Mario

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիո

Mario emblem.svg

Մշակող Նինթենդո
Square
Հրատարակիչ Նինթենդո
Անոնսի թվական 1981 թվականի հուլիսի 9
Թողարկման թվական 1983
Պլատֆորմ Nes

SNES
Game boy
Game boy Advance
Նինթենդո 64
GameCube
Նինթենդո DS
Նինթենդո Wii
Philips CD-i
Amstrad CPC
Apple II
Atari 2600
Atari 5200
Atari 7800
Atari 8-bit family
Commodore 64
ZX Spectrum
Նինթենդո 3DS
Wii
WiiU

Վերջին տարբերակ NES Remix /
Ժանր պլատֆորմային, RPG

Mario` համակարգչային խաղերի շարք, որը ստեղծվել է <<Նինթենդո>> ընկերության կողմից: Համակարգչային խաղերի արդյունաբերության պատմության մեջ ամենամեծ շարքերից մեկը: Հիմնական շարքի խաղերը պլատֆորմային ժանրի են, և գլխավոր հերոսը` Մարիոն է։

Կերպար[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Մարիո (կերպար)

Նինթենդոյի այս շարքի խաղերի հիմնական հերոսը Մարիոն է, ում ստեղծել է Շիգերու Միյամոտոն։ Հանդիսանալ Նինթենդոյի թալիսման և հիմնական հերոս, Մարիոն հայտնվել է ավելի քան 200 համակարգչային խաղերում՝ ստեղծումից հետո։ Չնայած նա սկզբում եղել է պլատֆորմային խաղերի հերոս, ներկա ժամանակներում նա հայտնվում է նաև համակարգչային խաղերի այլ ժանրերում, ինչպիսին են օրինակ՝ մրցավազք, փազլ, RPG, պայքարային խաղեր և սպորտ։ Քանի որ Մարիոյին և իր եղբորը՝ Լուիջիին անվանում են <<Մարիո եղբայրներ>>, տարբեր խոսակցություններ էին գնում, որ իր լրիվ անունն է Մարիո Մարիո։ 1980-ականներին Նինթենդոն պաշտոնապես հայտարարաեց, որ ո'չ Մարիոն, ո'չ Լուիջին չունեն ազգանուն, սակայն 1993 թվականի <<Մարիո սուպերեղբայրներ>> գեղարվեստական ֆիլմում, որը նկարվել էր Մարիոյի մասնակցությամբ խաղերի հիման վրա, նա ու Լուիջին կրում են Մարիո ազգանունը, և իրենց լրիվ անունները լինում են, համապատասխանաբար՝ Մարիո Մարիո և Լուիջի Մարիո։ 1995 թվականից Մարիո ձայնն է եղել Չառլզ Մարտինեն։

Պատմություն[խմբագրել]

Super Mario 3D Land Super Mario Galaxy 2 New Super Mario Bros. Wii Super Mario Galaxy New Super Mario Bros. Super Mario Sunshine Super Mario 64 Super Mario Land 2: 6 Golden Coins Super Mario World Super Mario Land Super Mario Bros. 3 Super Mario Bros. 2 Super Mario Bros.: The Lost Levels Super Mario Bros. Mario Bros. Donkey Kong

Հայտնվելը[խմբագրել]

Մարիոյի կերպարը առաջին անգամ հայտնվել է Donkey Kong խաղում Ցատկող անվանմամբ(անգլ.` Jumpman) և եղել է ոչ թե ջրմուղագործ, այլ ատաղձագործ: Դրանից հետո այդ խաղը մի շարք հավելումներ է ունեցել և դարձել է առանձին խաղաշարք, որը մշակվում էր Նինթենդոյի ու Rare Ltd.-ի կողմից:

Առաջին խաղը, որում Մարիոն գլխավոր հերոսն էր որպես ջրմուղագործ` դարձաավ Սուպեր Մարիո եղբայրներ խաղը՝ թողարկված 1983 թվականին։ Այն միաէկրան պլատֆորկմային խաղ էր։ Այստեղ առաջին անգամ հայտնվում է Լուիջիի կերպարը։ Այս խաղը հարմարեցվել էր մի շարք տնային համակարգիչների և խաղային կոնսոլների համար։

Զարգացումը[խմբագրել]

Մարիո խաղաշարքի վերջնական գաղափարը ձևավորվեց Super Mario Bros. խաղում, որը թողարկվել է 1985 թվականի վերջին՝ հատուկ Nintendo Entertainment System-ի համար։ Մարիոն դարձավ հորիզոնական շարժումով պլատֆորմային խաղ։ Առաջին անգամ ցույց տրվեց գործողության վայրը՝ Սնկային թագավորությունը, հայտնվեցին որոշ թշնամիներ և կերպարներ՝ Փիչ արքայադուստրն ու Թոադը։ Խաղում կար 8 մակարդակ, որոնցից ամեն մեկը կազմված էր 4 ենթամակարդակից։ Հերոսին տրվեց հնարավորություն գլխով ջարդել աղյուսներ ու ստանալ մրցանակներ, ինչպես նաև հավաքել դրամներ, հարձակվել թշնամիների վրա՝ թռիչքի միջոցով և կրակային գնդեր գցելով։ Նույնպես հայտնվեց բովանդակություն, որն այնուհետև օգտագործվեց խաղաշարքի այլ խաղերում՝ հերոսը պետք է փրկեր արքայադստերը և Կուպա կոչվող էակներից ազատագրեր Սնկային թագավորությունը։ Բոլոր մակարդակները վերջանում էին ամրոցի մասում, որում գտնվում էր արքայադուստրը։ Սակայն հաղթանակից հետո հերոսը գտնում էր Թոադին, ով հայտնում էր նրան, որ արքայադուստրը այլ ամրոցում է գտնվում։

Super Mario Bros.-ը և խաղաշարքի խաղերի մեծամասնությունը թողարկվում էին հատուկ Nintendo կոնսոլների համար։ Սակայն կային նաև բացառություններ, օրինակ՝ Philips CD-i-ի համար։

Խաղի շարունակությունը թողարկվել է Ճապոնիայում` 1986 թվականին Super Mario Bros. 2 անվան տակ: Գործնականորեն այն ներառում էր ավելի նոր ու դժվար մակարդակներ իսկական խաղի համար: Որոշ պատճառներով ԱՄՆ-ում այն թողարկվել է 1988 թվականին` նույն անվան տակ և հանդիսացել է ճապոնական Doki Doki Panic խաղի վերաձևափոխված տարբերակը։ Խաղում փոխված էին գլխավոր հերոսները, գրաֆիկայի մի մասը և երաժշտությունը։ Դրա պատճառով այն տարբերվում է մնացած խաղաշարքից և ունի յուրահատուկ թշնամիներ ու խաղային հնարավորություններ։ 1992 թվականին խաղի այս տարբերակը թողարկվել է Ճապոնիայում՝ Super Mario USA անվան տակ, իսկ Ճապոնիայում թողարկված առաջին տարբերակը վերաթողարկվել է ԱՄՆ-ում՝ 1993 թվականին, Super Mario All-Stars ժողովածուի կազմի մեջ, որում այն ստացել է Super Mario Bros.: The Lost Levels անվանումը։

Խաղաշարքի հաջորդ խաղը՝ Super Mario Bros. 3, թողարկվել է 1988 թվականին Ճապոնիայում, 1990 թվականին՝ ԱՄՆ-ում և 1991 թվականին՝ Եվրոպայում։ Ամերիկայում թողարկումից առաջ խաղի ընթացքը ցույց է տրվել The Wizard ֆիլմում, ինչը նպաստել է հանրաճանաչության մեծացմանը։ Այն դարձավ ամենավաճառվող խաղերից մեկը համակարգչային արդյունաբերության պատմության մեջ։ 1993 թվականին վաճառվել էր 4 միլիոն օրինակ Ճապոնիայում և 7 միլիոն՝ ԱՄՆ-ում, ինչը ընկերությանը բերեց ավելի քան 500 միլիոն դոլար եկամուտ։ 2008 թվականին այն ներառվեց Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենավաճառվող խաղը՝ աշխարհում վաճառելով 17.2 միլիոն օրինակ։

Մարիոն մշակույթում[խմբագրել]

Խաղաշարքի հանրաճանաչությունը հանգեցրեց համապատասխան արտադրության ստեղծման ու փոխակերպման՝ այլ մեդիա ոլորտներ։

1993 թվականին՝ խաղի հիման վրա նկարվեց <<Մարիո սուպերեղբայրներ>> գեղարվեստական ֆիլմը։ Նրանում օգտագործվում էին անվանումն ու գլխավոր հերոսների անունները, սակայն այն ուներ սեփական բովանդակություն։ Ֆիլմը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես համակարգչային խաղի առաջին վերածում կինոնկարի։

2005 թվականին ամերիկացի և տեսա-բլոգեր Ջոնաթան Մանը ստեղծեց «The Mario Opera»-ն՝ հիմնված խաղաշարքի վրա՝ իր սցենարով։ Նա ինքը խաղաց գլխավոր դերը։

Խաղի հիման վրա ստեղծվել են նաև կոմիքսներ ու մուլտեր՝ ինչպես ճապոնական, այնպես էլ ամերիկյան։