Grand Theft Auto: San Andreas
| Grand Theft Auto: San Andreas | |
|---|---|
| Մշակող | Rockstar North |
| Հրատարակիչ | Rockstar Games Capcom (Ճապոնիա) |
| Սերիայի մաս | Grand Theft Auto |
| Թողարկման թվական | 2004թ. |
| Ժանր | Էքշըն, բաց աշխարհ |
| Կրիչ | PlayStation 2 Microsoft Windows Xbox Xbox 360[1] Mac OS X |
Grand Theft Auto: San Andreas (այլ կերպ` GTA: San Andreas), 2004թ.-ին Rockstar North ստուդիայի կողմից մշակված և Rockstar Games ընկերության կողմից թողարկված էքշըն ժանրի համակարգչային խաղ: Այն Grand Theft Auto սերիայի թվով 3-րդ եռաչափ անիմացիայով (3D) խաղն է: Grand Theft Auto: San Andreas-ը հաջորդում է Grand Theft Auto: Vice City-ին և նախորդում Grand Theft Auto: Liberty City Stories-ին:
Դեպքերը տեղի են ունենում Սան Անդրեաս ֆիկտիվ նահանգում: Սան Անդրեաս նահանգի մեջ մտնում են հետևյալ քաղաքները` Լոս Սանտոս (Լոս Անջելեսի նախատիպով), Սան Ֆիեռո (Սան Ֆրանցիսկոյի նախատիպով) և Լաս Վենտուրաս (Լաս Վեգասի նախատիպով): Խաղում 1992թ.-ի վերջերն է. այդ ժամանակ մոր մահվան գույժը լսելով` Լիբերթի սիթիից Լոս Սանտոս է ժամանում գլխավոր հերոսը (և խաղացվող կերպարը)` Կարլ Ջոնսոնը կամ CJ-ը:
Արտաքին հղումներ [խմբագրել]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ «Grand Theft Auto: San Andreas»։ Xbox Live Marketplace։ http://marketplace.xbox.com/en-US/games/media/66acd000-77fe-1000-9115-d80254540841/?p=1&of=7&sb=1#offers։ Վերցված է December 27, 2008։