան կբարձրանա 3D, 2D և IMAX 3D ձևաչափերով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Snetiker M. Wreck-It Ralph 2 officially announced at Disney: John C. Reilly returns in the sequel, arriving March 9, 2018 // Entertainment WeeklyNYC: Meredith Corporation, 2016. — ISSN 1049-0434; 2169-3188
  2. 2,0 2,1 2,2 Sequel to ‘Wreck-It Ralph’ Hits Theaters on March 9, 2018 // thewaltdisneycompany.comThe Walt Disney Company, 2016.
  3. Ralph Breaks the Internet (2018): Technical Specifications — 1990.
  4. Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 Ralph Breaks the Internet (2018): Release Info — 1990.
  6. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  7. https://www.boxofficemojo.com/movies/?id=wreckitralph2.htm
  8. Box Office Mojo — 1999.
  9. «Exclusive: 'Wreck-It Ralph 2' Director Rich Moore Teases Internet Setting, Returning Characters, and More». Collider (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հունիսի 30. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  10. Jon Lyus. «John Lasseter updates on Cars 3 and Wreck-it Raplh 2 | Pixar | Disney» (բրիտանական անգլերեն). www.heyuguys.com. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  11. 11,0 11,1 Otterson, Joe. «John C. Reilly Says He Will Star in 'Wreck-It Ralph' Sequel». TheWrap. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
  12. «Sequel to "Wreck-It Ralph" Hits Theaters on March 9, 2018». The Walt Disney Company. 2016 թ․ հունիսի 30.
  13. 13,0 13,1 13,2 Radish, Christina (2016 թ․ հոկտեմբերի 31). «Jane Lynch on 'Mascots', Returning for 'Wreck-It Ralph 2' and More». Collider. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 6-ին.
  14. «TherealTaraji is voicing a new character in Ralph Breaks the Internet: Wreck-It Ralph 2 named Yesss (that's three s)». Twitter. Disney D23: The Official Disney Fan Club. 2017 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 14-ին.
  15. Fischer, Russ. «Alan Tudyk Will Be Back for 'Frozen 2' and 'Wreck-It Ralph 2', Wants In On Marvel's 'Guardians of the Galaxy'». /Film. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  16. «Ana Ortiz has joined the voice cast of Disney's Wreck-It Ralph 2». tracking-board.com. 2017 թ․ փետրվարի 28.
  17. 17,0 17,1 Holmes, Adam (2017 թ․ հուլիսի 14). «Wreck-It Ralph 2 Is Bringing The Original Disney Princesses Back». CinemaBlend. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  18. 18,0 18,1 Breznican, Anthony (2017 թ․ հուլիսի 14). «Wreck-It Ralph sequel will unite the Disney princesses — and Star Wars!». Entertainment Weekly. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
  19. «'Wreck-It Ralph 2' Bringing Back Original Disney Princess Voice Actresses». WWG.
  20. Carbone, Gina (2017 թ․ հուլիսի 14). «'Wreck-It Ralph 2' Brings All of the Disney Princesses Together (With C-3PO)». Moviefone.
  21. Disney Wreck-It Ralph Director Rich Moore Is a Huge Gamer. GamerHub Videos. 2012 թ․ հոկտեմբերի 25. Event occurs at 4:22. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
  22. Dekel-Daks, Tal (2013 թ․ փետրվարի 8). «'Wreck-It Ralph' director Rich Moore wants Nintendo's Mario for sequel». Digital Spy. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 24-ին.
  23. Vejvoda, Jim (2013 թ․ փետրվարի 4). «Wreck-It Ralph Director Wants Tron in the Sequel». IGN. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 24-ին.
  24. Roberts, Sheila (2014 թ․ ապրիլի 1). «Composer Henry Jackman Talks Captain America: The Winter Soldier, His Influences, Wreck-It Ralph 2, The Interview, and More». Collider.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին. «I can't tell you more, not because I'm being coy, but I believe that it is officially on the cards. I don't know any more other than a story is indeed being written.»
  25. «Disney планирует сиквел «Ральфа»». КиноПоиск.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
  26. Tilly, Chris (2016 թ․ մարտի 24). «Wreck-It Ralph 2 Still Happening, Might Feature Mario». IGN. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
  27. 27,0 27,1 «Сиквел «Ральфа» анонсирован официально» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  28. 28,0 28,1 Snetiker, Marc (2016 թ․ հունիսի 30). «Wreck-It Ralph 2 officially announced at Disney». Entertainment Weekly. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
  29. «У сиквела мультфильма «Ральф» появилось отличное название» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  30. O'Brien, Lucy (2017 թ․ մարտի 28). «Wreck-It Ralph 2 is Called Ralph Breaks the Internet». IGN. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
  31. «The Wreck-It Ralph sequel's title is an awkward goof on Kim Kardashian». The Verge. 2017 թ․ մարտի 29. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
  32. «Обнародованы даты премьер «Холодного сердца 2» и новых «Звездных войн»». КиноПоиск.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
  33. «'Star Wars: Episode IX' Sets Summer 2019 Release Date». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռալֆն ընդդեմ ինտերնետի» հոդվածին։