Կինոկատակերգություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կինոկատակերգություն, կատակերգություն կինոէկրանին։ Կինոարվեստի այս ժանրին պատկանում են այն ֆիլմերը, որոնց նպատակն է ծիծաղեցնել հանդիսատեսին, առաջացնել ժպիտ և բարձրացնել տրամադրությունը։ Ինչպես դրաման, սարսափ ֆիլմերը, գիտական ֆանտաստիկան, այնպես էլ կատակերգությունը կինոյի հիմնական ժանրերից մեկն է։ Տարբերում են կինոկատակերգության մի քանի տեսակներ։

Կինոկատակերգությունը ի հայտ է եկել համարյա կինեմատոգրաֆիայի հետ միաժամանակ։ Վաղ շրջանի համր կինոկատակերգությունները շարունակում էին հաջողություն վայելել նաև հայտնի ձայնային ֆիլմերի ի հայտ գալուց հետո էլ։ Հայտնի կինոկատակերգու է Չարլի Չապլինը։

Կատակերգություններ են օրինակ՝ Ֆրանսիս Վեբերի «Հայրիկները», Ներսես Հովհաննիսյանի «Հարսնացու հյուսիսիցը», Թոմ Շիդյանի «Ամենակարող Բրյուսը» և այլն։