Մկնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակակից սովորակական օպտիկական մկնիկ
Մկնիկի կառուցվածքը
Անլար մկնիկ` Apple Mighty Mouse

Համակարգչային մկնիկը սարք է նախատեսված էկրանի գրաֆիկական պատկերների հեռակառավարման համար: Մկնիկները լինում են 2 կամ 3 կոճակներով, որոնցից երկուսը լիովին բավարարում են օգտագործողի աշխատանքին:

Ներկայումս հաճախ կիրառվում են օպտիկակամեխանիկական մկնիկները, որոնք որպես կանոն, բաղկացած են իրանից, որտեղ տեղադրված գնդիկն ամրակցված է երկու իրար ուղղահայաց պտտվող լիսեռների միջև, որոնցից մեկն արձագանքում է X-երի առանցքով տեղաշարժման դեպքում, իսկ մյուսը` Y-ների: Հարթ մակերևույթի վրա մկնիկները տեղաշարժելիս գնդիկը պտտվում է` իր հերթին պտտեցնելով լիսեռները: Վերջիններիս վրա կան փոքրիկ կոորդինատային սկավառակներ` միկրոսկոպիկ բացվածքներով: Կուրսորի դիրքի մասին ինֆորմացիայի ստացման համար կիրառվում են ինֆրակարմիր և ֆոտո ընդունիչները: Ինֆրակարմիր ճառագայթն անցնելով նշված բացվածքների միջով, ընկալվում է ֆոտոըդունիչներով և համապատասղան էլեկտրակական ազդանշանը հաղորդում է համակարգչին:

Օպտիկական մկնիկներից առաջինները ինֆորմացիան ստանում էին գործունեության մակերևույթից անդրադարձված լույսից: Ժամանակակից օպտիկական մկնիկը փոքրիկ տեսախցիկ միկրոպրոցեսորներ են, որն էլ մշակում է ստացվող ազդանշանը:

Անլար մկնիկները լինում են 2 տիպի` ինֆրակարմիր ճառագայթի միջոցով և ռադիոհաղորդման օգնությամբ ինֆորմացիա հաղորդող մկնիկներ:


[խմբագրել] Գրականություն

  • «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների տեխնիկական բազան», ՀՊՏՀ;Երևան 2006:
Commons-logo.svg
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով