Grand Theft Auto III
| Grand Theft Auto: III | |
|---|---|
| Մշակող | DMA Design (այժմ Rockstar North) (PlayStation 2, Microsoft Windows) Rockstar Vienna (Xbox) War Drum Studios (Android, iOS) |
| Հրատարակիչ | Rockstar Games Capcom (Ճապոնիա) |
| Թողարկման թվական | 2001թ. |
| Ժանր | Էքշըն, բաց աշխարհ |
| Սիստեմային պահանջումներ |
* 450 MHz Intel Pentium III ან AMD Athlon CPU
|
Grand Theft Auto: III (կրճատ` GTA III կամ GTA 3), 2001թ.-ին ստեղծված համակարգչային խաղ` մշակված DMA Design (այժմ Rockstar North) ստուդիայի կողմից և հրատարակված Rockstar Games-ի կողմից: Այն առաջին եռաչափ անիմացիոն (3D) խաղն է Grand Theft Auto սերիայում: Խաղը PlayStation 2 պլատոֆորմայի համար թողարկվել է 2001թ.-ի նոյեմբերին, Windows-ի համար` 2002թ.-ի մայիսին, Xbox-ի համար 2003թ.-ի նոյեմբերին, 2010թ.-ի նոյեմբերին` Mac OS X-ի համար: 2011թ.-ի դեկտեմբերի 15-ին` խաղի 10-ամյակի կապակցությամբ, այն թողարկվում է iOS և Android հեռախոսասարքերի համար էլ: GTA 3-ը հաջորդում է Grand Theft Auto 2-ին և նախորդում Grand Theft Auto: Vice City-ին:
Խաղի դեպքերը տեղի են ունենում Լիբերթի սիթիում (Նյու Յորքի նախատիպով): Գլխավոր հերոսը (և խաղացվող կերպարը) մի անանուն հանցագործ է, ով խաղի ընթացքում միշտ լուռ է մնում, սակայն նրա կերպարը հետագայում երևում է GTA: San Andreas-ում, որտեղից էլ պարզվում է, որ նրա անունը Կլոդ է:
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Official Grand Theft Auto III-ի կայքը
- Grand Theft Auto III-ը Grand Theft Wiki-ում
- Grand Theft Auto III խաղը Playstation.com-ում
- Grand Theft Auto III-ի կոդերը Xbox-ի համար
- PetsOvernight.com (խաղում ռադիոյով գովազդվող վեբկայք, որտեղից կարելի է գնել տնային կենդանիներ)