Համակարգչային խաղերի ժանրեր
Համակարգչային խաղերը հիմնականում դասակարգավորվում են ըստ ժանրերի և խաղացողների թվի:
Նրա արդյունքում, որ խաղի որևէ ժանրին պատկանելիության չափանիշները դեռ միանշանակ որոշված չեն, համակարգչային խաղերի դասակարգավորումը լավ սիստեմատիզացված չէ և տարբեր աղբյուրներում տեղեկությունները ժանրերի մասին կարող են տարբերվել: Այնուամենայնիվ կոնսենսուս գոյություն ունի, որին եկել են համակարգչային խաղերի մշակողները, և հաճախ կարելի է հստակ որոշել խաղի հիմնական ժանրերից մեկին պատկանելիությունը: Այդ ամենահանրաճանաչ ժանրերը (որորնք հաճախ կազմված են ենթաժանրերից) թվարկած են ներքևում:
Գույություն ունեն մի քանի ժանրերի էլէմենտներ ունեցող խաղեր, որոնք կարող են պատկանալ ամենին այդ ժանրերից (օրինակ, Grand Theft Auto, Տիեզերաական Ռեյնջերներ, Rome: Total War սերիները): Այդպիսի նախագծերը դասակարգում են կամ որևէ մեկ ժանրին, կամ մի անգամից բոլորին, որոնք կան խաղում, եթե դրանք հավասար չափով կազմում են խաղի գեյմփլեյը: