CD
Կաղապար:Կրիչի քարտ Կաղապար:Օպտիկական դիսկ
Օպտիկական դիսկ (անգլ.՝ Compact Disc) օպտիկական ինֆորմացիայի կրիչ պլաստիկ դիսկի տեսքով՝ մեջտեղում անցքով, որում ինֆորմացիայի գրանցումը և վերծանումը կատարվում է լազերի միջոցով: Կոմպակտ դիսկերի հետագա զարգացումը հանդիսացավ DVD-ն:
Սկզբնապես կոմպակտ-դիսկը ստեղծվել էր աուդիո-գրառումները թվային տեսքով պահպանելու համար (հայտնի է որպես CD-Audio), սակայն հետագայում սկսեց լայնորեն կիրառվել որպես կրիչ տարբեր տեսակի տվյալների (ֆայլերի) պահպանման համար երկուական ( CD-ROM (անգլ.՝ Compact Disc Read Only Memory, կոմպակտ - դիսկ միայն կարդալու հնարավորությամբ) տեսքով, կամ ԿԴ-ՄՀՍ — «Կոմպակտ-դիսկ, մշտական հիշող սարք»). Հետագայում ի հայտ եկան կոմպակտ - դիսկեր ոչ միայն ինֆորմացիայի կարդալու հնարավորությամբ, այլ նաև դրանց գրառման և վերագրառման հնարավորությամբ (CD-R, CD-RW):
CD-ROM-ում ֆայլերի ֆորմատը տարբերվում է աուդիո-կոմպակտ-դիսկերի գրառման ֆորմատից և այդ իսկ պատճառով սովորական աուդիո - կոմպակտ- դիսկերի նվագարկիչը չի կարող վերծանել նրանում պահպանվող ինֆորմացիան ,այդ պատճառով էլ պահանջվում է հատուկ մալուխ (սարք) նմանատիպ դիսկերը կարդալու համար (այսօր դրանք առկա են բոլոր համակարգիչներում):
Կոմպակտ-դիսկը (CD-ROM) դարձավ հիմնական կրիչը համակարգիչների միջև ինֆորմացիայի տեղափոխման համար(այդ դերից դուրս է ֆլոպպի դիսկը): Այսօր այն իր տեղը զիջում է առավել հեռանկարային ֆլեշ-հիշողության սարքերին.
Բովանդակություն |
Պատմություն [խմբագրել]
Կոմպակտ-դիսկը մշակվել է 1979 թվականին Philips և Sony ընկերությունների կոմից: Philips-ում մշակել են ընդհանուր արտադրության պրոցեսը՝ հիմնվելով սեփական ավելի վաղ լազերային դիսկերի տեխնոլոգիաների վրա : Sony-ն իր հերթին օգտագործել է ազդանշանների կոդավորման PCM — Pulse Code Modulation, սեփական մեթոդը, որը նախկինում կիրառվում էր մասնագիտացված թվային ձայնարկիչներում : 1982 թ.-ինսկսվեց կոմպակտ-դիսկերի մասսայական արտադրությունը Լանգենխագեն քաղաքի գործարանում ՝ Գանհովերի մոտ,Գերմանիայում: Առաջին երաժշտական առևտրային CD-ն դուրս է եկել 20 հունիսի 1982 թ.-ին.Պատմությունը փաստում է , որ նրանում ձայնագրված է եղել ABBA խմբի «The Visitors» ձայներիզը :[1]. Երաժշտական խանութներում ի հայտ եկած առաջին կոմպակտ դիսկը եղել է 1978 թվականին Բիլլի Ջոելի ձայներիզը 52nd Street անվամբ:
Philips-ի տվյալներով, 25 տարվա ընթացքում աշխարհում վաճառվել է ավելի քան 200 միլլիարդ CD: Չնայած նրան, որ մարդիկ ավելի շատ նախընտրում են երաժշտական ֆայլեր ձեռք բերել ինտերնետից, IFPI —ի տվյալների համաձայնկոմպակտ դիսկերի վաճառքը կազմում է 70% շուրջ ամբողջ երաժշտական վաճառքից:
Կոմպակտ դիսկերի արդիականացմանը զգալի ներդրում են ունեցել Microsoft և Apple Computer ընկերությունները: Ջոն Սկալլին ՝ Apple Computer-ի նածկին գործադիր տնօրենը, 1987 թվականին ասաց, որ կոմպակտ դիսկերը անձնական համակարգիչների աշխարհում հեղաշրջում կկատարեն: CD սկավառակներ կիրառող առաջին մասսայական համակարգիչ / զվարճաքների կենտրոնը եղել է Amiga CDTV-ն (Commodore Dynamic Total Vision), հետագայում CD սկավառակները սկսեցին օգտագործվել Panasonic 3DO և Amiga CD32-ի խաղային կոնսուլներում:
Պահպանվող տվյալների ծավալը [խմբագրել]
Կոմպակտ սկավառակները ունեն 1 սմ տրամագիծ և սկզբնապես կարող էին պարունակել մինչև 650 Կաղապար:1inf ինֆորմացիա (կամ 74 րոպե ձայնագրություն): Համաձայն մի լեգենդի՝ մշակողները այնպես են հաշվարկել ծավալը, որ մեկ սկավառակի վրա ամբողջությամբ տեղավորվեր Բեթհովենի 10-րդ սիմֆոիան (ամենահայտնի երաժշտական ստեղծագործությունը Ճապոնիայում 1979 թ.-ին, համաձայն մասնագետների անցկացրած հարցումներին), որը տևում է (հայտնի ստեղծագործություններից ամենաերկարը) հենց 74 րոպե :Սակայն, սկսած 2000 թ.-ից, առավել լայն կիրառություն ստացան 700 ՄԲ ծավալով սկավառակները, որոնք թույլ էին տալիս ձայնագրել 80 րոպե աուդիո: Հանդիպումեն նաև 800 ՄԲ (90 րոպե)և նույնիսկ ավելի մեծ հիշողության ծավալի սակավառակներ, սակայն նրանք կարող են չկարդալ կոմպակտ սկավառակների մի շարք կրիչները : Հանդիպում են նաև սինգլներ՝ 8.9 սմ տրամագծով Կաղապար:Ոչ АИ (պետք չէ շփոթել մինի-սկավառակների հետ ՝ 8 սմ տրամագծով), որոնց վրա տեղավորվում է 140 կամ 210 ՄԲ տվյալներ կամ 21 րոպե աուդիո և CD, որը հիշեցնում է վարկային քարտ (այսպես կոչված սկավառակներ-այցեքարտեր):
Պահպանվող ինֆորմացիայի ծավալի մեծացումը հնարավոր եղավ շնորհիվ սկավառակները պատրաստող հումքի ամբողջական օգտագործման : Այսպես,օրինակ՝ ըստ ECMA-130 ստանդարտի սկավառակի շրջանագծերի միջև տարածությունը կազմում է 1,6 ± 0,1 միկրոմետր սկավառակագծի փոխման գծային արագությունը կազմում է 1,2 կամ 1,4 մ/վ ± 0,01 մ/վ ՝ 4,3218 ՄԲիթ/վ տակտային հաճախականությամբ: 650 մեգաբայթ ծավալը համապատասխանում է 1,41 մ/վ արագության և շրջանակների միջև հեռավորությունը կազմում է 1,7 միկրոմետր , իսկ 800 մեգաբայթ ծավալում՝ 1,39 մ/վ արագություն:
| Տեսակ | Տևողություն, րոպեներ |
Սեկտորներ | Առավել. չափ CD-DA | Տվյալների առավել. չափ | ||
|---|---|---|---|---|---|---|
| բայթեր | ՄիԲ | բայթեր | ՄիԲ | |||
| 21 | 94 500 | 222 264 000 | 212,0 | 193 536 000 | 184,6 | |
| 63 | 283 500 | 666 792 000 | 635,9 | 580 608 000 | 553,7 | |
| «650MB» | 74 | 333 000 | 783 216 000 | 746,9 | 681 984 000 | 650,3 |
| «700MB» | 80 | 360 000 | 846 720 000 | 807,4 | 737 280 000 | 703,1 |
| 800MB | 90 | 405 000 | 952 560 000 | 908,4 | 829 440 000 | 791,0 |
| 900MB | 99 | 445 500 | 1 047 816 000 | 999,3 | 912 384 000 | 870,1 |
Տեխնիկական տվյալներ [խմբագրել]
Սկավառակի երկրաչափությունը [խմբագրել]
thumb|CD-ROM էլեկտրոնային մանրադիտակի տակ Կոմպակտ- սկավառակը իրենից ներկայացնում է պոլիկարբոնատային շերտ 1.2 մմ հաստությամբ և 120 մմ տրամագծով ՝ պատված բարակ մետաղական շերտով ալյումին, ոսկի, արծաթ և այլն) , պահպանված լաքի շերտով ,որը իր վրա սովորաբար կրում է սկավառակի պարունակության գրաֆիկական ներկայացումը : Շերտից ընտերցանության սկզբունքը հնարավորություն է տալիս պարզ և արդյունավետ կերպով իրականացնել ինֆորմացիայի կառուցվածքի պաշտպանությունը և հեռացնել այն սկավառակի արտաքին մակերևույթից: Սկավառակ արտաքին մակերևույթի լազերի տրամագիծը կազմում է 0,7 մմ , ինչը մեծացնում է համակարգի դիմադրողականությունը փոշուց և վնասվածքներից: Բացի այդ , արտաքին մակերևույթին առկա է 0,2 մմ բարձրությամբ շրջանաձև օձիք, ինչը թույլ է տալիս հարթ մակերևութին դրված սկավառակին չդիպչել այդ մակերևույթին: Կենտրոնում գտնվում է 15 մմ տրամագծով անցք: Սկավառակի քաշը առանց տուփի կազմում է ~15,7 գրամ. Սովորական տուփով սկավառակի քաշը («jewel», ոչ թե «slim») ~74 гգրամ է:
Ինֆորմացիայի կոդավորում [խմբագրել]
Սկավառակի վրա տվյալների պահպանման ձևաչափը, որը հայտնի է որպես Red Book («Կարմիր գիրք»),մշակվել է Philips ընկերության կողմից: Դրան համապատասխան կոմպակտ սկավառակի վրա ձայնը կարելի է գրել 2 կանալներով՝ 16-բիթանի Իմպուլսա-կոդային մոդուլյացիայով (PCM) և դիսկրետացման հաճախականությունով 44,1 Կհց. Շնորհիվ Ռիդ — Սոլոմոնի կոդի միջոցով սխալների ուղղման , թեթև ռադիկալ վնասվածքները չեն ազդում սկավառակի ընթեռնելիության վրա : Philips-ը նաև հանդիսանում է «Compact disc digital audio» նշանի և աուդիո-կոմպակտ - սկավառակ լոգոտիպի օրինական սեփականատերը:
Ինֆորմացիոն կառուցվածք [խմբագրել]
Սկավառակ վրա ինֆորմացիան ձայնագրվում է պարույրային շրջանագծերի փոսերի տեսքով (անգլ.՝ pit —խորացում),որոնք առանձնացված են պոլիկարբոնատային հիմքի վրա: Յուրաքանչյուր փոս ունի մոտ 100 նմ խորություն և 500 նմ լայնություն: Փոսի երկարությունը տատանվու է 850 նմ-ից մինչև 3,5 նկմ. Փոսերի միջև տարածությունը անվանում են լենդ (անգլ.՝ land — տարածություն,հիմք): Պարույրներում ուղիների քայլերը կազմում են 1,6 մկմ :
Տարբերում են միայն կարդալու համար սկավառակներ («ալյումինային»), CD-R — մեկանգամյա գրելու հնարավորությամբ , CD-RW — բազմակի գրելու հնարավորությամբ: Վերջին երկու տեսակի սկավառակները գրելու համար նախատեսված են հատուկ գրո կրիչներ : Մի շարք CD- նվագարկիչներում և երաժշտական կենտրոններում այդպիսի սկավառակները կարող են չկարդացվել ( վերջին ժամանակներս կենցաղային տեխնիկա արտադրող կազմակերպությունները ապահովում են CD-R/RW կարդալու ապահովումը ):
Ինֆորմացիայի կարդալը [խմբագրել]
Տվյալները սկավառակից կարդացվում են լազերային ճառագայթի միջոցով 780 նմ ալիքի երկարությամբ , որը ճառագայթում է կիսահախորդիչային լազերով: Ինֆորմացիան լազերով կարդալու սկզբունքը բոլոր տեսակի կրիչների համար կայանում է արտացոլվող լույսի ինտենսիվության փոփոխությամբ: Լազերային ճառագայթը ֆոկուսավորվում է ~1,2 մկմ տրամագծով ինֆորմացիոն շերտի հետքի վրա : Եթե լույսը ֆոկուսավորվել է փոսերի միջև (լենդի վրա), ապա ընթացիկ ֆոտոդիոդը գրանցում է առավելագույն ազդանշան : Եթե լույսը ընկնում է փոսի վրա , ֆոտոդիոդը գրանցում է լույսի նվազագույն ինտեսիվություն :
«Միայն կարդալու համար » (CD)և մեկանգամյա/բազմակի գրառման հնարավորությամբ (CD-R/RW) սկավառակների միջև տարբերությունը կայանում է փոսերի ձևավորման հնարավորության մեջ: Եթե սկավառակը «միայն կարդալու համար» է , փոսերը իրենցից ներկայացնում են որոշակի ռելիեֆային (ֆազային դիֆրակցիոն վանդակի կառուցվածք ), ընդ որում յուրաքանչյուր փոսի խորությունը մի քարորդ փոքր է լազերային լույսի ալիքի երկարությունից, ինչը բերում է ֆազ տարբերությանը լույսի միջև ալիքի երկարության կեսին , որը արտացոլվում է փոսից և լույսից, ինչպես նաև լենդից : Արդյունքում ֆոտոընդունիչի հարթությունում դիտարկվում է ապակառուցավորման ինտերֆերենցիայի արդյունքը և գրանցվում է ազդանշանի մակարդակ իջեցում : CD-R/RW - դեպքում փոսը իրենից ներկայացնում է լույսի մարումով մեծ տիրույթ, քան (ամպլիտուդային դիֆրակցիոն վանդակ) լենդ : Արդյունքում ֆոտոդիոդը նաև գրանցու է սկավառակից արտապատկերվող լույսի ինտենսիվության իջեցում : Փոսի երկարությունը փոխում է ոչ միայն ամպլիտուդը, այլ նաև գրանցվող ազդանշանի երկարությունը :
CD-ի գրել-կարդալու արագությունը կարճ տրվում է 150 Կբ/վ (այսինքն 153 600 բիթ/վ): Օրինակ՝ 48-արագությամբ կրիչը ապահովում է CD կարդալու առավելագույն արագությունը (կամ գրելու) ,որը հավասար է 48 × 150 = 7200 Կբ/վ (7,03 Մբ/վ):
Պաշտպանությունը պատճենումից [խմբագրել]
Կոմպակտ-սկավառակների դասակարգումը չի ուսումնասիրում պատճենումից պաշտպանության ոչ մի մեխանիզմ — սկավառակները կարելի է ազատորեն պատճենել և տարածել: Սակայն, սկսած 2002 թվականից, տարբեր արևմտյան ձայնագրող կամակերպություները սկսեցին փորձեր ձեռնարկել ստեղծելու կոմպակտ-սկավառակներ , որոնք պաշտպանված կլինեն պատճենումից : Բոլոր մեթոդների հիմքում ընկած է ձայնագրվող սկավառակյներում տվյալների գրանցման այնպիսի կանխամտածված սխալների ներառումը , այնպես, որ CD- նվագարկիչների կամ երաժշտական կենտրոնների վրա սկավառակը կարդացվի , իսկ համակարգչում ՝ ոչ : Արդյունքում ստացվում է կատվի-մկան խաղը : Նմանատիպ սկավառակները կարդացվում են ոչ բոլոր կենցաղային նվագարկիչներում , իսկ իսկ մի շարք համակարգիչներում կարդացվում են և դուրս է գալիս, որ ծրագրային ապահովումը թույլ է տալի պատճենել նույնիսկ պաշտպանված սկավառակները և այլն : Ձայնագրող արդյունաբերությունը սակայն հույսը չի կորցնում և շարունակում է ձեռնարկել նորանոր մեթոդներ
Philips -ը հայտարարել է , որ նմանաիպ սկավառակները չեն համապատասխանում «Red book» դասակարգմանը և արգելում է կրել «Compact disc digital audio» տարբերանշանը :
Տվյալներով սկավառակների համար գոյություն ունեն նաև այլ տարատեսակ պաշտպանության մեթոդներ , որոնք պաշտպանու են պատճենումից, օրնակ ՝ StarForce, SecurDisc և այլ տեխնոլոգիաներ :
Կոմպակտ- սկավառակների արտադրությունը [խմբագրել]
- Կոմպակտ - սկավառակների արտադրության առաջին փուլը հանդիսանում է տվյալների մշակման տիրապետման գործընթացը արտադրության կազմակերպման համար :
- Երկրորդ փուլ — ֆոտոլիտոգրաֆիա — սկավառակի շտամպի պատրաստման գործընթաց : Ապակյա սկավառակը պատվում է ֆոտորեզիստի շերտով, որի վրա կատարվում է տվյալների գրանցումը : Ֆոտորեզիստը պոլիմերային լուսազգային նյութ է, որը լույսի ազդեցության ներքո փոխում է իր ֆիզիկո-քիմիական հատկությունները:
- Երրորդ փուլ — ինֆորմացիայի գրանցում : Ձայնագրումը կատարվում է լազերային ճառագայթով , որի հզորությունը մոդուլացվում է գրանցվող տեղեկատվությամբ : Փոսի ստեղծման համար լազերի հզորությունը մեծացվում է , ինչը բերում է ֆոտորեզիստի մոլեկուլ քիմիական կապերի խափանմանը:
- չորրորդ փուլ — ֆոտորեղիստի ստուգում: Ֆոտորեզիստի մակերևույթը ենթարկվում է փորագրման (թթվածնային , ալկալային, պլազմային), որի արդյունքում հեռացվում է ֆոտորեզիստի մակերևույթը, որը չի ենթարկվել լազերային ճառագայթման :
- Հինգերորդ փուլ — գալվանոպլաստիկա: Ստեղծված ապակյա մշակվող սկավառակը տեղակայվում է գալվանոլային վաննայի մեջ, որտեղ նրա մակերևույթը ենթարկվում է նեկլի բարակ շերտի էլետրոլիզային մշակման :
- Վեցերորդ փուլ — սկավառկների շտամպավորում ձուլում ճնշման տակ մեթդով ստացված շտամպի կիրառմամբ:
- Յոթերորդ փուլ — ապակյա մետալիկ շերտի (ալյումին, ոսկի, արծաթ և այլն) տեղադրում ինֆորմացիոն շերտի վրա :
- Ութերորդ փուլ — պաշտպանիչ լաքի շերտի տեղադրում :
- Իններորդ փուլ — գրաֆիկական պատկերի տեղադրում ՝ գրառում (անգլ.՝ Label բառից).
Կոմպակտ-սկավառների ձայնագրությունը [խմբագրել]
Գոյություն ունեն նաև տնային պայմաններում ձայնագրելու հնարավորություն ունեցող սկավառակներ ՝ CD-R (Compact Disc Recordable) մեկանգամյա և CD-RW (Compact Disc ReWritable) բազմակի գրելու հնարավորությամբ: Նմանատիպ սկավառակներում կիրառվում է հատուկ ակտիվ նյութ, որը թույլ է տալիս կատարել ինֆորմացիայի ձայնագրում/վերաձայնագրում : Տարբերում են օրգանական (հիմնականում CD-R տեսակի սկավառակները)և ոչ օրգանական (հիմնականում CD-RW սկավառակներ) ակտիվ նյութով սկավառակներ :
Օրգանական ակտիվ նյութի օգտագործման դեքում ձայնագրությունը կատարվում է նյութի քիմիական կապերի խափանման ճանապարհով , ինչը բերում է նրա մգեցմանը (նյութի արտացոլման գործակցի փոփոխմանը): Ոչ օրգանական ակտիվ նյութի օգտագործման դեքում ձայնագրությունը կատարվում է նյութի արտացոլաման գործակցի փոփոխությամբ, ինչի արդյունքում տեղի է ունենում անցում ամորֆային ագրեգատային վիճակից բյուրեղապակյայի և ընդհակառակը: և այս և մյուս դեպքերում ձայնագրությունը կատարվում է լազերի հզորության մոդուլյացիայի միջոցով :
Խոսակցականում նման ձայնագրվող սկավառակները կոչվում են «բոլվանկաներ» և ձայնագրվում են կոմպակտ-սկավառակներ գրող հատուկ կրիչների վրա (այսօր լայնորեն տարածված),որոնք խոսակցականում ընդունված է անվանել «գործիքներ». Ձայնագրության պրոցեսը կոչվում է «այրում» ( անգլ.՝ to burn բառից) կամ սկավառակի «հատում» :
Տեխնոլոգիա HD-BURN[2] [խմբագրել]
Բարձր խտությամբ ձայնագրության տեխնոլոգիայի հիքում ընկած է երկու նոր սկզբունքների կիրառումը , ինչը թույլ է տալիս սովորական CD-R սկավառակի կրիչի վրա երկու անգամ ավելի շատ ինֆորմացիա ձայնագրել :
- Սկավառակի վրա փոսի երկարությունը նվազեցվում է մինչև 0,62 միկրոմետր: Կաղապար:Ճշտել Սովորական CD սկավառակի փոսի երկարությունը կազմու է 0,83 միկրոմետր: Կաղապար:Ճշտել Դա նշանակում է, որ HD-BURN-ը մեծացնում է սկավառակի հզորությունը 1,35 անգամ : 0,62 մկմ փոսի երկարությունը ընտրվել է նրա համար, որ առկա DVD Video նվագարկիչները և DVD-ROM կրիչները կարողոնան կարդալ HD-BURN սկավառակները աննշան նորացումից հետո:
- Կիրառվում է սխալների ուղղման այլ համակարգ . CIRC (Cross Interleaved Reed Solomon Code — Ռիդ-Սոլոմոնի ընդհատող կոդ ), ի փոխարեն կիրառվում է RS-PC (RS-PRODUCT Code), ն 8-16 մոդուլյացիայով : Դա հնարավորություն տվեց հզորացնելու 1,49 անգամ : Ինչպես հայտնում է Sanyo-ն , սխալների ուղղման նոր RS-PC համակարգը ոչ միայն ավելի կոմպակտ է, այլ նաև ավելի արդյունավետ է , քան CIRC-ն:
Արդյունքում, մեկ CD սկավառակի հզորությունը , որը ձայնագրվում է HD-BURN ռեժիմում,երկու անգամ գերազանցում է սովորական ռեժիմում ձայնագրվող CD սկավառակի հզորությանը:
Shape CD [խմբագրել]
Կաղապար:Չթարգմանված 3 (ձևավոր կոմպակտ-սկավառակ) — CD-ROM սկավառակ, բայց ոչ թե խիստ կլոր ձևաչափի, այլ կամայական ձևաչափի, արտաքին ուրվագիժը տարբեր օբյեկտների տեսքով, այնպիսիք, ինչպիսիք են սիլուետները, մեքենաները, ինքնաթիռները, սրտիկները, աստղիկները, օվալները , վարկային քարտերի տեսքով և այլն : Սովորաբար շոու-իզնեսին դրանք կիրառվում են որպես աուդիո և վիդեո ինֆորմացիայի կիչներ : Գերմանիայում պրոդյուսեր Մարիո Կոսսի կոմից սահմանվել է ռեկորդ (1995): Սոբորաբար հատուկ ձևաչափի սկավառակները տարբերվում են շրջանաձև սովորական սկավառակներից և խորհուրդ չի տրվում կիրառել CD-ROM կրիչներում , քանի որ արագության տակ պտտման ժամանակ կարող են դուրս գալ ուղղուց և սարքը շարքից դուրս բերել: Սյդ պատճառով Shape CD տեղադրելիս անհրաժեշտ է կրիչում սկավառակի պտտման արագությունը փոփոխել հատուկ ծրագրերի միջոցով: Այնուամենայնիվ, այս մեթոդը ես երաշխիք չի տալիս CD կրիչի անվտանգության հարցում :
Հետաքրքիր փաստեր [խմբագրել]
Չնայած նրան , որ կոմպակտ-սկավառակների ստեղծումից անցել է ոչ շատ երկար ժամանակ , սակայն այդ իրադարձությունը հասցրել է մեծ լեգենդ առաջանալ :
«CD-սկավառակ» բառակապակցության օգտագործումը հանդիսանում է նույնաբանույթյուն,քանի որ CD հապավումը (անգլ.՝ Compact Disc) արդեն իր մեջ ներառում է «սկավառակ» բառը՝ Կոմպակտ-սկավառակ-սկավառակ: Նույնապես DVD-սկավառակ (անգլ.՝ Digital Versatile Disc)՝ Թվային ունիվերսալ սկավառակ.
Կոմպակտ-սկավառակ ձևաչափով առաջին երաժշտական ձայներիզը Բիլի Ջոելի «52nd Street» էր:[3]
Ջեյմս Ռասսելի վարկածը [խմբագրել]
Առկա է վարկած , որ կոմպակտ սկավառակները ստեղծել են ոչ թե Philips և Sony ընկերությունները , այլ ամերիկացի ֆիզիկոս Ջեյս Ռասսելը[4], աշխատելով Optical Recording ֆիրրմայում : Արդեն 1971 թվականին նա ներկայացրեց իր գյուտը տվյալների պահպանման համար : Դա արել է իր «անձանական» նպատակների համար : Ութ տարի անց նրանից անկախ նմանատիպ սարք ստեղծեցին Philips և Sony ընկերությունները:
Բեթհովենի իններորդ սիմֆոնիան և կոմպակտ-սկավառակը [խմբագրել]
Կոմպակտ-սկավառակ ֆորմատի վերաբերյալ բանակցությունների մասնակիցները և ականատեսները փաստում են , որ Philips և Sony ընկերություններում մինչև 1980 թվականի մայիսը չի եղել միակարծություն սկավառակի արտաքին տեսքի վերաբերյալ : Sony ընկերության ինժիներների տեսակետից բավարար էր 100 մմ տրամագիծը , քանի որ այն թույլ է տալի նվազեցնել շարժական նվագարկիչի չաձերը: Philips-ի բարձրագույն ղեկավարությունը միտք էր տալիս, որց ելնելով սկավառակը չպետք է մեծ լինի ստանդարտ աուդիոկասետի անկյունագծային չափերից (115 մմ) , որը շուկայում մեծ հաջողություններ ունի : Բացի այդ ,սկավառակը համապատասխանում է DIN համակարգի նորմալ գծային չափերին :
Sony ընկերության վիցցե-նախագահ Նորիո Օգան[5], երաժիշտ [6],իր հերթին ենթադրում էր, որ սկավառակը պետք է ներառեր Բեթհովենի իններորդ սիմֆոնիան.Այդ դեպքում, նրա կարծիքով , սկավառակների միջոցով կտարածվեր 95% դասական երածշտություն :[7][8] Հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ , օրինակ ՝ իններորդ սիմֆոնիան Բեռլինյան ֆիլհարմոնիայի նվագախմբի կատարմամբ ՝ Ռոբերտ ֆոն Կարյանի ղեկավարմամբ ունեցել է 66 րոպե տևողություն : Առավել երկարատև կատարում դարձավ Վիլհելմ Ֆուրտվենգլերի ղեկավարմամբ սիֆոնիայի կատարումը , բայրեթյան ներկայացման ժամանակ 74 րոպե տևողությամբ: Դա էլ հենց հիմք հանդիսացավ սկավառակի հզորության որոշման հարցում [9][10].
«Ինչպես դեպքերի մեծամասնությունում, գեղեցիկ պատմությունը ոչ մի առնչություն չունի իրական կյանքի հետ :Այդ պատմությունը առաջացել է Philips ընկերության մարկետոլոգների գրչից», — կարծում է Philips-ի լխավոր ինժիներ Կեես Սխոուխամեր Իմմինկը. Ըստ նրա, իրականությունը այլ է եղել : Հանհովերի ներքո Philips -ը արդեն պատրաստել է արտադրողական գիծ PolyGram գործարանում ՝ կոմպակտ -սկավառակների արտադրության համար : Նվազագույն ժամկետում հնարավոր էր արտադրել 115 մմ տրամագծով սկավառակներ : 120 մմ չափերով սկավառակների արտադրությունը պահանջեց զգալի դրամական ծախսեր, քանի որ այն կապված սարքավորումների փոփոխության հետ : Իմմնիկի կարծիքով, Sony -ն չցանկացավ հարմարվել իրավիճակին , որ Philips-ը շուկա մուտք գործելու առավելություն կստանա :[11]
Այնուամենայնիվ, 1980 թվականի մայիսին ֆիրմաների բարձրագույն ղեկավարությունների գրչով որոշվեց սկավառակի վերջնական չափը 120 մմ, հզորությունը ՝ 74 րոպե աուդիո ձայնագրություն և դիսկրետացման հաճախականությունը 44,1 ԿՀց: Մնացած բոլոր տեխնիկական պարամետրերը հաշվարկվում են ՝ ելնելով համապատասխան տվյալներից :
Տես նաև [խմբագրել]
Գրականություն [խմբագրել]
- Боухьюз Г., Браат Дж., Хейсер А. и др. // Оптические дисковые системы (Principles of Optical Disc Systems) // М. էջ {{{մեջբերվող էջեր}}}. — ISBN 5-256-00378-X.
- Марк Л. Чемберс. // Запись компакт-дисков и DVD для «чайников» (CD & DVD Recording For Dummies) — 2-е изд. // М. էջ {{{մեջբերվող էջեր}}}. — ISBN 0-7645-5956-7.
- Э. Таненбаум. // Современные операционные системы (Modern operating systems) — 2-е изд. // {{{վայր}}}: Питер. — էջ {{{մեջբերվող էջեր}}}. — ISBN 0-13-031358-0.
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ CD -ն արդեն 25 տարեկան է | «Համակարգչային սայլակ» ամսագրի կայքը
- ↑ HD-BURN — CD-R ձայնագրության նոր տեխնոլոգիա
- ↑ 1000 иև 1 փաստ
- ↑ MEMBRANA | Կոմպակտ-սկավառակի ստեղծողը դրանից ոչ մի ցնետ չի աշխատել :
- ↑ Առկա են բազմաթիվ լեգենդներ,որտեղ որպես գործող անձինք հանդես են գալիս նվազագույնը 4 հոգի կամ նրանցից խումբ ՝ Նորիո Օգա,նրա կինը, Sony ընկերության նախագահների խորհրդի ներկայացուցիչի կինը ՝ Ակիո Մորիտան և բեռլինական ֆիլհարմոնիայի դիրիժոր Գերբերտ ֆոն Կարայան , որը գրեց ձայնագրող ըկերության դստրերի պայմանագրով Polygram երաժշտությունը.
- ↑ Sony Chairman Norio Ohga Receives Honorary Doctorate from McGill University in Canada(անգ.)
- ↑ Sony History(անգ.)
- ↑ Optical Recording: Beethoven’s Ninth Symphony of greater importance than technology(անգ.)
- ↑ Beethoven’s Birth in Bonn Leads to Longer CDs(անգ.)
- ↑ The CD story(անգ.)
- ↑ Shannon, Beethoven, and the Compact Disc(անգ.)
Հղումներ [խմբագրել]
- Статья:Оптические носители устаревают?
- Архив конференции RU.CD.RECORD (вопросы записи CD-дисков)
- История компакт-диска(անգ.) (PDF, 160 Кб)
- ECMA-стандарт (аналог ISO) на диски CD-ROM(անգ.)
- ГОСТ 28376-89 Компакт-диск. Параметры и размеры
- Принципы работы устройств воспроизведения оптических дисков
- Структура информационной дорожки CD-диска
- Альтернативная версия разработки компакт-дисков