Մարիո (կերպար)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիոն (ճապ.` マリオ, անգլ.`Mario) համակարգչային գեղարվեստական կերպար է և Սուպեր Մարիո եղբայրներ համակարգչային խաղերի սերիայի գլխավոր խաղացվող հերոսը: Մարիոն ստեղծվել է ճապոնացի խաղերի դիզայներ Շիգերու Միյամոտոյի կողմից:Դառնալով Nintendo ընկերության թալիսմանը` Մարիոն ստեղծման օրվանից ի վեր հայտնեվել է 200-ից ավելի համակարգչային խաղերում:
Մարիոն ազգությամբ իտալացի, գաճաճ ու չաղլիկ մի ջրմուղագործ է, ով ապրում է այսպես կոչված Սնկի թագավորությունում: Մարիոյի խաղերի մեծ մասում նա փորձում է կանգնեցնել չար Բաուզերին և փրկել Արքայադուստր Փիչին: Նրան երբեմն օգնում է եղբայրը` Լուիջին:
Մարիոն համարվում է բոլոր ժամանակների ամենապոպուլյար վիդեոխաղերի կերպարներից մեկը:[1] Աշխարհում վաճառվել են Մարիոյի խաղերի 200 միլիոն օրինակ:
[խմբագրել] Արտաքին հղումներ
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝
Մեդիաֆայլեր այստեղ՝ Մարիո (կերպար)
[խմբագրել] Ծանուցումներ
- ↑ «The History of Mario»։ http://www.gamecubicle.com/features-mario-nintendo_shining_star.htm։ Վերցված է 2008-08-23։
Մարիոն Super Mario Bros. խաղում