Grand Theft Auto: Vice City

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Grand Theft Auto: Vice City

Խաղի կազմը

Մշակող Rockstar North (PlayStation 2, Microsoft Windows, Macintosh)
Rockstar Vienna (Xbox)
Հրատարակիչ Rockstar Games
Capcom (Ճապոնիա)
Թողարկման թվական 2002թ.
Ժանր Էքշըն, բաց աշխարհ


Grand Theft Auto: Vice City-ն (կամ պարզապես` GTA: Vice City) 2002թ.-ին Rockstar North ստուդիայի կողմից մշակված էքշըն ժանրի համակարգչային խաղ է և Grand Theft Auto խաղաշարերի երկրորդ 3D անիմացիոն ռեժիմով և ընդհանուր առմամբ վեցերորդ թողարկված խաղը: Խաղը մտնում է հյուսիսամերիկյան շուկա 2002թ.-ի հոկտեմբերի 1-ին` սկզբում PlayStation 2 խաղային համակարգի վրա, իսկ հաջորդ տարի արդեն` Xbox-ի և Microsoft Windows-ի:Vice City-ն հաջորդում է Grand Theft Auto III-ին և նախորդում Grand Theft Auto: San Andreas-ին:

Խաղը ներշնչված է 1980-ականների ամերիկյան մշակույթով: Գործողություններն ընթանում են 1986թ.-ին` Մայամի քաղաքի նախատիպով ստեղծված Վայս սիթի գեղարվաստական քաղաքում: Խաղի գլխավոր հերոսը (խաղացվող կերպարը) 15 տարվա ազատազրկումից հետո դուրս եկած Թոմի Վերսետտին է, ով թմրանյութային առևտրի ձախողումից հետո սկսում է փնտրել մեղավորներին և, միաժամանակ, ստեղծում է մեծ կայսրություն` կամաց-կամաց ասպարեզից հանելով քաղաքի այլ խմբավորումներին:

Թողարկումից հետո խաղը դառնում է 2002թ.-ի ամենավաճառվող վիդեոխաղը: 2006թ.-ի հուլիսին այն PlayStation 2-ի ամենաշատ վաճառված խաղն էր:

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով