Grand Theft Auto (վիդեոխաղեր)
Grand Theft Auto (կրճատ` GTA), ամբողջ աշխարհում հայտնի, բազմաթիվ մրցանակներ հաղթած և բեստսելլեր համարվող համակարգչային խաղերի շարք, որն սկզբում ստեղծվել է Միացյալ Թագավորությունում` խաղերի ծրագրավորող Դեյվ Ջոնսի կողմից: Այժմ խաղերի սերիաները զարգացման են ենթարկվում բրիտանական Rockstar North ստուդիայի կողմից և թողարկվում Rockstar Games ընկերության կողմից:
Grand theft auto տերմինը ամերիկյան ժարգոնում նշանակում է «գողացված մեքենա»: Խաղերում միշտ հնարավոր է լինում «առանց մեծ ջանքերի» գողանալ ավտոմեքենաներ, մոտոցիկլետներ, ուղղաթիռներ և այլն:
Խաղերի սցենարային գործողությունները տեղի են ունենում ամերիկյան քաղաքների նախատիպով (կամ պարոդիայով) ստեղծված գեղարվեստական քաղաքներում (Վայս սիթի, Լիբերթի սիթի, Լոս Սանտոս, Սան Ֆիեռո և այլն), սակայն առաջինը ստեղծված GTA-ի համալրացման տարբերակներում` Grand Theft Auto: London-ում է միայն, որ գործողությունները զարգանում են իրականում գոյություն ունեցող քաղաքում` Լոնդոնում:
Խաղաշարի զարգացումն սկսվում է 1997թ.-ին` Rockstar North ստուդիայի կողմից, որն այն ժամանակ գործունեությունը ծավալում էր DMA Design անվան տակ: Այդ անվամբ ստուդիան ստեղծում է 10 երկչափանոց խաղեր` իրենց 4 լրացումային փաթեթներով (Expansion packs), որից հետո, արդեն, ստեղծվում է առաջին եռաչափ GTA-ը` Grand Theft Auto 3, որը դառնում է լայնորեն պահանջված խաղ` սյուժեի սուր զարգացման, կերպարների բազմազանության և, ընդհանրապես` նոր խաղաժանր ստեղծելու համար: Կերպարներին հնչյունավորելու են հրավիրվում կինոաշխարհի այնպիսի դեմքեր ինչպիսիք են Ռեյ Լիոտան, Ուիլյամ Ֆիչտները, Դենի Տրեհոն, Քրիս Փենը, Սեմյուել Ջեքսոնը և այլք: 2011թ.-ի սեպտեմբերի դրությամբ վաճառվել են GTA խաղերի 124.1 միլիոն օրինակ:
Խաղերը [խմբագրել]
| Տարին | Վերնագիրը | Զարգացնող ստուդիան | Խաղային համակարգերը | Սերունդը | |||
|---|---|---|---|---|---|---|---|
| Sony | Microsoft | Nintendo | Այլ | ||||
| 1997 | Grand Theft Auto | DMA Design, Tarantula Studios | PS1 | Windows, MS-DOS | Game Boy Color | Առաջին | |
| 1999 | Grand Theft Auto: London, 1969 | DMA Design, Tarantula Studios, Rockstar Canada, Runecraft |
PS1 | Windows, MS-DOS | |||
| Grand Theft Auto: London, 1961 | Windows | ||||||
| Grand Theft Auto 2 | DMA Design, Tarantula Studios | PS1 | Windows | Game Boy Color | Dreamcast | Երկրորդ | |
| 2001 | Grand Theft Auto III | DMA Design, Rockstar Vienna | PS2 | Windows, Xbox | Mac OS X, iOS, Android | Երրորդ | |
| 2002 | Grand Theft Auto: Vice City | Rockstar North, Rockstar Vienna | PS2 | Windows, Xbox | Mac OS X | ||
| 2004 | Grand Theft Auto (Game Boy Advance) | Digital Eclipse | Game Boy Advance | ||||
| Grand Theft Auto: San Andreas | Rockstar North | PS2 | Windows, Xbox | Mac OS X | |||
| 2005 | Grand Theft Auto: Liberty City Stories | Rockstar Leeds, Rockstar North | PSP, PS2 | ||||
| 2006 | Grand Theft Auto: Vice City Stories | PSP, PS2 | |||||
| 2008 | Grand Theft Auto IV | Rockstar North, Rockstar Toronto | PlayStation 3 | Windows, Xbox 360 | Չորրորդ | ||
| 2009 | Grand Theft Auto IV: The Lost and Damned | Rockstar North | PS3 | Windows, Xbox 360 | |||
| Grand Theft Auto: Chinatown Wars | Rockstar Leeds, Rockstar North | PSP | Nintendo DS | iOS | |||
| Grand Theft Auto: The Ballad of Gay Tony | Rockstar North | PS3 | Windows, Xbox 360 | ||||
| 2013 | Grand Theft Auto V | PS3 | Xbox 360 | Հինգերորդ | |||
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Պաշտոնական կայք
- Բեռնել Grand Theft Auto-ն և Grand Theft Auto 2-ը RockstarGames.com կայքից
- Grand Theft Wiki, արտաքին վիքի