Grand Theft Auto IV
| Grand Theft Auto IV | |
|---|---|
| Մշակող | Rockstar North Rockstar Toronto (PC)[1] |
| Հրատարակիչ | Rockstar Games |
| Թողարկման թվական | 2008թ. |
| Ժանր | Էքշըն, բաց աշխարհ |
| Կրիչ | PlayStation 3 Xbox 360 Microsoft Windows |
Grand Theft Auto IV-ը (կամ պարզապես` GTA 4) 2008թ.-ին Rockstar North ստուդիայի կողմից մշակված և Rockstar Games ընկերության կողմից թողարկված էքշըն ժանրի համակարգչային խաղ է: Այն Grand Theft Auto խաղաշարերի մեջ առաջինն է, որ ներկայացնում է ամբողջովին նոր աշխարհ և նոր ժամանակաշրջան` սցենարային առումով ոչ մի կերպ չշարունակելով նախորդների պատմությունը:
Դեպքերը տեղի են ունենում մեր օրերի Նյու Յորք քաղաքի նախատիպով ստեղծված Լիբերթի սիթի գեղարվեստական քաղաքում: Խաղը պատմում է 30-ամյա արևելաեվրոպացի պատերազմի վետերան Նիկո Բելիկի մասին, ով հսկայական բեռնատար նավով գաղթում է Լիբերթի սիթի` այնեղ արդեն հաստատված զարմիկի` Ռոմանի խորհրդով: Նիկոն ցանկանում է գտնել իր իսկ «ամերիկյան երազանքը», սակայն կամքին հակառակ ստիպված է լինում կապնվել հանցագործ խմբավորումների հետ:
Խաղի թողարկումից հետո 2009թ.-ի վերջերին Rockstar-ը թողարկում է նաև 2 լրացումային փաթեթներ` The Lost and Damned և The Ballad of Gay Tony, որոնք իրենցից ներկայացնում են 2 առանձին GTA խաղեր` տարբեր գլխավոր հերոսներով, սակայն երկուսի դեպքերն էլ զարգանում են նույն քաղաքում և այն ժամանակաշրջանին զուգընթաց, որով զարգանում է Նիկո Բելիկի սցենարը:
Խաղը լույս տեսման առաջին օրում վաճառվում է 3 600 000 օրինակով` առաջին շաբաթում ստեղծողներին արդեն բերելով 500 միլիոն ԱՄՆ դոլարի եկամուտ: Grand Theft Auto IV-ը հաղթում է մի շարք մրցանակներ, ներառյալ` 2008թ.-ի Տարվա խաղ կոչմանն արժանանալը:
2011թ.-ի վերջերին Rockstar Games-ը հայտարարում է, որ ամբողջովին ձեռնամուխ է եղել Grand Theft Auto V-ի ստեղծմանը, որից հետո համացանցում հայտնվում է նոր խաղի առաջին թրեյլերը:
[խմբագրել] Արտաքին հղումներ
- Grand Theft Auto IV Պաշտոնական կայք
- Grand Theft Auto IV PC տարբերակի պաշտոնական կայքը
- Grand Theft Auto IV-ը Grand Theft Wiki-ում
[խմբագրել] Ծանոթագրություններ
- ↑ Cite error: Invalid
<ref>tag; no text was provided for refs namedgta4pchan-IGNUK