Նինթենդո
| Նինթենդո | |
| Տեսակը | Հասարակական |
|---|---|
| Հիմնադրվել է | Սեպտեմբերի 23,1889թ. |
| Գլխամասերը | Նախնական գրասենյակը Միջազգային գրասենյակներ`[1] |
| Գլխավոր անձինք | Սատուրո Իվատա (նախագահ և գործադիր տնօրեն) |
| Վեբ-կայքը | Պաշտոնական կայք |
Նինթենդո ընկերությունը (անգլ.` Nintendo Co., Ltd., ճապ.` 任天堂株式会社) միջազգային կորպորացիա է, որի գլխամասերը գտնվում են Ճապոնիայի Կյոտո քաղաքում: Ընկերությունն հիմնադրվել է 1889թ.-ի Սեպտեմբերի 23-ին,[2] երբ զբաղվում էր ճապոնական հանաֆուդա կոչվող խաղաթղթերի արտադրությամբ: Մինչ 1963թ.-ը ընկերությունն զբաղվել է տարբեր ոլորտի գործունեություններով` տաքսի ծառայություն ապահովելուց մինչև սիրային հյուրանոցներ բացելով: Վերջիններիս բնույթն այն էր, որ սիրահար զույգերը կարող էին կարճ ժամանակով վարձել համար և այնտեղ հիմնականում զբաղվել սեռական հարաբերություններով:[3]
Դրանից հետո Նինթենդոն մտնում է արդեն նոր ձևավորվող համակարգչային խաղերի արդյունաբերություն և ներկայիս դրությամբ այն Ճապոնիայի 3-րդ ամենամեծ կորպորացիան է, որի շուկայական ինքնարժեքը կազմում է 85 միլլիարդ դոլար:.[4]Բացի այդ` Նինթենդոյին է պատկանում Ամերիկյան բեյսբոլի լիգայի (Major League Baseball, կրճատ` MLB) Սիեթլ Մարիներս ակումբի բաժնետոմսերի մեծամասնությունը:[5]
Նինթենդո բառը ճապոներենից բառացիորեն թարգմանելով կստացվի` «Հաջողությունը թողնել դրախտում»:[6] 2010թ.ի հոկտեմբերի 18-ի դրությամբ` Նինթենդոն վաճառել է մոտ 565 միլիոն միավոր համակարգչային տեխնիկա և 3.4 միլիարդ միավոր ծրագրային տեխնիկա:.[7]
[խմբագրել] Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք (ընտրել երկիրը)
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ «International Distributors - Company List»։ Nintendo։ http://www.nintendo.com/corp/distributors_international.jsp։ Վերցված է 2008-11-17։
- ↑ «Company History» (Japanese)։ Nintendo։ http://www.nintendo.co.jp/corporate/outline/index.html։ Վերցված է 2006-07-29։
- ↑ «Nintendo History Lesson: The Lucky Birth»։ N-Sider։ http://www.n-sider.com/articleview.php?articleid=45։ Վերցված է 2006-06-04։
- ↑ «Nintendo sets $85 bln high score, thanks to Wii, Nintendo DS»։ Reuters։ 2007-10-15։ http://www.reuters.com/article/companyNewsAndPR/idUST30751820071015։ Վերցված է 2011-05-25։
- ↑ «Nintendo - Company Profile»։ nintendolife։ http://wii.nintendolife.com/companies/nintendo։ Վերցված է 2010-07-12։
- ↑ «Nintendo Corporation, Limited» (doc)։ http://staff.science.uva.nl/~egoris/teaching/spring2005/week%201%20intro/Example%20Nintendo.doc։ Վերցված է 2011-02-22։
- ↑ Կաղապար:Cite press release